Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն
Անվճար խորհրդատվություն - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, Միհրդատ Ռոստոմի Մադաթյան
Գրանցվել ընդունելության
русский вариант сайта

Դե եթե որոշել եք այցելել ինձ, ուրեմն եկեք ծանոթանանք:

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան -www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

Սա ես եմ:

Իմ անունն է՝ Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Ես Երևանի թիվ 2 բուժ. միավորման նյարդաբանական կլինիկայի կլինիկական հոգեբանն եմ, ով իր կյանքի 27 տարուց ավելին նվիրել է հոգեբանությանը:

Ուրախ եմ որ այցելել եք ինձ, և հուսով եմ, որ այստեղ կգտնեք այն ամենը ինչ փնտրել եք: Իսկ եթե խնդիրներ ունեք՝ ուրախ կլինեմ օգտակար լինելու Ձեզ:

Հուսով եմ, որ այս կայքում Դուք կմնաք մի քիչ ավելի երկար: Այստեղ ես լուսաբանել եմ այն բոլոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ կամ լինել Ձեզ մոտ, և դրանում ինձ օգնել եք նորից դուք՝ Ձեր հարցերով և արձագանքներով:

Չեմ փորձի Ձեզ այլևս զբաղեցնել:

Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com
Ստանալ նորությունները էլեկտրոնային փոստով

Հարց ու պատասխան

Ինչու եմ ծանրության

...դատարկության և ապատիայի զգացողություններ ունենում…

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ անունն է Սառա, ես 23 տարեկան եմ: Ապրում եմ Մոսկվայում, ծնողներիս հետ (երեխա չունեմ): Ես դժվար իրավիճակում եմ:

Ես բարի եմ, խելացի, հանգիստ, տպավորվող, բռնկուն: Կարծում եմ, որ շրջապատս ինձ ընկալում է հիմնականում լավ, որոշ մարդիք թերագնահատում են:

մանրամասն...
Իմ խնդիրը ամուսինս է...

Հարց՝

Բարև Ձեզ:

Իմ անունը Լեյլի է: Ես 22 տարեկան եմ, ապրում եմ Սանկտ-Պետերբուրգում՝ ամուսնուս և ծնողներիս հետ:

Ես ինտրովերտ եմ: Այնքան էլ շփվող չեմ՝ գերադասում եմ մեկ իսկական ընկերոջը 10 ծանոթներից: Չափի մեջ կոնսերվատիվ եմ: Շատ ցավոտ եմ վերաբերվում պատվիս, արժանապատվությանս և համբավիս: Որպեսզի "բռնազբոսիկ անգլիական լեդիի" տպավորություն չթողնեմ, կավելացնեմ, որ հիանալի հումորի զգացում ունեմ, մեծահոգի եմ և բարյացակամ: Ինքնագնահատականիս հետ կապված խնդիրներ չունեմ (չնայած, որ այս հարցաթերթիկը ես գտել եմ պլաստիկ վիրաբույժի կայքում): Ես ինձ դուր եմ գալիս, բայց ձգտում եմ ավելի լավը դառնալ: Իմ ընկերները և մտերիմները ինձ սիրում են: Մնացածի հետ ես գործ չունեմ: Մարդկանց, ում ուզում եմ դուր գալ (օրինակ գործատուներին), ես դուր եմ գալիս:

Դիմել եմ Ձեզ վիրտուալ, երկու պատճառով՝

  • գաղտնիությունս ապահովելու:
  • տեղի հոգեբանները ինձ չօգնեցին:

մանրամասն...
Չեմ կարող ներել մորս...

