ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Մոխրոտիկի բարդույթ կամ համախտանիշ

Խոսելով համեստության և օրինավորության մասին, հաճախ հիշվում է հեզաբարո Մոխրոտիկը մանկական հեքիաթից։ Նրա օրինակով դաստիարակվել են աղջիկների ու տղաների ոչ մի սերունդ։ Հեքիաթը ուսուցանում է, որ համեստությունը, կամայական գործերում ցուցաբերված ջանասիրությունը, վերջ ի վերջո բերում են պարգևատրության։ Այսպիսի «ճիշտ» նպատակադրույթը, շատ գրավիչ տեսք ունի, սակայն իրականում հաճախ ընդունում է անհեթեթ և նույնիսկ այլանդակ ձևեր։ Այն խողում է հոգեկանը և դառնում խոր հոգեկան տրավմաների աղբյուր։

Ժամանակակից Մոխրոտներին դժվար է անմիջապես ճանաչել, և հանդիպում էլ են նրանք ոչ շատ հաճախ։ Սակայն ամեն դեպքում, հեքիաթային պերսոնաժի առանձին նախանշաններ, իրենց զգացնել են տալիս շատ ընտանիքներում։ «Մոխրոտի» և նրա զուգընկերոջ կյանքը հեշտացնելը՝ հոգեբանի և հոգեթերապևտի գործն է։

Մոխրոտիկի բարդույթ - ինչ է նշանակում, ինչպես է արտահայտվում

Լավ աղջկա բարդույթը կամ Մոխրոտիկի համախտանիշը, հոգեբանության մեջ - անձի առանձնահատկություն է, որին բնորոշ է շրջապատի խնդրանքները առանց հակաճառելու կատարելու ընդունակությունը։ Ուշադրության է արժանի բոլորին դուր գալու և գոհացնելու ցանկությունը։

Արդեն 1955 թվականին այս տերմինն առաջին անգամ կիրառել է անգլիացի գրող Ագաթա Քրիստին իր պատմվածքներից մեկում, իսկ 1981 թվականին, Կոլետ Դաուլինգը, «Մոխրոտիկի համախտանիշ» վերնագրով հոդված հրապարակեց, որտեղ պատմեց սեփական անկախության նկատմամբ՝ թաքնված կանացի վախի մասին։

Խեղճ Մոխրոտի պատմությունը բավական գեղեցիկ է միայն հայտնի հեքիաթում։ Նվաստացած և ծանր աշխատանքից հյուծված աղջիկը, կախարդական փայտիկի շարժումով գտնում է չքնաղ արքայազնին և շրջապատի նախանձին հակառակ դառնում է արքայադուստր։ Իրական կյանքում, նման բնավորության գծերով տիրապետող մարդիկ հաճախ գալիս են հոգեբանի մոտ կամ դառնում էն հոգեթերապևտի պացիենտ, քանի որ բարոյական և ֆիզիկական առումով տառապում են իրենց անվստահությունից, մտածած գործողությունը կամ միջոցառումը՝ իդեալականի հասցնելու ձգտումից։

Մոխրոտին նկատելը դժվար չէ։ Նա ջանասեր տնային տնտեսուհի է, համեստ և բարյացակամ, ում անտեսմամբ են վերաբերվում աշխատավայրում և ընտանիքում, նրան երեխաները չեն լսում։ Շրջապատում ապրող մարդիկ, առանց ամաչելու օգտագործում եմ Մախրոտների բարձացված ինքնաքննադատությունն ու պերֆեկցիոնիզմը։

Սովորաբար Մոխրոտի համախտանիշի մասին խոսում են գերադասաբար կանացի սեռի պացիենտները։ Հանրության մեջ տարածված համոզմունքի համաձայն, թույլ սեռի ներկայացուցիչները պետք նստեն տանը, իրենց նվիրեն ընտանիքին և տղամարդկանց հովանավորության կարիքն ունենան։ Այսպիսի կարծրատիպը ավելի բնորոշ է արևելյան երկրներին իսկ արևմտյան պետություններում այն ավելի քիչ է հանդիպում։

Մոխրոտ-կանայք համարում են, որ լիարժեքորեն կարելի է քչով բավարարվել։ Նրանք պրակտիկորեն ոչինչ իրենց համար չեն անում, անշահախնդրորեն գալիս են օգնության և դրա դիմաց ոչինչ չեն պահանջում, այլ նույնիսկ դա անում են ի վնաս իրենց։ Ենթագիտակցաբար նրանք վախենում են անկախությունից, փորձում են օտար մարդկանց մեջ հենարան և պաշտպանություն գտնել։ Եվ միայն չափազանց հոգնածությունն ու հոգեկան հյուծվածությունն է նրանց բերում մարդկային հոգեկանի ոլորտում աշխատող մասնագետի մոտ։

Ախտանիշներ 

«Մոխրոտը» շատ նման է իր հեքիաթային նախակերպարին։ Նրա վարքը տիպիկ է, հիշացնում է նույնանուն հեքիաթի սյուժեն։ Նրան բնորոշ են՝

