ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՍԻՐԱՀԱՐՎՈՒՄ ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ
Լոլիտայի բարդույթը՝ միջանձնային հոգեբանության ֆենոմեն է, երբ երիտասարդ աղջիկը, հաճախ դեռահասը՝ 13 – 15 տարեկան, սիրահարվում է տարեց տղամարդու, որը զգալի մեծ է իրենից։ Նրա նկատմամբ զգում է հետաքրքրություն, սիմպատիա, ռոմանտիկ զգացմունքներ և հաճախ նաև սեռական ձգտում։ Հասարակության կողմից դատապարտվող և կշտամբվող իրավիճակ, որը երկար ժամանակ շատ պոպուլյար էր հոգեբանների մոտ և արդյունքում իր արտացոլումը գտավ կինեմատոգրաֆում։
Տերմինի ծագումնաբանությունը
Ինքը, տերմինը վերցվել է Վլադիմիր Նաբոկովի ստեղծագործությունից։ Համաձայն սյուժեի, ֆրանսիական գրականության դասախոսը, 37-ամյա Գումբերտը, կնոջ դավաճանությունից հետո սկսել էր զզվանք զգալ տարիքով կանանց նկատմամբ և փորձելով հարթել տրավմատիկ իրադարձությունների հետևանքները ավելի հաճախ սկսեց վերադառնալ մանկություն, որտեղ ունեցել էր նուրբ զգացմունքներ իր հասակակիցի նկատմամբ։ Դեռահաս աղջիկն այնքան ուժեղ էր մխրճված Գումբերտի հիշողության մեջ, որ շատ տարիներ անց նա շարունակում էր կապվածություն ու նոստալգիա զգալ։
Այդ բոլոր ապրումները արդյունք դառավ, որ ձգտում առաջանա նիմֆետների՝ 9-13 տարեկան երեխաների նկատմամբ, ինչպես խոստովանում է վեպի հերոսը բանտում գրված իր խոստովանություններում։ Իր օրագրի մեջ նա պատմում է 1947 թվականի իրադարձությունների մասին, երբ գտնվելով կուրորտ բուժման մեջ նա սենյակ էր վարձել մի ինչ-որ Շարլոտտա Գեյզից։ Վերջինիս դուստրը, 12 տարեկան Լոլիտան, առաջին օրերից էլ տրիգգեր դարձավ այն մանկական սիրո համար, որի մասին այդքան հաճախ մտածում էր Գումբերտը։
Իրադարձություններով հարուստ վեպը բերում է նրա, որ ինքը Շառլոտտայի 12 տարեկան դուստրը, համակրանք է արտահայտում Գումբերտի նկատմամբ, և նրանց միջև անբարո սիրավեպ է տեղի ունենում, որն իր հետևից բերում է տրագիկ իրադարձությունների շարք։ Արդյունքում, ֆրանսերենի ուսուցիչը սկզբից հայտնվում է հոգեբուժական հիվանդանոցում, իսկ հետո արդեն բանտում, որտեղ էլ իր օրագրում պատմում է իր պատմությունը, որից հետո մահանում է սրտի կաթվածից։ Ինքը՝ Լոլիտան, մահացած աղջիկ ծննդաբերեց և մահացավ 1952 թվականի ծննդյան տոներին։
Չնայած նրա, որ Լոլիտայի պատմությունը ոչ այլ ինչ է քան հեղինակի երևակայության արգասիք է, տեղի ունեցածը անկասկած անհանգստացնում էր շատերին այն ժամանակ։ Առաջին անգամ մարդիկ բացահայտեցին, որ դեռահաս առջկա ու հասուն տղամարդու միջև եղած ռոմանտիկ կապը, դա ոչ թե միայն վարքային շեղում է, այլ նաև մասսայական երևույթ։ Ուղիղ ֆիզիկական և հուզական բռնությունից այն տարբերվում է նրանով, ոչ երկու զուգընկերն էլ բավականին գիտակցված են մտնում կոմունիկացիայի մեջ։
