ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Անլիարժեքության բարդույթ

Անլիարժեքության բարդույթ – մարդու հոգեբանական և հուզական զգացողությունների համակցություն, որոնք արտահայտվում են սեփական թերարժեքության զգացմունքի և իր նկատմամբ շրջապատի գերադասության մասին իռացիոնալ հավատի մեջ։

Անլիարժեքության բարդույթը առաջանում է բազմապիսի պատճառներից, ինչպիսիք են՝ դիսկրիմինացիան, հոգեկան տրավմաները, սեփական սխալներն ու անհաջողությունները և այլն։

Անլիարժեքության բարդույթը էական ազդեցություն է ունենում մարդու ինքնազգացողության և վարքի վրա։

Պատմություն

Առաջին մարդը, ով հետազոտել ու նկարագրել է անլիարժեքության բարդույթը՝ Վիենացի հոգեբան Ալֆրեդ Ադլերն էր։

Նա ասում էր, որ մարդիկ, ովքեր տառապում են անլիարժեքության բարդույթով, իրենք իրենց դիտարկում են որպես մի ինչ-որ աննշան և թերարժեք բան։ Պացիենտներից շատերի մոտ այդ հողի վրա զարգանում են դեպրեսիաներ, որի արդյունքում էլ, ծանր դեպքերում կարող է հետևել ինքնասպանության վտանգ։

Անլիարժեքության բարդույթի նախանշաններից մեկը կարող է լինել ազդակների ցուցադրումը, որով դրանով տառապող մարդը փորձում է մարդկանց ուշադրությունը հրավիրել իր վրա։ Այլ նախանշաններից կարող են լինել շփումների անբավարարությունը, մարդկանցից վախը, սխալվելու վախը, մշտական լարվածությունը։ Անլիարժեքության բարդույթը երբեմն հանդիսանում է նաև խոսքային դեֆեկտների ենթագիտակցական պատճառ։

Հաճախ բնութագրող են լինում սեփական անլիարժեքության բարդույթի հատուցման փորձերը՝ ի ցույց դրվող զոհի դերով։ Երիտասարդ տղամարդկանց մոտ, անլիարժեքության զգացումը թաքցնելու համար հաճախ դիտարկվում է բարձրացված ագրեսիվություն և ալկոհոլի չարաշահում, ինչպես նաև կարգավիճակի սիմվոլներ, ինչպիսին են ոսկյա զարդերը, սպորտային ավտոմեքենաները, բնութագրող հագուստը և այլ բաներ։ Չափազանց մեծամտությունը նույնպես կարող է վկայել սեփական արժանապատվության զգացումի ներքին խանգարման մասին։

Անլիարժեքության բարդույթն ինքնին նեգատիվ երևույթ է։ Սակայն որոշ դեպքերում այն կարող է մոտիվացնել մարդուն՝ իր կյանքում հասնել պոզիտիվ նպատակների։

Անլիարժեքության բարդույթի զարգացումը։

Ալֆրեդ Ադլերը համարում էր, որ անլիարժեքության բարդույթը զարգանում է երեխաների մոտ մի քանի պատճառներով՝

  • Ֆիզիկական թերություններ (օրինակ՝ որևէ օրգանի անլիարժեքություն, փոքր հասակ, ոչ համաչափություն)։
  • Ծնողական գերխնամք, որը թույլ չի տալիս սովորել ինքնուրույն պրոբլեմներ լուծել։
  • Ծնողական ուշադրության բացակայությունը ցածրացնում է սեփական ուժերի մեջ համոզվածությունը։

Ֆիզիկական թերությունները հաճախ ջանում են չեզոքացնել ուժեղացված մարզումներով։ Օրինակ՝ Դեմոսթենեսը, ով մանկուց կակազում էր, դարձավ ամենամեծ հռետորներից մեկը։ Վիլմա Ռուդոլֆը, ով մանուկ հասակում հիվանդացել էր պոլիոմելիտով, ինչի արդյունքում երկար ժամանակ քայլելու հետ պրոբլեմներ ուներ, դարձավ թեթև ատլետիկայի եռակի օլիմպիական չեմպիոն։ Ադլերը ենթադրում էր, որ հռչակավոր մարդիկ հասել են իրենց արդյունքներին, այդ թվում նաև արվեստի բնագավառում, սեփական անլիարժեքության բարդույթի հաղթահարման ընթացքում։