  • չափից ավելի երազկոտությունը, ցրվածությունը, մասնավորապես կարևոր գործերի անտեսումը, որոնք նրան չեն հետաքրքրում հենց հիմա։
  • ցածր ինքնագնահատականը և բազմաթիվ հոգեբանական բարդույթների առկայությունը։
  • հնազանդությունը, սեփական տեսակետն արտահայտելու և այն պաշտպանելու անընդունակությունը։
  • հուզական կախվածությունը շրջապատի կարծիքից, շրջապատի գերխնամքի տակ գտնվելու ենթագիտակցական ձգտումը։
  • թուլանալու և կյանքից բավականություն ստանալու անհնարինությունը։
  • մտերիմների նարադարության մշտական զգացումը, կպչուն մտքերն այն մասին, որ շրջապատում միայն թշնամիներ են գտնվում։
  • ամենակոմֆորտ ժամանցը - հեռուստատեսությունով անվերջանալի սերիալների դիտումն է, սիրավեպերի ընթերցումը և այլն։

Նրանք երազում են ռոմանտիկ փոխհարաբերությունների և կյանքում բարենպաստ փոփոխությունների մասին։ Ինքնակատարելագործմամբ զբաղվելը, ինքն իր վրա աշխատելը և սեփական կյանքը փոխելը - իրենց կանոնների մեջ չէ։

Ծնողների, իսկ հետո նաև ամուսնու հետ հարաբերությունների բարդություններ առաջանում են բավական հաճախ։ «Մոխրոտները» արագ ընկնում են ֆինանսական կամ հուզական կախվածության մեջ։ Նրանք վարժվում են այդպիսի ընթացքին և չեն ձգտում ակտիվ ազդել սեփական բարեկեցության վրա։

«Մոխրոտ» լինելը հեշտ չէ։ Ընտանիքում, այդ դերը հաճախ խաղում է կինը, իսկ տղամարդը հանդես է գալիս չար խորթ մոր դերում։ Կենցաղի և երեխաների համար ողջ պատասխանատվության ծանրությունը ընկնում է կնոջ վրա։ Նրա վրա է բեռնվում բոլոր պարտականությունները - խոհանոց, մաքրությունն ու հարդարանքը, երեխաների խնամքը, տոնական երեկոները։

Ինչքան էլ որ «Մոխրոտը» չգոհացնի իր տիրակալին, վերջինս միևնույն է կմնա դժգոհ ու կտեսնի իր տանը միայն ծառայի։ «Մոխրոտին» կարելի է քննադատել, կշտամբել առասպելական մեղավորությունների համար, արտահայտել դժգոհություն՝ ոչ բավարար արտասովոր արտաքին առիթով։ Երբեմն «Մոխրոտի» վրա է դրվում նաև կյանքի նյութական կողմը - գումար աշխատելը։

Այսպիսի կինը գովեստ չի ստանում։ Նա լսում է կշտամբանքներ, վախենում է հակաճառել և նույնիսկ երախտագիտություն է հայտնում այն բանի համար, որ իրեն «դիմանում են»։ «Մոխրոտը» վախենում է մնալ միայնակ։