Օրենքի տեսանկյունից, տղամարդը միանշանակ հանդիսանում է հանցագործ, քանի որ դեռահասը, իր պատանի տարիքի տեսանկյունից չի կարող ադեկվատ գնահատել իր զգացմունքները ու ռացիոնալ կշռադատել հետևանքները։ Սեռական զարգացումը իր ազդեցությունն է ունենում հորմոնալ աճի վրա և միայն ուժեղացնում է դրդող գործոններին։ Մեզ տվյալ ֆենոմենը հետաքրքիր է բացառապես հոգեբանական տեսանկյունից։ Ինչու՞ է այդպես տեղի ունենում, ինչու՞մ է կայանում այդ ոչ ստանդարտ հակման գաղտնիքը։
Սխալներով սեր։
Ոչ ոքի համար գաղտնիք չի այն փաստը, որ սերը և այլ մարդկանց հետ ռոմանտիկ կապը հանդիսանում է բազային զգացմունք։ Ո՞վ չի սիրահարվել մանկապարտեզի իր համախմբեցի աղջկան ու չի խոստացել ամուսնանալ նրա հետ։ Ո՞վ չի խոսել ամուսնանալու իր արագ պլանների մասին այն ժամանակ, երբ նույնիսկ չէր հասնում ճաշասեղանին։ Մեզ, ինչպես նաև այն ժամանակների հոգեբաններին դա բոլորովին չի անհանգստացնում, ավելի շուտ հուզում է։
Երեք տարեկան հասակից սկսած, աղջնակը ակտիվ հետաքրքրություն է արտահայտում տղամարդկանց նկատմամբ և վերապրում է լիարժեք հարաբերություններ իր հոր հետ։ Սովորում է փոխհարաբերվել ուժեղ սեռի ներկայացուցչի հետ, իմանում է սեփական սահմանների գոյության մասին, ձևավորում է սեփական անձի ընկալումը իր սեռի ներկայացուցչի տեսանկյունից։ Մտնում է կնոջ դերի մեջ և գիտակցում տղամարդու հետ ունեցած տարբերությունները։ Մրցում է հոր ուշադրության համար և շատ արագ կարող է ընկնել Էլեկտրայի բարդույթի մեջ, եթե ինչ-որ բան ծրագրվածով չգնա։
Ապագայում, հոր հետ հարաբերությունների փորձը վերարտադրվում է իր հասակակիցների հետ ռոմանտիկ կապերի մեջ։ Նրանց վերջինս պահանջներ կներկայացնի, որոնց նա ձևավորել է իր հոր օրինակում։ Գոյություն ունեն տասնյակ սցենարներ, որոնցում աղջիկը, հասուն կյանքում իր տանուլ տվածը ետ է բերում, որովհետև մանկական տարիքում առնչվել է դեֆիցիտի հետ։ Եվ դա բնական, անհրաժեշտ փորձ է, որը դառնում է նուրբ սեռի ներկայացուցչի ուղեկից մինչև նրա կյանքի վեջը։ Կամ էլ մինչև առաջին հոգեբանի այցելությունը։
Եվ այսպես, ինչու՞մ է Լոլիտայի պրոբլեմը։ Նրանում, որ մանկական սերը միշտ մնում է հուզական մակարդակի վրա։ Դեռահասության տարիքում, սեռական զարգացումը իր հետքն է թողնում և անվնաս հետաքրքրությունը վեր է ածվում դրդող գործոնի։ Սիրահարություն, հակում, սեր, կախվածություն։ Իսկ ամենագլխավոր գործիքը դրա համար՝ արտաքին գրավչությունն է, որը բավարար է, որպեսզի իր վրա գրավի հասուն տղամարդու ուշադրությունը։
Լոլիտայի բարդույթի զարգացման պատճառները
Միայն ալարկոտը քար չի նետել Զիգմունդ Ֆրեյդի բոստանը, որւ տեսությունները պարզվեց, որ իր ժամանակից առաջ էին ընկած։ Նրանցից շատերը այնքան են հեռանում բարոյական սկզբունքներից ու այլ մարդկանց համոզմունքներից, որ ավելի հեշտ է մեղադրել նրան անտաղանդության մեջ ու փակել գիրքը։ Սակայն դրանից պրոբլեմը չի դառնում լուծած։ Կարելի է ինչքան ասես քննադատել, սակայն այս դեպքում նրա կողմից նկարագրված պրոցեսները իրենց հաստատումն են գտնում առ այսօր։