Եթե անլիարժեքության բարդույթը չի հաջողվում հաղթահարել, ապա դա կարող է հասուն տարիքում բերել նեվրոզի։ Երբեմն, անլիարժեքության բարդույթը արտահայտվում է արտաքուստ գերազանցության բարդույթի տեսքով՝ սնապարծությամբ և մեծամտությամբ։

Անլիարժեքության զգացումն ու դրանից բխող դեպրեսիաները հաճախ իրենց արմատներով գնում են մինչև վաղ մանկություն։ Գիտությունը ապացուցել է, որ անբավարար ուշադրությունը երեխայի նկատմամբ և մշտական քննադատությունները կարող են փչացնել դեռահասի սեփական արժանապատվության առողջ զգացումի զարգացումը։

Այդ առումով, Զիգմունդ Ֆրեյդն իր « Հոգեվերլուծության ներածություն։ Դասախոսություններ» գրքում գրել է՝ «Գիտեմ, որ դուք շատ եք լսել անլիարժեքության զգացմունքի մասին, որն էլ հենց բնութագրում է նևրոտիկներին։ Այն արտահայտվում է, մասնավորապես, այսպես կոչված գեղարվեստական գրականությունում։ Գրողը, ով կիրառում է «անլիարժեքության բարդույթ» բառակապակցությունը, համարում է, որ դրանով նա բավարարում է հոգեվերլուծության բոլոր պահանջներին և բարձրացնում է իր ստեղծագործությունը ավելի բարձր հոգեբանական մակարդակի։ Իրականում, «անլիարժեքության բարդույթ» արհեստական բառակապակցությունը հոգեվերլուծության մեջ համարյա չի կիրառվում։ Այն մեզ համար չի հանդիսանում մի ինչ-որ հասարակ, կամ ավելին՝ էլեմենտար բան։ Այն հանգեցնելը օրգանների հնարավոր թերզարգացածության ինքնաընկալման, ինչպես դա սիրում են անել այսպես կոչված ինդիվիդուալ հոգեբանության դպրոցի ներկայացուցիչները, մեզ թվում է անհեռատես մոլորություն։ Անլիարժեքության զգացմունքը ունի խոր էրոտիկ արմատներ։ Երեխան իրեն անլիարժեք է զգում եթե նկատում է որ սիրված չէ, ճգրիտ նույն պես է նաև մեծահասակի դեպքում։ Միակ օրգանը, որը կարող է դիտարկվել որպես անլիարժեք, դա ռուդիմենտար առնանդամն է՝ աղջնակի ծլիկը։ Սակայն մեծամասամբ, անլիարժեքության զգացմունքը առաջանում է «Ես»-ի հարաբերությունից իր «Գեր-Ես»-ի հետ, հանդիսանալով նաև մեղքի զգացում, նրանց միջև լարվածության արտահայտում։ Անլիարժեքության զգացումը և մեղքի զգացումը ընդհանրապես դժվար է իրարից առանձնացնել։ Հնարավոր է, որ ավելի ճիշտ կլիներ առաջինի մեջ տեսնել բարոյական անլիարժեքության զգացումի էրոտիկ լրացում։ Հասկացությունների ապասահմանափակման այս հարցին, մենք, հոգեվերլուծության մեջ քիչ ուշադրություն ենք դարձրել։

Հենց այս պատճառով է, որ անլիարժեքության բարդույթը դարձել է այդքան պոպուլյար, ես այստեղ ինձ թույլ կտամ մի փոքր շեղվել։ Մեր ժամանակների մի պատմական գործիչի մոտ, ով առ այսօր առողջ է, սակայն հեռացել է գործերից, ծննդյան տրավմայի հետևանքով կար ձեռքերից մեկի որոշակի թերզարգացում։ Մեր օրերի մի շատ հայտնի գրող, ով ավելի հաճույքով նշանավոր մարդկանց կենսագրություններ է գրում, սկսեց զբաղվել այդ՝ իմ կողմից հիշատակված մարդու կյանքով։ Սակայն դժվար է ճնշել քո մեջ, հոգեբանության մեջ խորանալու կարիքը, երբ կենսագրություն ես գրում։ Այդ պատճառով էլ մեր հեղինակը խիզախեց փորձել կառուցել իր հերոսի բոլոր բնավորությունների զարգացումը՝ անլիարժեքության զգացմունքի վրա, որը առաջացել է այդ ֆիզիկական դեֆեկտից։ Բայց այդ ընթացքում նա բաց թողեց մի փոքրիկ բայց ոչ պակաս կարևոր փաստ։ Սովորաբար մայրերը, ում ճակատագիրը տալիս է հիվանդ կամ անլիարժեք երեխա, փորձում են լրացնել այդ անարդարությունը չափազանց սիրո արտահայտումներով։ Մեր դեպքում, հպարտ մայրն իրեն այլ կերպ էր պահել՝ նա զրկել էր երեխային սիրուց նրա այդ թերության պատճառով։ Երբ վերջինս դառավ հզոր մարդ, նա իր բոլոր գործողություններով ապացուցեց, որ չի ներել իր մորը։ Եթե Դուք պատկերացնեք մայրական սիրո նշանակությունը մանկական հոգեկան կյանքում, դուք հավանաբար, մտովի ճշգրտումներ կմտցնեք կենսագրի անլիարժեքության տեսության մեջ»։