Հարց՝

Բարև Ձեզ հարգելի բժիշկ։ Իմ անունն է Անյա։ Ապրում եմ Կիևում։ Որոշել եմ դիմել վիրտուալ խորհրդատվության, որովհետև թվում է թե դա ավելի լավ կպահպանի գաղտնիությունը և միևնույն ժամանակ կստանամ որակով մասնագետի խորհուրդ։ Ես 21 տարեկան եմ։ Ապրում եմ քաղաքացիական ամուսնությամբ արդեն 2 տարի։ Երեխաներ չկան։

Կարճ իմ բնավորության մասին՝ բարի, հուսալի, նպատակասլաց, մի քիչ միամիտ և շատ վստահող (ինչը բացասական եմ գնահատում, որովհետև մարդիք հաճախ օգտվում են դրանից)։ Կենսուրախ եմ, թեթև եմ, լավ հումորի զգացում ունեմ, էմոցիոնալ եմ, տրամադրությունս կարող արագ փոխվել (ինձ շատ հեշտ կարելի է նեղացնել, սակայն նույնքան հեշտ է ինձ հետ ընկերանալը)։ Նեղացկոտ եմ (երբեմն չափից դուրս, որը ինքս էլ եմ հասկանում)։ Երբեմն կտրուկ եմ լինում, սակայն երբեք չեմ վիրավորի մտերիմ մարդու։ Միշտ պաշտպանում եմ իմ տեսակետը, և ինձ շատ դժվար է հակառակը համոզելը։ Կախված չեմ ուրիշի կարծիքից՝ հենվում եմ միայն ինձ և իմ ուժերի վրա, սակայն մտերիմներիս անկեղծ օգնությունից չեմ հրաժարվում։ Հա մեկ էլ մի քիչ "երեխա" եմ, ինչպես ասում է ընկերս։ Խելացի եմ։ Դավաճանությունը չեմ ներում։

մանրամասն...
Ես սիրահարվել եմ...

Ի՞նչ անեմ...

Հարց՝

Բարև Ձեզ։ Իմ անունն է Ալեքսանդր։ Ես 23 տարեկան եմ, ապրում եմ ծնողներիս հետ, երեխաներ չունեմ։

Աղջիկների հետ շփման շատ փոքր փորձ ունեմ։ Ընկերներս փոքրաքանակ են, սակայն հուսալի։ Բնավորությամբ ավելի շատ մելանքոլիկ եմ, սակայն երբ գործը հասնում է սիրածս գործին (շարժիչների վերանորոգումը), ապա այստեղ ինքնամոռաց շարժվում եմ առաջ, ինքն իրեն է ստացվում։ Կուզեի ավելի համոզված մարդ դառնալ՝ սակայն սա ավելի շատ երազանքներում... Ցավոք սրտի շրջապատս ընկալում է ինձ որպես մելանքոլիկ։ Սակայն երբ բանը պատասխանատու աշխատանքի մեջ է, բոլորը վազում են իմ մոտ՝ կուզեի ավելի շատ մարդկանց հետ ժամանակ անց կացնել այլ ոչ երկաթների, ուղղակի երևի դաստիարակությունս է այդպիսին (ծնողներս, չգիտեմ թե ինչու, մանկուց այսպես են սովորեցրե, և հիմա բարդ է շփվելը, սակայն ինչքան եմ ուզում)։

մանրամասն...
Ես կուսությունս...

...կորցնելու պանիկական վախ ունեմ...

Հարց՝

Բարի երեկո: Իմ անունը Կատյա է: Ապրում եմ Մոսկվայում: 20 տարեկան եմ:

Մեծացել եմ առանց հորս, ապրել եմ տատիկիս, պապիկիս և մորս հետ: Արդեն 2 տարի է ապրում եմ մորս և խորթ հորս հետ:

Ամուսնացած չեմ, ոչ մեկի հետ չեմ հանդիպում, երեխաներ չունեմ:

Ես տեխնիկական ԲՈւՀ-ի ուսանող եմ, զինվորական ամբիոն եմ հաճախում, զբաղվում եմ հրաձգությամբ: Դեռ դպրոցից համակցել եմ ուսումս աշխատանքի հետ, հիմա արդեն մոտ մեկ տարի է ոչ մի տեղ չեմ աշխատում: Դպրոցս ավարտել եմ մեդալով, հիմա էլ գնում եմ կարմիր դիպլոմի:

Ես հասնող եմ, բայց շփվող չեմ, ուղիղ եմ, կտրուկ եմ լինում, ինքս ինձ հարգում եմ:

Շրջապատում ինձ հարգում են: Ծանոթներս ասում են՝ "Այնպիսիններին ինչպիսին ես եմ, սիրում են և ընկերները և աշխատավայրում":

մանրամասն...
Նա իմացավ, որ ես...