Երեխայի զարգացման ֆալլոսային փուլը խթանիչ է հանդիսանում՝ արական սեռի ներկայացուցիչներին ուղղված հետաքրքրության առաջացմանը։ Եվ հայրը վեր է ածվում դաստիարակչական պրոցեսի կարևոր օբյեկտի։ Նրա հետ ուղիղ կոմունիկացիան և մոր ու հոր փոխհարաբերությունների դիտարկումը ամուր ֆունդամենտ են հանդիսանում , որի վրա հիմնվում է հասուն կյանքում հակառակ սեռի հետ փոխազդեցությունների մոդելը։ Կանացիությունը սկսվում է հենց այստեղ։ Այո, այսքան վաղ։
Երկրորդ կարևոր գործոնը՝ մարդու փնտրտուքն է, ով ունակ է ստեղծել մոտակա զարգացման զոնա, որը նկարագրել է խորհրդային հոգեբան Լեվ Վիգոտսկին։ կարիքների փակումը դուրս է պրծնում էգոցենտրիզմի արանքով և ինչ-որ չափով լրացնում նրան։ Աղջնակը նույնպես կարիք է ունենում այդ «ես ինքս»- ի, սակայն նրան պետք է ուսուցիչ, ով սկզբից ցույց կտա թե ինչպես, հետո կօգնի, հետո էլ կողքից կհսկի։ Եվ այդ բոլոր ֆունկցիաները, հաշվի առնելով աղջնակների ձգտումը տղամարդկանց, իր վրա պետք է վերցնի հայրը։
Նա թույլ է տալիս դստերը անհրաժեշտ փորձը ապրել, տալիս է անհրաժեշտ զգացմունքներ ու հույզեր, ցուցադրում է փոխհարաբերությունների մոդել, որը կառուցված է հուզական կոմֆորտի, հարգանքի, անձնային սահմանների պահպանման և միմյանց նպատակներին հասնելու ընթացքում մասնակցի դերի վրա։ Լոլիտաների հետ տեղի է ունենում տհաճ բան՝ ոչ մի նման բան նրանց կյանքում չկա։
Այստեղ արդեն մենք պետք է հիշենք հոգեկանի կոմպենսատոր ֆունկցիաների և ֆրուստրացիայի վիճակի մասին։ Բոլոր բարդույթները սկսում են դեֆիցիտից, որոնք գիտակցության համար դարձել են տրավմա։ Նույնիսկ երբ մենք խոսում ենք առանց հայր մեծացած աղջիկների մասին, մենք չենք մոռանում, նրանց պահանջմունքների առկայության և ինչ-որ կարևոր բանի պակասի առաջացած զգացողության մասին։
Եթե հայրը դավաճանել է և թողել մենակ, ապա նրա բոլոր զուգընկերները անպայման անց կացվեն փորձությունների ու մրցակցության մաղ միջով։ Որպեսզի ապացուցվի, որ նա հուսալի է, նվիրված և շատ թանկ է գնահատում իրեն։ Նա պարտավոր է երաշխիքներ տալ, որովհետև աղջկա գլխավոր վախը՝ եվս մեկ անգամ դավաճանություն վերապրելն է։
Եթե աղջիկը հիշել է հորը որպես բարի ու քնքուշ, բայց զրկված է նրան արժանի, իր իսկ կարծիքով, սիրուց մոր կողմից, ապա ապագայում նա կփնտրի միջոց, որ վերադարձնի նրան բոլոր կորուստները։ Միայն թե ոչ ուղիղ կերպով, այլ իր զուգընկերոջ միջոցով։ Կգտնի ամուսնացած մեկին, կամ կնամոլի, կպարուրի նրան հոգատարությամբ ու քնքշությամբ, ենթագիտակցաբար վայելելով իր կատարած միսիայով և սիրեցյալի կնոջ նկատմամբ ունեցած մտածացին գերադասությամբ։
Լոլիտան զգում է նշանակալի հասուն մարդու սուր դեֆիցիտ։ Նա ծնող ունի, բայց չունի մարդ, ով ընդունում է իրեն այնպիսի, ինչպիսի նա կա, ունակ է ինչ-որ բան սովորեցնել իրեն, դառնալ ուսուցիչ և փորձառու խնամակալ։ Կտա իրական հայրական սեր, որից նա զրկված է եղել մանկությունում։