Ամենայն հավանականության, Ֆրեյդը ի նկատի ուներ Վիլհելմ II-ին, ով ի ծնե տառապում էր ֆիզիկական թերությամբ՝ թերզարգացած ձախ ձեռքով, որը 15 սմ կարճ էր աջից։

Հոգեբանական գործոնների կողքին, անլիարժեքության բարդույթի զարգացման մեջ ոչ պակաս կարևոր է նաև այլ արտաքին գործոնների դերը՝ դեմոգրաֆիական, սոցիալական, քաղաքական, կրոնական, էթնիկ և նույնիսկ սեռական։ Հաճախ փոքրամասնությունների ներկայացուցիչները, լինելով դիսկրիմինացիայի զոհ, տառապում են անլիարժեքության բարդույթից, վերը նշված կատգորիաներից մեկում կամ մի քանիսում։ Օրինակ, էթնիկ փոքրամասնությունների մեջ հաճախ հանդիպում է էթնիկ անլիարժեքության բարդույթը։ Աղքատ ընտանիքներում մեծացած մարդկանց մոտ, ուրիշ մարդկանց հարստության ֆոնի վրա կարող է ձևավորվել դասային անլիարժեքության բարդույթը և այլն։

Ախտանիշներ կամ ինչպես է արտահայտվում անլիարժեքության բարդույթը։

Անլիարժեքության բարդույթի արտահայտումները տղամարդկանց և կանանց մոտ հաճախ տարբերվում են։ Ուժեղ սեռի ներկայացուցիչները հանդիպելով այս պաթոլոգիային դառնում են կոպիտ և ագրեսիվ։ Այսպիսի վարքի հետևում նրանք կարող են թաքցնել սեփական մանկական վախերն ու նեղացածությունները։ Հաճախ այս շեղումը կարող է ուղեկցվել ալկոհոլի կամ թմրանյութերի չարաշահումով։ Պացիենտի դատողությունը առանձնանում է միակողմանիությամբ։ Այն ամենի մասին, ինչը չի ներգծվում նրա կառուցած սխեմայի մեջ, նա արտահայտվում է վերևից։

Կանայք իրենց այլ կերպ են պահում։ Նրանք վեր են ածվում «մոխրագույն մկների», դադարում են հետևել իրենց արտաքինին, հագնում են պարկաձև շորեր։ Նրանք դժվարությամբ են կոնտակտի մեջ մտնում սոցիումի հետ, քանի որ իրենց անարժան են համարում որևէ մեկի ուշադրությունը ստանալու։ Մյուսները՝ ընդհակառակը, սկսում են ձգտել կատարելության, երբեմն դուրս գալով բանականության սահմաններից։ Նրանք սարսափելի նիհարում են, մինչև ուժասպառությունը զբաղվում են սպորտով, գնում են ամենամոդայիկ իրերը։ Հաճախ այսպիսի կանայք դառնում են պլաստիկ վիրաբույժների մշտական այցելուները։

Ընդհանուր առմամբ, շեղումը վառ է արտահայտվում, և նրա ախտանիշների համակարգը պետք է զգուշավոր դարձնի շրջապատին։ Մարդը տանջվում է յուրաքանչյուր կատարած արարքի դեպքում, վախենում է որոշումներ ընդունել, մշտապես հարցնում է շրջապատի կարծիքը։ Չի ընդունում քննադատական նկատողություններ ու իրեն պահում է երեխայի պես։ Անլիարժեքության բարդույթի հիմնական ախտանիշների դասին են պատկանում նաև հետևյալները՝