...փոստ ունեմ և սկանդալ սարքեց...

Հարց՝

Բարև Ձեզ, իմ անունը Սերգեյ է։ Ես 21 տարեկան եմ և չափազանց մեծ կարիք ունեմ Ձեր օգնության։ Իմ պատմությունը շատ տխուր է։ Անցյալ տարվա մայիսի սկզբին ես փոստ ունեի, որի միջոցով շփվում էի իմ ընկերների և ընկերուհիների հետ։ Ես ծանոթացա մի շատ գեղեցիկ աղջկա հետ։ Հետո, ավելի ամառվա մոտ ես գնացի նրա մոտ, ծովափ՝ հանգստանալու։ Ես սիրեցի նրան առաջին հայացքից և մենք սկսեցինք միասին ապրել։ Մի որոշ ժամանակ անց նա իմացավ, որ ես փոստ ունեմ և լուրջ սկանդալ սարքեց՝ մինչև բաժանումը։ Ես համոզեցի նրան, որ ների ինձ ու նրա ներկայությամբ լուծեցի բոլոր խնդրները։

մանրամասն...
Այս երկու կանանցից...

...ու՞մ եմ ես սիրում...

Հարց՝

Բարի օր, իմ անունն է Ալեքսեյ։ Ես ապրում եմ Մոսկվայում, 22 տարեկան եմ։ Ինձ շտապ հոգեբանի օգնություն է անհրաժեշտ, սակայն դիմել արդեն չեմ կարող (օգնությունը ինձ անհրաժեշտ է արդեն այսօր)։ Ես ապրում եմ ընկերուհուս՝ Օլգայի հետ, ով 9 տարով մեծ է ինձանից։ Մենք երեխաներ չունենք։ Ես զոդիակի նշանով խոյ եմ, ընդ որում ես բնավորությունով շատ փափուկ եմ, կոնֆլիկտներ չեմ սիրում, երբեմն քչախոս եմ։ Ես ինձ սիրում և հարգում եմ, սակայն պատրաստ եմ ինձ վրա ուշադրություն չդարձնել, եթե մտերիմ մարդուն անհրաժեշտ եմ։ Ընկերներս ինձ ընկալում են նույն կերպով՝ որպես փափուկ մարդ, ով պատրաստ է միշտ օգնել։

մանրամասն...
Ամուսինս ասեց...

...որ կդավաճաներ ինձ դեռևս մեր համատեղ կյանքի առաջին տարում...

Հարց՝

Բարի օր Միհրդատ Ռոստոմովիչ։

Իմ անունը Ելենա է։ Ես 28 տարեկան եմ։ Ապրում եմ ամուսնուս և երեխայիս հետ։ Ամուսնացած եմ արդեն 3 տարի։ Ես լուրջ, հաստատակամ, հասնող, արդար, ազնիվ, բարի, նուրբ, շատ խանդոտ մարդ եմ։ Փորձում եմ ինքնագնահատականս բարձր պահել, արտաքին տեսքիս հետևելով՝ հատկապես ծննդաբերությունից հետո։ Մարդիք ինձ ընկալում են, հնարավոր է, որպես շատ լուրջ, փակ մարդ։

Ծննդաբերությունից հետո կորել է ամուսնուս կողմից եղած ուշադրությունը, նրա կողմից միշտ նկատվում է իր վրա ուրիշ աղջիկների ուշադրությունը գրավելու ցանկությունը, որը իմ մեջ անասելի խանդ է առաջացնում։ Քնքշանք չի հերիքում՝ սիրած մարդու կողմից, և չեմ կարողանում վստահել նրան։

մանրամասն...
Ես զզվում եմ...