Ունեցած բարդույթները նշանակալի կերպով ուժեղանում են սեռական հորմոնների ազդեցության տակ, որոնք տրանսֆորմացնում են նշանակալի հասուն մարդու հետ կոմունիկացիայի պահանջմունքը՝ լիարժեք ռոմանտիկ զգացմունքների։ Այստեղ էլ թաքնված է կրիտիկական սխալը, որը բերում է ոչ ստանդարտ հույզերի։ Այդ պատճառով էլ պատանի աղջնակներին սկսում են դուր գալ հասուն տղամարդիկ, որպես օրենք՝ դասախոսները, ուսուցիչները, խնամակալները, ինտելեկտուալները, ստեղծագործ մարդիկ։ բոլոր նրանք, ով ինչ-որ բան կարող է անել, ինչ-որ բան կարող է սովորեցնել և ունի փորձ, որով պատրաստ է կիսվել։
Սցենարի իրացումը
Կամայական վարք, որը հիմնված է հոգեհուզական տրավմայի կոմպենսացիայի վրա, կոչվում է սցենարի իրացում։ Երեխայի պրոբլեմը նրանում է, որ դիսկոմֆորտ իրավիճակի լուծման համար նա չունի բավարար ռեսուրսներ։ Այն նույն Էլեկտրայի բարդույթը, հետագայում խաղարկվում է հասուն կյանքում, երբ աղջիկը իր մեջ ուժեր է զգում և հնարավորություններ գտնում «պատասխանի» համար։
Նշանակալի հասուն մարդու բացակայությունը կամ պակասը իր արտացոլումը կգտնի դեռահասության շրջանում։ Հենց որ կհայտնվի գլխավոր գործոնը՝ սեռահասունացումը և արտաքին գրավչությունը։ Տղամարդը հակազդում է առողջ և երիտասարդ կնոջը, դա նշանակում է ուժերով լեցուն «անձնավորությանը», եթե իջնենք մինչև կենդանական զգացողությունները։
Վերջինիս ձգտումը բացատրելի է, բայց հասարակության մեջ ընդունված կանոնները խոչընդոտ են դառնում նման կոմունիկացիայի համար։ Նույն նեանդերտալացիները պրոբլեմ չեն տեսել 13 տարեկանների հետ կապի մեջ, բայց մենք անցել են էվոլյուցիայի դարեր ոչ նրա համար, որ մնանք քարանձավային մարդ։
Դրա հետ մեկտեղ, հասուն մարդու սիրահարվածությունը 18 տարեկան աղջկա, վաղուց դադարել է որևէ մեկին զարմացնել։ Երիտասարդ կին ունենալու առկայությունը ժամանակակից կյանքում հազվադեպ չէ։ Այստեղ ոչ մի նոր բան մենք չենք իմանա, բայց հետաքրքիր է մնում այն, թե ինչպես է Լոլիտայի բարդույթը իր լուծումը գտնում դեռահաս-աղջնակների մոտ։
Ժամանակի ընթացքում նա զգում է փոփոխություններ իր մարմնում և հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից առաջացած հետաքրքրություն։ Նայելով աստղերի հաջողակ կյանքին, ուշադրությունը կենտրոնանում է այն բանի վրա, որ նրանք բոլորը երիտասարդ են, գեղեցիկ, վառ ու գրավիչ։ Դժվար չի հետևություն անել, որ հենց այս բնութագրիչների համակցությունն էլ կարող է «զենք» դառնալ, սեփական նպատակներին հասնելու համար։ Հիմա արդեն, նշանակալի հասուն մարդու նկատմամբ հակումը չի հանդիսանում միակողմանի և ստեղծված իրավիճակից կարելի է օգտվել։
Լոլիտայի բարդույթի հետևանքները
Դեպքերի մեծամասնությունում ոչ մի սարսափելի բան էլ տեղի չի ունենում։ Սովորական իրավիճակում, աղջկա այդ ուղղությամբ ունեցած բոլոր պահանջմունքները հայրը փակում է դեռևս մանկությունում։ Բայց նույնիսկ եթե դա տեղի չի ունեցել, բարդույթը հեշտությամբ վերախաղարկվում է դասախոսների, կուռքերի, խնամակալների հաշվին։
Ինչ-որ մեկը իր օրագրում գրում է ֆիզիկայի ուսուցչի հետ ունեցած «սիրո պատմության՞ մասին, մյուսը ոգևորության րոպեներ է վերապրում իր մարմնամարզության մարզչի հետ շփվելուց։ Ֆանտազիան դառնում է գործիքներից մեկը։ Կարևորը այն է, որ մայրը, երբ նրա հետ այդ մասին խոսեն, չարգելափակի համակրանքի արտահայտումները։ Սա փորձ է, որը օգտակար է վերապրել սեփական գլխում։