Մախրոտիկի բարդույթով անձանց բնութագրիչները

Մոխրոտիկի նախաձևական (արխետիպիկ) կերպարը բաղկացած է մի շարք բնութագրիչներից։ Նա՝

  • Իր համար ժամանակ չունի՝ ամուսին, երեխաներ, աշխատանք… Բայց այսպիսի ռեժիմով ապրելով, կամայական կին վեր է ածվում ուժասպառ ձիու։ Ընդունա՞կ է նա արդյոք երջանիկ լինել և երջանկություն ընծայել մտերիմներին։ Ոչ ամուսնուն, ոչ էլ երեխաներին սպասարկող անձնակազմ պետք չէ։ Նրանց պետք է մայր, կին, և ուղղակի մարդ, ով հաճելի հույզեր, սեր ու հոգածություն է պարգևում։
  • Համոզված չէ իր մեջ։ Անկեղծորեն համարում է, որ իրենից ոչինչ չի ներկայացնում որպես արհեստավարժ կամ անձ։ Նրա համար ինչ-որ բանի հասնելու միակ հնարավորությունը - երջանիկ պատահականության վրա հիմնվելն է։ Այդպիսի ինքնազգացողության պատճառը - իր ուժերի, պոտենցիալի և հնարավորությունների նկատմամբ հավատի բացակայությունն է։
  • Զոհաբերում է իր հետաքրքրություններով և պլաններով ի օգուտ ուրիշների։ Իրական աղախինը չի խիզախում հայտարարել իր իրավունքների և ցանկությունների մասին։ Նրա ճակատագիրը - ծառայել տերերին՝ ամուսնուն, ծնողներին, երեխաներին։ Նա պատրաստ է սպասարկել նույնիսկ ընկերներին ու ծանոթներին - անել այն, ինչ հակառակ է նրա ցանկություններին, միայն թե չնեղացնի ու չմերժի։
  • Ուրախանալ չի կարողանում։ Նրա առօրյան հիշեցնում է տաղտուկ բարքերի քարացածություն, իսկ տոները նրան ուժասպառ են անում արդեն նախապատրաստական փուլում։ «Մոխրոտը» թուլանալ, ուրախանալ կյանքով և «թքած ունենալ» պայմանականությունների վրա չի կարողանում։ Չի կարողանում ողջ աշխարհին ուղարկել գրողի ծոցը ու ուղղակի փռվել բազմոցին՝ շոկոլադե տորթը գրկած։ Նա շարժվում է նախապես գցված ռելսերով, որոնք իրեն նույնիսկ արդեն վաղուց չեն ուրախացնում, սակայն նահանջել տաղտկալի կացութաձևից նա ուղղակի չի կարողանում։
  • Ապրում է տաղտկալի և անելանելի կյանքով։ Բարդույթները, անվստահությունը, ոգու թուլությունը, ինքն իր համար տհաճ լինելը և այլ «Մոխրոտի» անձի բնութագրիչները թույլ չեն տալիս նրան թոթափել ամենօրյա հոգսերի և պրոբլեմների բեռը։ Նա երբեք չի ապրում թեթև, պոզիտիվ կյանքով։ Չի անում խելագար արարքներ։ Չի կորցնում գլուխը և հուզիչ արկածներ չի վերապրում։
  • Չի սիրում իր աշխատանքը, բայց միևնույն է չի ուզում ոչինչ փոխել։ Կամայական փոփոխություններ «Մոխրոտի» կյանքում տեղի են ունենում կրիտիկական իրավիճակներում, երբ այլևս այլ կերպ հնարավոր չէ։ Իներտությունն ու հոսանքի հետ լողալու ցանկությունը - այս բարդույթով մարդու անբաժան բնութագրիչներն են։ «Մոխրոտը» աստիճանաբար հույս է սկսում ունենալ, որ կհայտնվի բարի փերին ու կլուծի իր բոլոր պրոբլեմները։ Էդ դեպքում էլ ինչի  ուժեր ներդնել և ինքնուրույն կյանքը փոխել։
  • Համեստ է առանց հատուկ պահանջների։ Քչով բավարարվելու սովորությունը գալիս է անլիարժեքության բարդույթից՝ ես խելացի չեմ, գեղեցիկ չեմ, հետաքրքիր չեմ, նշանակում է, որ որևէ վիթխարի բանի արժանի չեմ։ «Մոխրոտը» քչի ակնկալիք ունի և քիչ էլ ստանում է։ Գոյություն ունի Կուրտ Լեվինի կողմից նկարագրված օրինաչափություն՝ «Անձի մաշտաբները չափվում են հավակնությունների մակարդակով։ Գեշտալտ-հոգեբանի և նրա աշակերտների էքսպերիմենտալ հետազոտությունները ապացուցեցին, որ անինքնավստահ և բարդութավորված մարդիկ կամ աննշան մանր նպատակներ են դնում, կամ անհասանելի բարձր նպատակներ։ Ընդհանուր առմամբ անում են ամեն բան, որպեսզի իրենցից հեռացնեն կամ իրենց համար բացառեն իրենց հաջողությունը»։
  • Կյանքից բողոքելը - սովորական վիճակ է։ «Մոխրոտը» ապրում է ոչ թե այնպես, ինչպես ցանկանում է, այլ ինչպես դասավորվում են հանգամանքները։ Նա իրավիճակով չի տիրապետում, որպես առաջնություն չի դնում իր հետաքրքրությունները, այդ պատճառով էլ հաճախ հայտնվում է անբարենպաստ իրավիճակում։ Սակայն գերադասում է չփոխել այն, այլ ադապտացվել, հարմարվել, մտապես բողոքելով շրջապատին իր բարդ ու դժվար վիճակից։

«Մոխրոտի» հարաբերությունները տղամարդկանց հետ

Լավ տղամարդ գտնել և ամուսնանալը - «Մոխրոտի» գլխավոր առաջնահերթություններից մեկն է։ Առանց տղամարդ, նրա կյանքը իմաստ չունի, ապագան մշուշոտ է, իսկ երջանկությունը - անհասանելի։ Նա ռոմանտիկ է և երազկոտ, բոլորովին չի կարողանում մարդ ճանաչել։ Երազելով Արքայազնի մասին, միամիտ «Մոխրոտը», ուրախությամբ սուզվում է հարաբերությունների մեջ այն մարդու հետ, ով իր նկատմամբ ուշադրություն է ցուցաբերել։ Չնայած որ, հաճախ նրա ընտրյալը շատ հեռու է լինում Արքայազնի կերպարից։

Հարաբերությունների մեջ, «Մոխրոտը» ակտիվ ցուցադրում է զոհողականություն, անսահման սեր և գոհացնելու ցանկություն, խեղդող նրբություն և նույնիսկ կպչունություն։ Շատ տղամարդիկ այդ ճնշմանը չեն դիմանում և ուղղակի «ցվրվում են»։ Իսկ նրանք, ովքեր մնում են, առանց խղճի խայթի օգտվում են Մոխրոտիկի բարդույթով աղջկանից։