...ինձ շրջապատող մարդկանցից և ընդհանուր առմամբ աշխարհից...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ:

Ես Անաստասիան եմ: 20 տարեկան եմ, ապրում եմ մորս և տատիկիս հետ Դոնի Ռոստովում: Ամուսնացած չեմ, մտերիմ հարաբերություններ ունեմ համակուրսեցուս հետ, ով ինձանից մեծ է 11 տարով: Ես նրան ավելի շատ որպես ընկեր եմ ընդունում՝ նրա հետ ընտանիք կազմելու ցանկություն չունեմ: Երեխաներ չունեմ և դեռևս ունենալու ցանկություն էլ չունեմ: Ինձ թվում է, որ իմ կյանքի այս շրջանում դա ինձ կխանգարի:

մանրամասն...

Նորություններ

Երջանիկ ընտանիք

Պարզվում է, որ ընտանիքը երջանկացնելու համար, շատ փոքր ջանքեր են հարկավոր՝ ամսվա մեջ գոնե 5 անգամ հավաքվել և ընթրել: Եվ այդ ընթացքում անջատել հեռուստացույցը:

մանրամասն...
Ինչու ենք հետաձգում

Երբ գալիս է ամանօրը, մեզանից շատերը սկսում են մտածել ամենաբազմազան խոստումների մասին, որը տալիս են իրենք իրենց՝ նորացնել իրենց ռզյումեն, կարգի բերել ձեղնահարկը, վերջապես սկսել սպորտով զբաղվել: Սակայն կյանքի դառը ճշմարտությունը նրանում է, որ մեզանից շատ քչերը կկատարեն այս խոստումները: Ոչ այն պատճառով, որ մենք անկեղծ չենք, այլ այն պատճառով, որ կյանքը միշտ ավելի լավ է սկսել երկուշաբթիից:

մանրամասն...
Լիֆթինգ և...

...տրամադրություն

Գիտնականները որոշել են, որ մարդու դեմքի արտահայտությունը ուղղակիորեն ազդում է նրա սրտի աշխատանքի հաճախության, մաշկի ջերմության և արյան ճնշման վրա: Դեմքի ժպիտը կարող է ոչ միայն զրուցակցի համակրանք առաջացնել, այլ նաև ձերբազատել դեպրեսսիայից: Իսկ եթե մարդը չի կարող իրեն ստիպել ժպտալ՝ նրան կօգնի... բոտոքսը:

մանրամասն...
Եղեռնը շարունակվում է

Վերջերս Ադրբեջանացի հակերը կոտրել էր այս կայքը: Եթե Դուք գտնվում եք այս կայքում, ուրեմն Ձեզ համար էլ ակնհայտ է, որ կայքը քաղաքական ոչինչ իր մեջ չի ներկրում (ավելի ճիշտ չէր ներկրում): Այս կայքում խորհրդատվություն են ստանում տարբեր ազգերի և ազգությունների բազմաթիվ մարդիք, աշխարհի տարբեր պետություններից: Այստեղ իրենց դժվարությունների պատասխանն են գտնում Հայաստանի, Ռուսաստանի, Եգիպտոսի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Բելոռուսիայի, Մոլդովայի, Թուրքիայի և նույնիսկ Ադրբերջանի ու շատ այլ երկրների հայալեզու և ռուսալեզու քաղաքացիներ: Ի սկզբանե, կայքի հիմքում էր դրվել հումանիզմը և կոսմոպոլիտիզմը:

մանրամասն...
Էգոիզմը և ալտրուիզմը

Այնպես, ինչպես կրոնը հատուկ ուշադրություն է դարձնում բարու և չարի, հրեշտակների և չար ոգիների մեջ տեղի ունեցող հավերժ պայքարին, այնպես էլ էվոլյուցիոն տեսության կողմնակիցները ուսումնասիրում են ալտրուիստական և էգոիստական տեսակի վարքագծերի, կենաց ու մահու հավերժ պայքարը, Դարվինի տեսության լույսի տակ: Proceedings of the National Academy of Sciences (PNAS)-ում տպագրված նոր հետազոտությունում, Բինգէմպտոնի համալսարանի մասնագետները ենթադրում են, որ էգոիզմը այնքան էլ վատ չէ, ինչքան թվում է: մանրամասն...