  • Սեփական ընդունակությունների նկատմամբ անվստահություն և ոչ ադեկվատ ինքնագնահատական։ Մարդը ունակ չէ իր կյանքի պլաններ կազմել։ Նա նույնիսկ չի փորձում հասնել մի ինչ-որ բարձր արդյունքի։ Դրանից տուժում է նրա հոգեկանը։ Մշտական գերլարվածությունը հյուծում է, առաջանում են գլխացավեր։ Եթե պացիենտը ունի բաղձալի երազանք, ապա նա ջանում է լռել այդ մասին։ Ոչինչ չի ձեռնարկում, որպեսզի գոնե մեկ քայլով մոտենա իր երազանքին։
  • Ուժեղ հուզական գերլարվածություն։ Այն թույլ չի տալիս ուրախանալ պոզիտիվ պահերով։ պացիենտը ինքն իրեն մտցնում է կոշտ շրջանակների մեջ և կատեգորի հրաժարվում է դուրս գալ դրանց սահմաններից։ Հետզհետե վհատվածությունը վեր է ածվում բնական վիճակի։ Անլիարժեքության բարդույթի առաջացումը կարող է զուգակցվել մկանային սպազմներով, ինչը, մարմնի տարբեր մասերում առաջացնում է ցավային զգացողություններ։
  • Ուժեղ ինքնաքննադատություն։ Պացիենտը փորձում է պահեր փնտրել, որոնցում նա իրեն վատ է արտահայտել։ Մարդը մշտապես համեմատում է իրեն իր ընկերների, հարազատների հետ և նրան միշտ թվում է, որ ինքը վատն է։ Ինքնաքննադատության վրա սևեռվածությունը դառնում է այնքան ուժեղ, որ նա կորցնում է երջանիկ աշխարհընկալման ընդունակությունը։
  • Սեփական արժանիքների ընդունման հրաժարում։ Մարդը, ենթագիտակցական մակարդակի վրա քայլեր է անում, որոնք ի սկզբանե նրան դնում են պարտվողի դիրքի մեջ։ Եթե նրան հաջողվում է ինչ-որ բան լավ անել, ապա նա հրաժարվում է ընդունել գովեստը։ Համարում է, որ շրջապատն ուղղակի ծաղրում է իրեն։

Անլիարժեքության բարդույթի նշաններ կարելի է դիտարկել երեխաների մոտ։ Այդպիսի երեխաները շատ հանգիստ են, ամաչկոտ, իրենց հասակակիցների հետ չեն շփվում, մշտապես ներողություն են խնդրում։ Կամ էլ ընդհակառակը՝ ցուցադրում են ագրեսիա և ավելորդ ինքնավստահություն։ Այդպիսի երեխայի արտաքին տեսքը տարբերվում է անխնամությամբ կամ չափազանց սադրողականությամբ։ Նրանք խուսափում են աչքերի մեջ նայել։ Նրանք մշտապես գտնվում են սթրեսային իրավիճակում։ Ունենում են չափից ավելի բարձր ինքնաքննադատություն, բայց այդ ընթացքում տանել չեն կարողանում ուրիշների նկատողությունները։ Բարդույթը երեխային խանգարում է զարգանալ, կարող է գրգռել նևրոզի կամ դեպրեսիայի զարգացում։

Անլիարժեքության բարդույթի առաջացման պատճառներ։

Ինքնագնահատականը ձևավորվում է վաղ հասակից։ Ծնողների, ինչպես նաև այլ մտերիմ մարդկանց կողմից ուշադրության և աջակցման բացակայությունը, բերում է նրա, որ երեխաները սկսում են իրենց մեջ բացասական գծեր փնտրել, որոնք կարող են բացատրել մայրական քնքշանքի պակասը։ Ժամանակի ընթացքում բարդույթները ուժեղանում են։ Ավելի վառ դրանք արտահայտվում են պուբերտատ շրջանում, երբ դեռահասի մոտ առաջին պլան է գալիս հակառակ սեռի ուշադրությունը գրավելը։

Մասնագետներ նաև առանձնացնում են անլիարժեքության բարդույթի առաջացման մի շարք լրացուցիչ գործոններ։ Եկեք ընդհանրացնենք՝