Կարելի է փորձել բաց անել նրա աչքերը և ցույց տալ իրերի իրական ընթացքը։ Սակայն իրավիճակը սթափ գնահատելու անընդունակությունը թույլ չի տա «Մոխրոտին» ճիշտ եզրակացություն անել և փոխել իր հարաբերությունների ընկալումը։ Նա անկեղծ համարում է «ղեկավար-ենթակա» կամ «տեր-ծառա» մոդելը՝ օպտիմալ։ Իներտ և բարդութավորված մարդու համոզմունքը փոխելը՝ չափազանց բարդ է։

Պատճառներ և պատոգենեզ

Հոգեբանները առանձնացնում են պատճառների 3 հիմնական խումբ՝

  • Սոցիալական։ Հասարակության մեջ, ենթարկվող կանացի դերը, դեռ ոչ վաղ անցյալում համարվում էր նորմա։ Կնոջ մասին ավանդական պատկերացումները, որպես մայր և կին (ամուսին), ով չունի տղամարդու հետ հավասար իրավունքներ, այսօր էլ են հանդիպում տարբեր ժողովուրդների կենցաղում և մշակույթում։
  • Հոգեբանական։ Արդեն մանկությունում ձևավորվում է զոհի համախտանիշ։ Այդ ժամանակ երեխան զգում է իր անօգնականությունը, ներառվում է հոգետրավմատիկ իրավիճակի մեջ և ընդհանուր առմամբ մեծանում է անբարենպաստ միջավայրում, գովեստի փոխարեն լսում է կշտամբանքներ և ոչ մանկական մեղադրանքներ։
  • Վախ պատասխանատվությունից։ Մոխրոտիկը, հեքիաթում, արքայազնի հետ հայտնվում է պալատում, որտեղ գոյություն ունեն իրենց կանոնները։ Իրականության մեջ, նա ենթարկվում է ուրիշի կարծիքին, քանի որ իրենը չի կարողանում պաշտպանել։ Նա վախենում է իր ընտրությունը կատարել և ընդունել ինքնուրույն որոշում։

Մոխրոտիկի բարդույթի ակունքները, իրենց սկիզբն են վերցնում մանկական տարիքում։ Այս տիպի կանայք մեծանում են ընտանիքներում, որտեղ վաղ տարիքից, ծնողները բարձրացված պահանջներ եննձևավորում երեխային։ Սովորելով դպրոցում, աղջիկը հաճախում է միաժամանակ մի քանի խմբակ, ջանասիրաբար կատարում է տան հետ կապված աշխատանքները, ցուցաբերում է բարձր արդյունքներ դպրոցական առարկաների իմացության մեջ։ Ազատ ժամանակ փոքրիկի մոտ պրակտիկորեն չի մնում։

Ծնողները բավական գոհ են լինում, որ իրենց երեխան մշտապես ինչ-որ բանով զբաղված է։ Միևնույն ժամանակ մեծերը հաճախ մոռանում են, որ փոքրիկի խաղերի և հանգստի համար ժամանակ բոլորովին չի մնում։ Արդյունքում, մանկական բանականության մեջ ամրապնդվում է կարծիք, որ մայրն ու հայրը սիրում են իրեն միայն ինչ-որ կատարված գործերի համար։ Մեծերից անընդհատ պահանջներ են լսվում, նկատողություններ, իսկ գովեստին հաճախ գործը երբեք չի հասնում։

Երեխայի գիտակցության մեջ ամրապնդվում է մի միտք, որ բազմաթիվ պահանջները - դա բոլորովին նորմալ է։ Գովեստ նա չի սպասում, որովհետև արժանի չի խրախուսական խոսքեր լսել։ Ե՛վ ծնողները, և՛ ուսուցիչները նվաճումներ են պահանջում, իսկ ինքնագնահատականը այդ ժամանակ, ավելի ու ավելի է ցածրացվում։ Երեխան քիչ է շփվում ընկերների հետ, բայց իդեալականորեն կատարում է մեծ քանակի առաջադրանքներ։

Փուլեր և դասակարգում

Մոխրոտիկի բարդույթը հետզհետե ձևավորվում է մանկությունում։ Դա տևական գործընթաց է, որը անցնում է մի քանի հաջորդական փուլեր։ Ծնողները ժամանակին ուշադրություն չեն դարձնում դրանց վրա, և մանկական պրոբլեմները վերաճում են կոռեկցիայի դժվար ենթարկվող բարդույթի՝

