Իսկությամբ հավատացողի համախտանիշ (անգլ. true-believer syndrome) — սա արտահայտություն է, որը հորինվել և կիրառվել է Մ. Լամար Քինի կողմից, 1976 թվականին, «The Psychic Mafia» աշխատությունում։ Նա կիրառել է այս տերմինը, որպեսզի բնութագրի մարդկանց, ովքեր շարունակում էին հավատալ պարանորմալ երևույթներին նույնիսկ այն բանից հետո, երբ ապացուցվել էր, որ դրանք բեմականացված են։ Քինը համարում էր, որ դա կոգնիտիվ խանգարում է, որը բազմաթիվ էքստրասենսոր մեդիումների հաջողության վճռորոշ գործոնն է։
«Իսկությամբ հավատացող» տերմինը ավելի վաղ կիրառվել է Էրիկ Հոֆֆերի կողմից, 1951 թվականին գրված «Իսկությամբ հավատացողը» գրքում, խմբերի ֆանատիզմի հոգեբանական ակունքները նկարագրելու համար։
Այս արտահայտությունը նաև կիրառվում է գիտական սկեպտիկական շարժման մեջ, պարանորմալ երևույթների մեջ, ինչպիսիք են ՉԹՕ-ի ֆենոմենը կամ նույնիսկ կրիպտոզոոլոգիայի առասպելական կենդանիները բացատրելու համար, արտերկրային հիպոթեզին անվերապահ իռացիոնալ հավատի նկարագրման համար։ Իհարկե դա չի նշանակում, որ բոլոր մարդիկ, ովքեր հետաքրքրված են պարանորմալ երևույթներով, ՉԹՕ-ի ֆենոմենով կամ կրիպտոզոոլոգիայով, ունեն իսկությամբ հավատացողի համախտանիշ՝ դրանից միայն մի որոշակի տոկոսն է ունենում իռացիոնալ մոտեցում, որը վերաճում է մի զգացողության, որ իրենք ընկալունակ չեն կոնտր փաստարկների ու ալտերնատիվ հիպոթեզների նկատմամբ։ Օրինակ, ուֆոլոգիայում մենք կարող ենք հիշատակել նրանց, ում սկեպտիկները անվանում են «ֆանատիկ համախոհներ», որոնց թվին են պատկանում ամենենաիռացիոնալ համոզմունքներով մարդիկ։
Հոգեբանություն
Ռոբերտ Թոդդ Քէրոլլի («Մոլորությունների հանրագիտարանի» հեղինակ) խոսքերով, իսկությամբ հավատացողը չի ընդունում իր հավատին հակասող փաստարկներ կամ փաստեր։ Կոգնիտիվ դիսսոնանսը՝ հայեցակարգ է, որը մշակվել է Լեոն Ֆեստինգերի կողմից, 1950-ականների սկզբում, որպեսզի հետազոտվի մի պաշտանմունք, որի անդամները հավատում էին, որ աշխարհի վերջը մոտ է, ու որ իրենց շուտով կտանեն այլմոլորակայինները։
«Skeptical Inquirer» ամսագրում հրապարակված հոդվածում, հոգեբան Մէթյու Ջ. Շարպսը ու նրա գործընկերները բացահայտում և վերլուծում են իսկությամբ հավատացողների հոգեբանություն ու վարքագիծը այն բանից հետո, երբ կանխագուշակված ապոկալիպսիսը տեղի չի ունենա։ Որպես օրինակ վերցնելով 2012 թվականին աշխարհի վերջի մասին մայաների կանխատեսումները և հղում կատարելով այլ նմանատիպ դեպքերի վրա, Շարպսը առանձնացնում է չորս հոգեբանական գործոն, որոնք ստիպում են այդ մարդկանց շարունակել հավատալ (երբեմն նույնիսկ ավելի ուժեղ), չնայած իրականության հետ հակասություններին։
Սուբկլինիկական դիսսոցիատիվ միտումներ։ Հոգեկան հիվանդություններ չունենալով, սուբկլինիկական դիսսոցիատիվ միտումներով մարդիկ, մեծ հակվածություն են ունենում՝ անմիջական ֆիզիկական իրականության հետ խզում ունենալու և բարձրացված դյուրահավատությամբ չափազանց անհավանական բաներ տեսնելու։ Այսպիսի սուբկլինիկական դիսոցիացիան սովորաբար ասոցացվում է պարանորմալ մտածողության հետ։