  • Ֆիզիկական թերություններ։ Խանգարման ձևավորման ամենատարածված պատճառն է։ Չափից ավելի ցածր կամ բարձր հասակը, շատ նիհարությունը կամ քաշի ավելցուկը, ձեռքերի/ոտքերի զարգացման դեֆեկտները, ինչպես նաև այլ ֆիզիկական շեղումներ կարող են բերել ինքնագնահատականի ցածրացման։ Որոշ պացիենտներ դառնում են ինքնամփոփ, մյուսները փորձում են ծածկել իրենց թերությունները ուժեղացված մարզումներով։
  • Ինչ-որ պատճառներով դիսկրիմինացիան։ Նման «հալածանքները» կարող է բերել տևական դեպրեսիայի և ինքնասպանության փորձերի։ Ոչ բոլոր մարդիկ են ունակ հաղթահարել նման ճնշումներ։ Յուրաքանչյուրիս համար կարևոր է, որ մեզ գնահատեն և ընդունեն այնպես, ինպես մենք կանք։
  • Երեխաների գերխնամքը բերում է նրա, որ հասուն կյանքում նրանք կորցնում են իրենց և չեն հասկանում, թե ինչպես է ճիշտ իրենց պահել։ Իրավիճակները, որոնցում անհրաժեշտ է բարդ որոշում ընդունել, նրանց հանում են հավասարակշռությունից և նպաստում են ինքնագնահատականի անկմանը։
  • Հոգետրավմաները, որոնց հետ մարդը հանդիպում է մանկությունում նույնպես անհետ չեն անցնում։ Հետագայում դրանք կարող են դառնալ անլիարժեքության զգացումի և սեփական ընդունակությունների ոչ ադեկվատ գնահատման հիմնական պատճառներից մեկը։
  • Բարդ կյանքային իրավիճակներ։ Մշատապես բարդությունների և տանջանքների, մասամբ նաև պարտությունների հաղթահարումը բերում է նրա, որ մարդը դադարում է հավատալ իր ուժերին։ Ապագան կազմակերպելու փորձերը անփոփոխ ավարտվում են նրանով, որ մարդը մտովի վերադառնում է իր նախկին փլուզումներին։ Նա սկսում է իրեն անհաջողակ համարել, ով ի սկզբանե դատապարտված է պարտության։
  • Ընկալման սխալներ։ Դեստրուկտիվ դաստիարակման մի ուրիշ տարբերակ է՝ ուշադրության անբավարարությունը, ավելի հաջողակ երեխաների հետ համեմատումը, գովեստի և խրախուսանքների բացակայությունը։
  • Նեգատիվ փորձ։ Կարյերայի, ընտանեկան կյանքի, ինտիմ հարաբերությունների ոլորտում ունեցած անհաջողությունները նպաստում են սեփական ուժերի նկատմամբ անվստահության զարգացմանը։ Կանանց մոտ բարդույթը կարող է առաջանալ ամուսնալուծության պատճառով, տղամարդկանց մոտ՝ լավ վարձատրվող աշխատանքի բացակայության։
  • Շրջապատի չհիմնավորված քննադատություն։ Ինքնագնահատականի մակարդակի վրա ազդում են նշանակալի մարդկանց՝ ծնողների, ամուսնու/կնոջ, եղբոր/քրոջ, ղեկավարի արած ոչ կոռեկտ արտահայտությունները։ Տարածված օրինակ է հանդիսանում գերընդհանրացումների օգտագործումը՝ «Դու երբեք չես կարողանա…», «Դու միշտ սխալվում ես…»։

Անլիարժեքության բարդույթի պաթոգենեզ

Անձի անլիարժեքության բարդույթը ձևավորվում է մանկությունում, երբ երեխան սկսում է գիտակցել, որ նրա ոչ բոլոր ցանկություններն են դառնում իրականություն, իսկ նպատակներին հասնելու հնարավորությունները՝ սահմանափակ են։ Սկզբից որոշակի սահմաններ ուրվագծվում են ֆիզիկական մակարդակի վրա։ Ավելի ուշ գիտակցվում են հոգեբանական սահմանները, որոնք առաջադրվում են դաստիարակությամբ և սոցիումի հետ փոխհարաբերությամբ։

Մինչև դպրոցական տարիքը, լավ փոխհատուցման միջոց է հանդիսանում խաղը։ Երեխաները իրենց վրա են փորձում տարբեր դերեր և կիրառում են իրենց երևակայությունը՝ իրենց ցանկությունները պատկերավոր իրացնելու համար։ Դպրոցականները հայտնվում են կոշտ պահանջների, իրական նվաճումների և գնահատականների համակարգում։ Արդյունքում զարգանում է միայնակ մնալու և մերժված լինելու վախը։ Որոշների համար այն դառնում է մի ուրույն շարժիչ ուժ, որն օգնում է զարգանալ։ Մյուսների համար՝ հանդիսանում է օգտավետ ակտիվության ուժեղ խոչընդոտ։ Բարդույթը ամրանում է անձի կառուցվածքի մեջ, եթե կան բացասական գործոններ, օրինակ՝ անհաջող փորձ կամ հարազատների կողմից աջակցության բացակայություն։