  • Առաջնային փուլում առաջանում է հրահրող գործոն։ Այն դառնում է հոգեկանի հիվանդագին վիճակի առաջնային պատճառ։ Մոխրոտիկի բարդույթը կարող է զարգանալ ինչպես անբարեկեցիկ ընտանիքում, այնպես էլ սովորական, միջին վիճակագրական ընտանիքում, անկախ նյութական վիճակից։
  • Երեխայի աշխարհայացքը սկսում է փոխվել և ամուր ֆիքսվել մանկական գիտակցության մեջ։ Մեծ հավանականությամբ, ծնողները չեն նկատում երեխայի վարքում ոչ մի փոփոխություն կամ համարում են այդ փոփոխությունները, ոչինչ չնշանակող քմահաճություններ։ Պաթոլոգիայի իրական պատճառները մնում են չբացահայտված։
  • Մոխրոտիկի բարդույթը զարգանում է իր դասական արտահայտումով։ Համախտանիշի բնութագրիչ ախտանիշները տեսանելի են լինում կողքից։ Բայց ամեն դեպքում ծնողները ուշադրություն չեն դարձնում նեգատիվ փոփոխությունների վրա, անտեսում են դրանք, չեն դիմում մասնագետների օգնությանը։
  • Հետևանքների և բարդությունների փուլ։ Երեխան արդեն ակնհայտ թերագնահատում է իր սեփական հնարավորությունները, կախվածություն ունի ուրիշի կարծիքից և վարքից, չի ուզում և չի կարողանում ինքնուրույն ընդունել որևէ որոշում։

Պաթոլոգիայի զարգացման առաջին երեք փուլերում, ծնողներն ու իրենց երեխան դեռ կարող են հաղթահարել փոխվող բնավորությունը, ընդունելով տանը և շրջապատում նոր վարքային մոդել; վերջին փուլում, Մոխրոտիկի բարդույթը ամուր մուտք է գործում կյանքի և շրջակա աշխարհի մասին մանկական պատկերացման մեջ։ Դրանից ձերբազատվել չի ստացվում - անհրաժեշտ է՝ հոգեկանի գիտակցության և անգիտակցական ոլորտների հետ կատարել քրտնաջան աշխատանք։

Յուրաքանչյուր «Մոխրոտի» մոտ, բարդույթն արտահայտվում է տարբեր կերպերով, բայց հոգեկան ոլորտի մասնագետները, առանձնացնում են դրա մի քանի տարատեսակներ՝

  • Պարզամիտ աղջկա կերպար։ Ողջ աշխարհը ընկալվում է վարդագույն տոներով։ Յուրաքանչյուր ապահովված տղամարդ ասոցացվում է «Մոխրոտի» երևակայության մեջ չքնաղ արքայազնի հետ։ Հակառակի մասին շրջապատի բերած հիմնավորումներին աղջիկը չի հակազդում, աշխարհը տեսնում է ծիածանի գույներով։ 
  • Ճպուռ - կին։ Այս տիպի ներկայացուցիչը քիչ է մտածում ապագայի մասին։ Նա իր պրոբլեմների լուծումները սպասում է արքայազն-տղամարդուց, որին համառորեն հույս ունի գտնել։ Բարդ պրոբլեմների լուծումները հետաձգում է այդ ժամանակի վրա, սեփական տարբերակները չեն էլ դիտարկվում։
  • Ինֆանտիլ կին։ Նրան բնորոշ է մանկականությունը, կյանքի մասին իր պատկերացումներից մեծամասնությունում։ Անհեթեթ ֆանտազիաները, անպտուղ երազանքներն ու հասարակ հետաքրքրասիրությունը - այս տիպի երիտասարդ կանանց բնորոշ գծերն են։ Նրանք աննահանջ դիմանում են բոլոր անկարգություններին, չեն կարողանում իրենց պաշտպանել։
  • Բարձրացված պահանջներով կին։ Ցածր ինքնագնահատական ունեցող «Մոխրոտի» ամենահազվադեպ տիպն է։ Նա բավականին աշխատասեր է և իր վրա պարտականությունների անհավանական ծանրություն է վերցնում։ Բայց նույնիսկ այսպիսի մարդը կրքոտ երազում է իդեալական ամուսնու մասին։
  • Մոխրոտիկի բարդույթով տղամարդ։ Դեռ մանկությունում տղաները մեծանում են ընտանիքներում, որտեղ կատարվում է մեծ քանակի տնային աշխատանք։ Իրենց բնույթով սրանք հանգիստ են, համեստ, չեն կարողանում մերժել շրջապատի խնդրանքները։ Մեծանալով, նրանք կազմում են իրենց ընտանիքները, որում գլխավորում է կինը։

Մոխրոտիկի բարդույթով ցանկացած մարդու համար շատ բարդ է ձերբազատվել դրանից ինքնուրույն։ Բավականին բարդ է սովորել իրականում գնահատել ինքդ քեզ, քանի որ միայն այդ դեպքում է գալիս հասկացումն ու հարգանքը։

Եթե Դուք ձեր կամ ձեր մտերիմների մեջ ճանաչեցիք «Մոխրոտին», ապա լավագույն որոշումը - դիմել մասնագետի։ Պրոֆեսիանալ օգնություն են ցուցաբերում հոգեբաններն ու հոգեթերապևտները։