Կոգնիտիվ դիսսոնանս։ Որքան շատ ներդրում է մարդ ունենում համոզմունքի մեջ, այնքան շատ է նա արժևորում այդ համոզմունքը և որպես հետևանք, ավելի կայուն կլինի այն փաստերի, ապացույցների կամ իրողության նկատմամբ, որոնք հակադարձում են նրա համոզմունքին։ Կիչի գործին իսկությամբ հավատացողներից որոշները, թողեցին իրենց ամուսիններին, աշխատանքը և հրաժարվեցին իրենց ունեցվածքից, որպեսզի պատրաստվեն այլմոլորակային տիեզերանավով հեռանալուն։ Երբ աշխարհի վերջը չեկավ, կոգնիտիվ դիսսոնանսը նվազեցնող ակտիվությունը (համազդումը՝ համոզմունքների հերքմանը), ամրացրեց նրանց համոզմունքները և նրանց ծանր ներդրումներին ու դիսկոմֆորտին հնարավորություն տվեց հաղթել իրականությանը։
Գեշտալտի ընկալման գործընթաց։ Մարդու կողմից ինֆորմացիայի մշակման շարունակականության ժամանակ, գեշտալտի ընկալմամբ մարդիկ կդիտարկեն հայեցակարգը առանց դետալային վերլուծության (ի տարբերություն ֆունկցիաների ինտենսիվ օգտագործմամբ մտածողության) և կընդունեն գաղափարը ընդհանուր առմամաբ, հարաբերականորեն ոչ քննադատաբար։ Շարպսը ենթադրում է, որ կապ կա դիսսոցիատիվ միտումների և գեշտալտի առանձնացման մեջ։ Մարդիկ, ովքեր հակված են հավատալու պարանորմալ երևույթներին, մեծ հավանականությամբ դյուրահավատությամբ կվերաբերվեն մայաների հնագույն կանխատեսումներին, որոնց մանրամասները մարդկանցից շատերին քիչ են հայտնի։
Հասանելիության էվրիստիկա։ Հասանելիության էվրիստիկայի մտավոր կրճատման դեպքում, մարդիկ ավելի մեծ նշանակություն ու մեծ կշիռ են տալիս համոզմունքին, երբ գաղափարի հետ կապված օրինակները ավելի հեշտ են ընկալվում, ավելի հաճախ, որովհետև դրանք իրենցից ներկայացնում են թարմ ինֆորմացիա և վերջին նորություններ։ Մայաների կանխատեսումների մասին ինֆորմացիան առատությամբ հասանելի էր, հատկապես մասսայական ինֆորմացիայի միջոցներում, մինչև սպասվելիք ապոկալիպսիսի օրը։ Մարդկանց դատողությունները, որպես օրենք հակվում են դեպի այդ ոչ վաղ ինֆորմացիան, հատկապես նրանք, ում մոտ կա դիսսոցիատիվ հակում դեպի գերբնականը, և գեշտալտ պրոցեսսինգի հակում։
Օրինակներ
Մ. Լամար Քին և «Ռաուլ»։ Իր «The Psychic Mafia» գրքում, Քինը պատմում է իր գործընկերոջ՝ «Ռաուլ» անունով մի էքստրասենսի մասին։ Որոշ մարդիկ իրենց հավաքներում դեռ հավատում էին, որ Ռաուլը՝ իրական էր, նույնիսկ այն բանից հետո, երբ Քինը բացահայտ խոստովանվեց, որ այն կեղծ է եղել։ Քինը գրում է՝ «Ես գիտեի, որ մարդկանց հեշտ է ստիպել հավատալ ստին, բայց չէի սպասում, որ այդ նույն մարդիկ, առերեսվելով ստի հետ, այն կգերադասեն ճշմարտությունից… Ոչ մի տրամաբանություն չի կարող փլուզել հավատը, որը գիտակցականորեն հիմնված է ստի վրա»։