Մասնագետները առանձնացնում են անլիարժեքության բարդույթի մի քանի տիպեր՝

  • Ինտելեկտուալ։ Մարդն իրեն համարում է ավելի քիչ կրթված կամ խելացի քն այլ մարդիկ։ Նման համոզմունքը սովորաբար պայմանավորված է լինում ընդհանրացված գիտելիքների կամ պրոֆեսիոնալ փորձի բացակայությամբ։
  • Սոցիալական։ Մի ուրույն թակարդ է, որի ժամանակ մարդը շատ համեստ է գնահատում իր ծագումը, նյութական վիճակը կամ էլ իրեն վախեցնում է այն փաստը, որ նա մեծացել է վատ համբավ ունեցող բնակավայրում։ Այս պահերն ընկած են խանգարման հիմքում, որն էլ առաջնահերթությամբ արտահայտվում է պրոֆեսիոնալ ոլորտում։ Անլիարժեքության բարդույթի ամենավառ օրինակը տղամարդկանց մոտ՝ ոչ մեծ աշխատավարձն է։
  • Ֆիզիկական։ Սրանք կան պրակտիկորեն յուրաքանչյուր մարդու մոտ։ Այսպիսի բարդույթները ուղղակիորեն կապված են արտաքինի հետ՝ փոքր, գեր, ոչ գրավիչ, տգեղ և այլն։ Հիմնականում այս պրոբլեմին հանդիպում են աղջիկները, որոնք ապրում են գեղեցկության ստանդարտի մշտական ճնշման տակ։

Անլիարժեքության բարդույթի բարդացումը

Անլիարժեքության բարդույթի տարածված բարդություններ են հանդիսանում ամենատարբեր հոգեկան շեղումները՝

  • անձի դեգրադացիա
  • քրոնիկ դեպրեսիա
  • սուցիդալ հակումներ
  • հոգեբանական կախում սոցիումից
  • պանիկ ատականեր
  • հոգեմարմնական խնդիրների զարգացում
  • նևրոզի տարբեր ձևեր
  • միայնություն
  • ինքնախարազանում, մեղքի զգացում և ինքնաքայքայման այլ ձևեր
  • շրջապատի հետ փոխհարաբերությունների խաթարում

Կարգավորման բացակայության դեպքում, երեխաների մոտ զարգանում են խոսքի խանգարումներ (կակազություն, հապաղումներ), ցնցումներ, առաջանում են քնի և քուն մտնելու հետ կապված պրոբլեմներ (մղձավանջներ և վախեր), անկանոն մկանային թրթիռներ։

Մեծահասակների մոտ ավելի տարածված բարդություն է հանդիսանում տագնապային բաղկացուցիչով դեպրեսիան։ Ավելի հազվադեպ զարգանում է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում, պանիկ ատականեր, հոգեմարմնական հիվանդություններ։ Դեստրուկտիվ վարքի դեպքում կա դեսոցիալիզացիայի ռիսկ՝ խանգարվում են ընտանեկան և ընկերական հարաբերությունները, մարդիկ ամուսնալուծվում են, ազատվում են աշխատանքից։

Ախտորոշում

Անլիարժեքության բարդույթի բացահայտմամբ զբաղվում են հոգեբանները, հոգեթերապևտները, հոգեբույժները։ Ախտորոշման գործընթացը իրականացվում է փուլային կերպով՝ ուսումնասիրվում է պացիենտի ընտանեկան կարգավիճակը, կյանքի պայմանները, կրթությունը, պրոֆեսիոնալ գործունեությունը։ Անլիարժեքության վերապրվող զգացողությունը ներառված է անձի կառուցվածքի մեջ և որոշվում է բնավորության գծերով, տեմպերամենտի տիպերով։ Այդ պատճառով էլ հետազոտությունը ուղղված է հուզական-անձնային ոլորտի ուսումնասիրությանը։ Կիրառվում են հետևյալ մեթոդները՝