Բարդություններ

Մոխրոտիկի բարդույթը խանգարում է մարդուն ինքնաիրացվել։ Իրական կյանքում, «բարի փերու» հայտնվելու հավանականությունը աննշան փոքր է, այդ պատճառով էլ «Մոխրոտին» սպասվում է ապագայի 2 տարբերակ՝

  • Ենթարկվել ճակատագրին, սփոփել ինքդ քեզ այն մտքով, որ երբևէ պարգևատրում կստանաս համբերելու համար։
  • Ներշնչել և ընդունել այն միտքըմ որ տնային գործերը - դա ծայրից ծայր բավականություն է և բավարարում, ինչպես նաև այլ մարդկանց ծառայելը։

«Մոխրոտը» Համաձայնվում է շարունակել դիմանալ նվաստացմանը, քանի որ դրանց մեջ գտնում է բոնուսների մի ամբողջ շարք՝

  • նա զգում է իր անհրաժեշտությունն ու նշանակությունը, որ առանց նրա չեն կարող։
  • հպարտանում է սեփական «ճմարտացիությամբ»։
  • կարեկցանք է ստանում բարի հոգիներից (հարևաններ, ընկերուհիներ)։
  • ուրախանում է ստաբիլությամբ, քանի որ յուրաքանչյուր օր հասկանալի է և կանխատեսելի։
  • շատ լավ հայտնի է գործողությունների սխեման, որին անհրաժեշտ է հետևել և չստեղծել լրացուցիչ պրոբլեմներ։
  • անհրաժեշտություն չկա պատասխանատու լինել սեփական կյանքի համար - դա կանեն ուրիշները, օրինակ՝ չար խորք մայրը, ամուսինը և այլն

«Մոխրոտը» ազատ է ինչ-որ լուրջ բանի համար պատասխանատվությունից, բացի ասենք տաք սուրճից և թխած կարկանդակից։

Երբեմն կյանքը մարդուն դնում է չափազանց անբարենպաստ և անսովոր պայմանների մեջ - կրճատումներ աշխատավայրում, ճգնաժամեր հանրային կյանքում, բնական կատակլիզմներ։ Բոլոր այսպիսի իրավիճակներում, «Մոխրոտի» դիրքը ակնհայտ պարտվում է։ Ստաբիլությանը գալիս է փոխարինելու վախը, հետագա կյանքում կողմնորոշման կորուստը, չհասկանալը, թե ինչ է պետք անել որպեսզի վերադարձվի թեկուզ մինիմալ բարեկեցություն։

Իրադարձությունների բնականոն ընթացքի փոփոխում, սեփական անձի առջև նպատակներ դնել և հասնել դրանց հնարավոր է, եթե պատասխանատու ես տեղի ունեցողի համար ինքնուրույն։ Ձերբազատվել կեղտոտ գոգնոցից և մոխրից - հեշտ լուծում չէ, ոչ բոլորին է այն տրվում ու ոչ անմիջապես։

Համատեղ ապրող ազգականները նկատում են «Մոխրոտի» մոտ հոգեկանի անառողջ վիճակը, սակայն չեն իմանում թե ինչպես վարվեն։ Ամենաճիշտն իհարկե հոգեբանի կամ հոգեթերապևտի օգնությանը դիմելն է։ Սկզբից բավարար կլինի վերլուծել մտերիմ մարդու վարքը և ուշադրություն դարձնել հետևյալ բաների վրա՝

  • մարդկանց հետ հարաբերվելու բարդություններ, որոնք մշտապես առաջանում են։
  • արտահայտված կախվածություն շրջապատից, կամայական ձևի - հոգեբանական, ֆինանսական և այլն։
  • բնավորության տիպիկ գծեր - անառարկություն, տնային պարտականությունների կատարման չափազանց ջանասիրություն։
  • անկախության և ինքնուրույնության վախ, որը մեծանում է տարիքի հետ։

Ախտորոշում և բուժում

Արդեն առաջին հանդիպման ընթացքում, արհեստավարժ հոգեբանը ճանաչում է «Մոխրոտին», բնավորության տիպիկ առանձնահատկություններով։ Երազկոտությունը, ցածրացված ինքնագնահատականը, մտերիմ մարդկանց կողմից հարգանքի պակասը, հնազանդությունը մատնում են հերոսուհուն, ով կարծես հեքիաթից է դուրս եկել։

Մոխրոտիկի բարդույթի առկայությունը դավադիր է մարդու համար և իր մեջ քիչ վտանգներ չի թաքցնում։ Այսպիսի մարդկանց դժբախտությունը նրանց պարփակվածությունն է։ Զոհը կողպվում է արհեստականորեն ստեղծված «տուփի» մեջ։ Նա չի լսում իր անառողջ հոգեկանի մասին հնչած կամայական ինֆորմացիա, սուր է ընկալում քննադատական նկատողությունները։ «Մոխրոտին» դժվար է բացատրել, որ նա ինքն է հանդիսանում իր տանջանքների ու դժբախտությունների աղբյուրը։