Խոսե Ալվարես ու «Կարլոս»։ Ըստ «The Skeptic's Dictionary»-ի, այս համախտանիշի օրինակը հաստատվում է 1988 թվականի իրադարձությամբ, երբ աճպարար Ջեյմս Ռէնդին, ավստրալական լրատվական ծրագրի խնդրանքով, սովորեցրեց դերասան Խոսե Ալվարեսին ձևացնել, թե նա կոնտակտի մեջ է մտնում երկու հազար տարեկան մի հոգու հետ, որի անունն էր «Կարլոս»։ Նույնիսկ այն բանից հետո, երբ պարզվեց, որ դա մտածացին պերսոնաժ է, որը ստեղծվել է Ռէնդիի ու Ալվարեսի կողմից, մարդկանցից շատերը շարունակում էին հավատալ, որ «Կարլոսը» իրական է եղել։ Ռէնդին մեկնաբանել է՝ «ոչ մի քանակի ապացույցներ, անկախ նրանից, թե որքան լավն են կամ որքան շատ, երբեք, չի կարող համոզել իսկությամբ հավատացողին հակառակում»։
Մէրիան Քիչ և «Կլարիոն»։ «When Prophecy Fails» գրքում, Ֆեսթինգերն ու իր գործընկերները դիտարկել են «Մէրիան Քիչի» (հետազոտողների դրած կեղծանուն) ղեկավարությամբ գործող ֆանատիկների խումբը, որոնք հավատում էին, որ աշխարհը կոչնչանա 1954 թվականի դեկտեմբերի 21-ին, իսկ իսկությամբ հավատացողները կփրկվեն այլոմոլորակայինների կողմից ուղարկված տիեզերանավով տեղափոխվելով Կլարիոն հորինված մոլորակ։ Երբ ոչինչ տեղի չունեցավ, խումբը հավատաց, որ իրենց հավատարմությունը համոզեց Աստծուն խնայել աշխարհը, և նրանք սկսեցին ավելի ջերմեռանդորեն քարոզել իրենց հավատքը։ Սա առաջին դեպքերից է, որը դրդել է Ֆեսթինգերին գալ կոգնիտիվ դիսսոնանսի տեսությանը։
Հարոլդ Քէմպինգի ժամանակների կանխատեսումները՝ 2011 թվականի մասին։ Ամերիկացի քրիստոնեական ռադիոմեկնաբան Հարոլդ Քէմփինգը պնդում էր, որ «զմայլանքն» ու Դատաստանի օրը տեղի են ունենալու 2011 թվականի մայիսի 21-ին, ու որ աշխարհի վերջւ կսկսի հինգ ամիս անց՝ 2011 թվականի հոկտեմբերի 21-ին, հիմնվելով Հովհաննեսի ավետարանի 20-րդ գլխում «153 ձկների» ավելացման վրա՝ մայիսի 21-ին։ Քէմպինգը, ով այն ժամանակ «Family Radio» քրիստոնեական ռադիոցանցի պրեզիդենտն էր, հայտարարեց, որ սկզբնաղբյուրը հանդիսանում է Աստվածաշունչը, և ասաց, որ մայիսի 21-ը կդառնա «զմայլանքի» ու Դատաստանի օր, «առանց կասկածի ստվերի»։ Ավելի վաղ, Քէմպինգը պնդում էր, որ «զմայլանքը» տեղի կունենա 1994 թվականի սեպտեմբերին։ Կանխատեսման փլուզումից հետո մասսայական լրատվամիջոցների ուշադրությունը սևեռվեց Քթմպինգի և նրա հետևորդների հակազդումների վրա։ Մայիսի 23-ին Քէմպինգը ճշտումներ մտցրեց, ասելով, թե մայիսի 21-ը «հոգևոր» Դատաստանի օրն է, և Եկեղեցու ֆիզիկական Զմայլանքը տեղի կունենա 2011 թվականի հոկտեմբերի 21-ին, միաժամանակ, Աստծո կողմից տիեզերքը ոչնչացնելու հետ միասին։ Սակայն հոկտեմբերի 16-ին Քէմպինգը խոստովանեց հարցազրույցավարին, որ չգիտե թե երբ կլինի աշխարի վերջը։
Կապը այլ հասկացությունների հետ
Սկեպտիկները երբեմն ենթադրում են, որ նրանց մեջ, ում նրանք համարում են իսկությամբ հավատացող, միջին հաշվով ավելի շատ են ֆանտազիաների նկատմամբ հակում ունեցող մարդիկ, քան ընդհանուր մարդաբնակչության մեջ՝ ամբողջությամբ։
Կրոնի հոգեբանության մեջ հաճախ է հիշատակվում անձի այնպիսի գիծ, ինչպիսին է կոգնիտիվ փակվածությունը, այսինքն մարդու կարիքը, իր հարցերի պատասխանները փնտրել, իրականության մասին ստաբիլ պատկերացումների մեջ, և երկիմաստության (չիմացությունն այն բանի, թե առարկայի մասին ինչ մտածես) փաստը, նրանց մեջ տագնապ է առաջացնում։ Կարելի է ենթադրել, որ իսկությամբ հավատացողների մոտ կարող է լինել նշանակալի կոգնիտիվ փակվածություն։