  • Կլինիկական զրույց։ Բնութագրիչ են հուզական լարվածության, անվստահության, ակտիվություն ցուցաբերելու անհրաժեշտության, հանրային ելույթի, ծանոթանալու անհրաժեշտության դեպքում վախի գանգատներ։ Հնարավոր է պացիենտի չափից ավելի տարվածություն ինչ-որ մի զբաղվումնքով, որը հնարավորություն է տալիս հավասարակշռել անլիարժեք վերապրումը՝ սպորտ, խոհարարություն, տնային տնտեսություն, կոսմետիկ պրոցեդուրաներ, գումար վաստակել (առանց հանգստյան օրերի, ոչ նորմավորված աշխատանքային օրով)։
  • Հարցարաններ։ Կիրառվում են՝ հույզերի, անձի հետազոտման համալիր թեստեր և նեղ ուղղվածության հարցարաններ՝ ՍԲԱՀ (ստանդարտիզացված բազմաֆակտորային անջի հետազոտման մեթոդ СМИЛ), Դեմբո-Ռուբինշտեյնի ինքնագնահատականի սանդղակը, Դ.Ա.Լեոնտյեվի իմաստա-կյանքային կողմնորոշումների թեստը։ Արդյունքները բացահայտում են հուզական անկայունությունը, լարվածությունը, ցածրացված ինքնագնահատականը, սթրեսի և նեվրոտիզացիայի բարձրացված մակարդակը։
  • Պրոեկտիվ մեթոդիկաներ։ Նկարներով և ինտերպրետացիոն թեստերը հնարավորություն են տալիս բացահայտել պացիենտի կողմից հերքվող ապրումները, ինչը հատկապես ակտուալ է այն տղամարդկանց հետազոտության ժամանակ, որոնք ձգտում են բարդույթի հիպերփոխհատուցման։ Կիրառվում է «Մարդու պատկեր» թեստը, Թեմատիկ ապերցիտիվ թեստը, Ռոզենցվեյգի ֆրուստրացիայի թեստը։

Անլիարժեքության բարդույթի բուժումը։

Անլիարժեքության բարդույթի բուժման համար մարդը պետք է ի սկզբանե ընդունի այդ իրավիճակը։ Մարդը պետք է հրաժարվի պերֆեկցիոնիզմից և ընդունի այն փաստը, որ չի կարող ամեն ինչում հաջողակ լինել։ Այդ պրոբլեմի հիմքում ընկած է ինքն իր մեջ համոզվածության պակասը։ Այդ պատճառով մարդը պետք է գիտակցի իր կոմպետենտությունն ու ընդունակությունները և որոշակի ջանքեր թափի դրանք լավացնելու համար։ Ընտանիքի անդամները պետք է աջակցեն նրան դրանում ու քննադատություն թույլ չտան։

Բացի դրանից, բուժման լայնորեն տարածված և արդյունավետ մեթոդ է հանդիսանում այս դեպքերում՝ հոգեթերապիան։ Հոգեթերապիան, որը հայտնի է նաև որպես խոսքային թերապիա, լավագույն մեթոդն է մարդու հույզերը հասկանալու համար, ինչպես նաև հասկանալու համար, թե ինչպես ուղղել այդ հույզերը ավելի արդյունավետ հունով։ Հոգեթերապիայի մեթոդները կարելի է թվել հետևյալ կարգով՝

  • Կոգնիտիվ-վարքային թերապիադա խոսքային թերապիայի տարածված ուղղություն է, ուղղված է օգնել մարդուն փոխել իր կարծրատիպային մտքերն ու վարքը։
  • Հոգեդինամիկական թերապիաորը ուղղված է որպեսզի օգնի մարդուն հաղթահարել իր նեգատիվ հույզերն ու վարքը, որոնք առաջանում են անցյալի փորձի արդյունքում։
  • Աջակցող թերապիաորը օգնում է բարձրացնել ինքնագնահատականը, իջեցնել տագնապայնության մակարդակը, լավացնել սոցիալական գործունեությունն ու այլ բաների։

Աշխատանք անլիարժեքության բարդույթի հետ։

Գոյություն ունեն մի քանի քայլ, որոնք կարելի է նախաձեռնել, որպեսզի հաղթահարել և հաղթել անլիարժեքության զգացումը։ Ահա դրանցից մի քանիսը՝

  • Դնել իրատեսական նպատակներ։
  • Դադարել ինքներս մեզ համեմատել ուիշների հետ։
  • Սովորել վստահել ինքներս մեզ։
  • Մեծացնել սոցիալական կոնտակտների քանակն ու ժամանակ անցկացնել պոզիտիվ մարդկանց հետ։
  • Դադարել ձգտել նմանվել ուրիշներին։
  • Դադարել անհանգստանալ այն մասին թե ինչ կմտածեն ուրիշները։
  • Կենտրոնանալ սեփական դրական որակների վրա։
  • Ընդունել ինքներս մեզ այնպիսին, ինչպիսին կանք։
  • Խուսափել պերֆեկցիոնիզմից։
  • Նեգատիվ մտքերը պետք է ուղղվեն հակառակ ուղղությամբ և վիճարկվեն։