Յուրաքանչյուր աղջիկ ունի իր սեփական պատկերացումները արքայազնի հնարավոր արժանիքների մասին։ Որոշների համար նա հարուստ է և գեղեցիկ, մյուսների - հաջողակ և կենսուրախ, իսկ երրորդների - խելացի և չափազանց կարդացած։ Յուրաքանչյուր այդպիսի «արքայազնի» վրա աչք է գցում «Մոխրոտը»։ Նա կողմնակի օգնություն է սպասում, չկիրառելով իր անձնական ճիգերը։

Հանրային վարքի այսպիսի տիպը նպաստում է հիվանդության ախտանիշների երկարատև պահպանմանը։ Խանգարումը հաղթահարել հնարավոր է հատուկ հոգեբանական կարգավորման ընթացքում։ Հոգեբանները՝ պացիենտին օգնում են հասկանալ երազանքի և դրա իրականացման իրական միջոցների միջև եղած կապը։ Այսպիսի հասկացումը գալիս է՝

  • հոգեբանական թրեյնինգների ժամանակ, անձնային կամ խմբերում - «Մոխրոտի» ինքնագնահատականը բարձրանում է։
  • հոգեբանական մոտիվատորների օգնությամբ - նոր նպատակադրույթները դրդում են կոնկրետ գործողությունների, ստիպում են հաղթահարել մտածողության և արարքների կարծրատիպերը։
  • երբ հմտությունների հետ դրվում են իրական նպատակներ և պարտադիր հասնվում է դրանց - կիրառվում են կոգնիտիվ-վարքային, գեշտալտ-թերապիայի և այլ հոգեթերապևտիկ մեթոդիկաներ։
  • թայմ-մենեջմենտի ուսուցման, սեփական թերությունների հետ պայքարի ժամանակ, որոնք նախկինում հնարավոր է եղել գիտակցել և բարձրաձայնել։ 

Մոխրոտիկի բարդույթը վեր է ածում մարդուն տանջվող զոհի։ Այդպիսի տառապողների միայն քիչ տոկոսն են ունակ ձերբազատվել հոգեբանական խանգարումներից որոնք բնորոշ են այս համախտանիշին։ Առողջացման ճանապարհն անցնում է հոգեբանի առանձնասենյակով։ Այդ ճանապարհը, այցելուն ու հոգեբանը անցնում են միասին։

Պրոֆիլակտիկա

Մոխրոտիկի բարդույթից կարելի է ձերբազատվել միայն այցելուի մեծ ցանկության դեպքում։ Նա պետք է գիտակցի պրոբլեմը և դիմի հոգեբանի։

Ամենասկզբում, «Մոխրոտը» պետք է սովորի ասել մի հասարակ բառ՝ «ոչ»։ Նա պարտավոր չի ինչ-որ բան անել ի վնաս իրեն։ Հանձնարարություններն ու խնդրանքները անհրաժեշտ է վերանայել, բաժանել՝ կատարման համար պարտադիրների և նրանց, որոնց կարելի է անուշադրության մատնել։

Ֆինանսական անկախություն - հաջողության գլխավոր բաղկացուցիչներից մեկն է։ Երբեք ուշ չէ դա ձեռք բերել։ Մեծ ցանկության և համառության դեպքում կարելի է սեփական կարյերա սկսել։ Նույնիսկ առանց հատուկ կրթության կանայք, զբաղվում են ձեռագործությամբ, գտնում են գնորդների և հազվագյուտ ձեռքի աշխատանքը գնահատողների։

«Մոխրոտը» սկսում է փոխել իր կյանքը, եթե դադարում է ժամանակ ծախսել իդեալական արքայազնի փնտրտուքի վրա։ Մարդը, ով կվերցնի նրա ամբողջ դժվարությունները իր վրա, գոյություն ունի միայն հեքիաթում։ Ամենախելացին՝ ինքնակատարելագործմամբ զբաղվելն է։

Золушка начинает менять свою жизнь, если прекращает тратить время на поиски идеального принца. Человек, который берет все сложности на себя, присутствует только в сказке. Разумнее всего заняться самосовершенствованием.

Ինչպես «Մոխրոտից» վերածվել «Արքայադստեր»

Անմիջապես վերածում՝ համեստ, ճնշված, անպահանջկոտ Մոխրոտիկից - արքայական արյուն ունեցող ազնվաբարո կնոջ, հնարավոր է միայն հեքիաթում։ Իսկ կյանքում, դրան նախորդում է  ինքդ քո հետ քրտնաջան և երկարատև աշխատանքը։ Եվ միշտ չի հաջողվում հաղթահարել սեփական ուժերով - անհրաժեշտ է լինում հոգեբանի օգնություն։

Մեր քայլ առ քայլ հրահանգը - առաջին քայլն է, «Մոխրոտից»՝ «Արքայադուստր» վերափոխվելու ընթացքում։ Կատարելով բոլոր քայլերը, դուք կնկատեք ձեր, կյանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքի որակային փոփոխություններ։

Քայլ 1։ Խոստովանեք, որ դուք՝ «Մոխրոտ» եք:

Թոքերում հնարավորինս շատ օդ հավաքեք և բարդ, բայց այդքան անհրաժեշտ եզրակացության եկեք՝ «Ես ունեմ Մոխրոտիկի բարդույթ և ես մտադրված եմ պայքարել»։ Խոստովանելով պրոբլեմը, դուք շատ ավելի հեշտ կկարողանաք դրանից ձերբազատվել։ Դրա համար ջանացեք շոշափել ձեր թույլ կողմերը, որոնց հետ անհրաժեշտություն ունեք աշխատելու և անմիջապես սկսեք։

Քայլ 2։ Կենտրոնացեք երեք տեսակետների վրա: 

Առաջինը - դա ձեր անձն է։ 

Երկրորդը - ձեր ցանկությունները։ 

Երրորդը - կարիքները։ 

Բոլոր մտքերը, պլանները և հեռանկարները պետք է անցնեն այս եռակի ֆիլտրով։ Այսինքն այն ամենը, ինչ ձեր հետ տեղի է ունենում, պետք է հարաբերվի ձեր անձի, ցանկությունների և կարիքների հետ։ Օրինակ՝ ձեր տղամարդը խնդրում է ձեզ պիցցա պատրաստել։

Հարց 1` ինչու՞ դա պետք է անեք հենց դուք, այլ ոչ ինքը կամ մոտակա սրճարանի պիցցայոլոն։

Հարց 2՝ ուզու՞մ եք դուք արդյոք դա անել (միգուցե այլ գործեր ունեիք կամ պլանավորել էիք հանգստանալ)

Հարց 3՝ այս պահին դա ձեզ պե՞տք է (ինքներդ սովա՞ծ եք)։

Հնարավոր է, որ այս հարցերի պատասխանները բավարար անկեղծ չլինեն։ Եթե դուք սովոր եք տանը պատրաստել և հաճոյանալ ձեր տղամարդուն, ապա ինչու՞ պետք է հանկարծ ըմբոստություն դրսևորեք։

Քայլ №2-ի իմաստը հենց դրանում է, որ կամայական գործ/խնդրանք եռակի ֆիլտրով անցկացնելով, դուք կկարողանաք որոշակի դիսկոմֆորտ զգալ։ Եթե այդպես էլ եղավ - խիզախորեն կոտրեք սովորական դարձած կարգը։ Այն ակնհայտորեն ձեր օգտին չէ։

Քայլ 3։ Կորչի ցանկացած քննադատություն։

Շրջապատի քննադատությունը, ինքնախարազանումը, ձեր նկատմամբ հնչած նվաստացնող տոնը։ Նույնիսկ չնայած նրա, որ քննադատությունը կարող է լինել կոնստրուկտիվ և շատ իրավիճակներում օգնում է զարգացմանը, Մոխրոտիկի բարդույթից ձերբազատվելու շրջանում այն ձեզ պետք չի։ Թող այս ընթացքում այն ամենը, ինչ դուք անում եք թվա իդեալական։ Նույնիսկ եթե իրականում դա այնքան էլ այդպես չի։

Առաջին փուլում անտեսեք քննադատությունը, հետո սովորեք կտրուկ կանխարգելել, իսկ վերջում սկսեք սերտել բարձրագույն պիլոտաժը - քննադատությանը հակազդել հեգնանքով։

Քայլ 4։ Կառավարեք ձեր ճակատագրով ինքներդ:

Որքան արագ դուք համակերպվեք այն մտքի հետ, որ ձեզ ոչ ոք, ոչինչ պարտական չի, և որ կյանքում պետք է հենվել միայն ինքդ քո վրա և որ սխալների համար պատասխանատվությունն ընկած է բացառապես ձեր վրա, այնքան արագ կլինի առողջացումը։ Հասուն անձը տարբերվում է իր պրոբլեմները լուծելու պատրաստակամությամբ, այլ ոչ դրանից փախչելով, գլուխը ավազի մեջ պահելով։ Դադարեք հույսներդ դնել ձեր ամուսնու, երջանիկ պատահականության կամ միգուցեի վրա։ Եթե իրավիճակը կարելի է փոփոխել, ապա չարժե դանդաղել — just do it։

P.S. Երբեմն «Մոխրոտ» լինելը ձեռնատու է, ախր նա ոչ մի բանի համար պատասխանատու չէ, լողում է հոսանքի ուղղությամբ, ու ընդհանրապես - մի փոքրիկ ու համեստ մարդուկ է։ Սակայն եթե դուք մինչև վերջ կարդացիք այս հոդվածը, դա նշանակում է, որ այդ ամպլուան ձեզ արդեն կարգին զզվացրել է։ Եկել է հեքիաթից դուրս գալու և կյանքը դեպի լավը փոխելու ժամանակը։ Ուրեմն բարին ընդ ձեզ և հաջողություններ ձեր ֆանտաստիկ փոփոխությունների ճանապարհին։

 
 

Այժմ կայքը դիտում են 418 հյուր