Պատանի աղջնակներին դուր են գալիս խելացի, ուժեղ, բոլոր իմաստներով հասուն տղամարդիկ։ Նրանք, ովքեր վաղուց արդեն 20 տարեկան չեն, և նրանք ովքեր ունեն հարուստ կյանքի փորձ։ Նրանք շատ բաներ կարող են սովորեցնել, շատ բաների մասին պատմել, կիսվել գիտելիքներով և հմտություններով։ Լինի դա սպորտային մարզիչ, դպրոցական դիսցիպլինի ուսուցիչ թե ավտոդպրոցի հրահանգիչ։
Պրոբլեմները սկսում են այն ժամանակ երբ անչափահաս աղջնակը, նշանակալի հասուն մարդ փնտրելուց սկսում է կիրառել այն գործիքները, որոնց մասին խոսել ենք վերևում։ Սեռահասունությունն ու արտաքին հմայչությունը փոխանակվում է անհրաժեշտ հույզերի հետ, դա շուկայական հարաբերություններ են, որտեղ յուրաքանչյուրը առևտուր է անում նրանով, ինչ կարող է առաջարկել։ Անկասկած, այստեղ յուրաքանչյուրն էլ օգուտ ստանում է ու չկան խաբվածներ, բայց դե մինչև մի ինչ-որ պահ։
Հետո տղամարդը, ակնհայտ օգտվելով իրավիճակից, կստանա իրենն ու կհեռանա։ Ամենից հավանականը՝ բանտ։ Իսկ աղջնակը կվաստակի մի շարք նոր հոգեհուզական տրավմաներ։ Այսպիսի կապի արդյունքը միշտ տխուր է, երբ անցնում է թույլատրելիի սահմանները։ Իրենք՝ այդ սահմանները, հստակ գրանցված են քրեական օրենսգրքում և ուղղված են ոչ միայն հասարակական նորմերի պահպանմանը, այլ նաև դեռահաս-աղջնակների մենթալ առողջության պահպանմանը։
Այդ պատճառով էլ տղամարդը պետք է հիշի այն մասին, որ Լոլիտայի բարդույթի օգտագործումը շահադիտական նպատակներով ոչ միայն քրեորեն պատժելի է, այլ նաև հանգում է դեռահասի դեռևս չամրացած հոգեկանին լուրջ վնաս հասցնելուն։ Կարծում եմ սա լավ հասկացանք։ Միաժամանակ նաև բացահայտեցինք հասրակության համար այսքան պախարակելի բարդույթի պատճառները։
Ամփոփման փոխարեն
Նաբոկովը միակը չէր, ով ուշադրություն է դարձրել այս պրոբլեմին։ 1999 թվականին էկրաններ դուրս եկավ սենսացիոն ֆիլմը «Գեղեցկություն ամերիկյան ձևով», որը մանրամասն նկարագրում էր 42-ամյա հուսահատված գովազդային մենեջերի հուզական վիճակը և նրա ամուր կապը պատանի աղջնակի հետ։
2013 թվականին Ջիա Կոպպոլան աշխարհին ներկայացրեց իր առաջին սկանդալային աշխատանքը որպես ռեժիսյոր։ Ֆիլմը կոչվում էր «Պալո-Ալտո» և ցույց էր տալիս ավագ դպրոցի ուսանողների պատմությունը, որում աշակերտուհիներից մեկը, որի անունն էր Էյպրիլ, սիրահարվում է իր ֆուտբոլի մարզիչին։ Բավականին համակրելի ֆիլմ է, որակյալ դերասանական խաղով։
2011 թվականին նկարահանված «Ալբատրոս» ֆիլմը, դարձավ ավելի քիչ պոպուլյար։ Այդ բրիտանական ֆիլմը մի աղջնակի մասին էր, ով սիրահարվում է իր ընկերուհու հորը։ Սա մի դրամա է, որն արժե դիտել։ 1970-1980 թվականներին նման շատ ֆիլմեր են նկարահանվել, սակայն մեր օրերում այս թեման իր ակտուալությունը չի կորցնում։ Իսկ դա նշանակում է, որ հոգեբանները դեռ աշխատելու շատ տեղ ունեն։