Պացիենտի առջև դրվում է մի քանի խնդիր՝

  • Գիտակցել խնդիրը։ Մարդկանցից շատերը հանդիպելով այս խանգարմանը, հրաժարվում են խոստովանել, որ իրենց ճիշտ չեն պահում։ Նրանք խուսափում են իրենց պրոբլեմը քննարկելուց և ջանում են չշփվել նրանց հետ, ովքեր փորձում են իրենց «ուշքի բերել»։ Ամենաբարդը՝ համոզել պացիենտին դիմի մասնագետի։
  • Հասնել ներքին ներդաշնակության և բարձրացնել ինքնագնահատականը։ Ամենատարբեր տեխնիկաների միջոցով (ինքնավերլուծություն, թուլացում), մասնագետը օգնում է գտնել պրոբլեմի առաջնային պատճառը և հասկանալ թե ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի ողջ նեգատիվը մնա անցյալում։ Ռեգուլյար հանդիպումները օգնում են պացիենտին տեսնել իր ուժեղ կողմերը։ Անցկացված աշխատանքի արդյունքում, նա սկսում է հպարտանալ ինքն իրենով և գնահատել իրեն։ Սկսում է հանգիստ ընկալել քննադատությունը, և դառնում է անկախ շրջապատի կարծիքներից։
  • Կյանքային նպատակների առաջադրում։ Ձևավորված անձը կարողանում է կառուցել ներդաշնակ և երջանիկ կյանք։ Ի սկզբանե նպատակները դրվում են հոգեթերապևտի աջակցությամբ։ Վերջինս օգնում է մարդուն գիտակցել, թե ինչ անի ապագայում և ինչպես զարգանա։

Անլիարժեքության բարդույթի հաղթահարման համար, յուրաքանչյուր պացիենտի համար կազմվում է ինդիվիդուալ ծրագիր, կախված խանգարման պատճառներից։ Սակայն ավելի հաճախ, գործնականում կիրառվում են հետևյալ մեթոդիկաները՝

  • Ինդիվիդուալ հանդիպումներ։ Սեանսների ընթացքում, հոգեթերապևտը շտկում է պացիենտի դեստրուկտիվ համոզմունքները, վերլուծում նրա թույլ և ուժեղ կողմերը, օգնում նրան սերտել պոզիտիվ մտածողության և ռելաքսացիայի տեխնիկաներ։
  • Ինքնավերլուծություն։ Թերապևտիկ աշխատանքի մի մասը, մարդը պետք է անցկացնի ինքնուրույն։ Խորհուրդ է տրվում օրագիր կազմել և գրանցել այնտեղ սեփական հաջողությունները, նվաճումներն ու անհաջողությունները (որպես փորձ)։ Գրառումները կօգնեն սովորել վերլուծել կատարած գործողությունները և դրանց արդյունքները առանց հույզերի նեգատիվ ազդեցության։
  • Խմբային հանդիպումներ։ Կոլեկտիվ թրեյնինգների ժամանակ պացիենտները սովորում են շփվել, հանգիստ հակազդել քննադատությանը, լուծել կոնֆլիկտային իրավիճակներ։ Պոզիտիվ հույզերի փոխանակումը բարձրացնում է համոզվածությունն ու ամրացնում գործելու մոտիվացիան։

Խանգարման պրոֆիլակտիկայի հիմքում ընկած է ճիշտ դաստիարակությունը՝

  • մի համեմատեք երեխային այլ երեխաների հետ
  • մի արգելեք նրան արտահայտել հույզերը
  • նրա առջև բարձրացված պահանջներ մի դրեք
  • մի ասեք երեխաներին, որ նրանք ինչ-որ բան են պարտական հորն ու մորը
  • գովեք երեխային և խրախուսեք նրա հաջողությունները։

Կարևոր է երեխաներին սովորեցնել ինքնավերլուծություն անել։ Օրինակ, վատ գնահատական ստանալուց կամ մրցումներում անհաջող ելույթ ունենալուց հետո մի նախատեք երեխային այլ քննարկեք նրա հետ թե ինչ է պետք նախաձեռնել ապագայում ավելի բարձր արդյունք ունենալու համար։