1897թ-ին, Պետերբուրգում կայացավ կոմպոզիտորի առաջին սիմֆոնիայի պրեմիերան, որի հետ նա մեծ հույսեր էր կապում: Սակայն քննադատները և հանդիսատեսը չնկատեցին հանդիսատեսի նորարարական մտքերը և փշերով ընդունեցին նրան: Սերգեյ Վասիլյեվիչին լավ ճանաչողների վկայությամբ նա ցավագին նյարդային և շատ զգայուն մարդ էր, որի պատճառով էլ սիմֆոնիայի ձախողումից հետո նա սկսեց տառապել դեպրեսիայով:
Նա շուրջ երեք տարի ոչինչ չգրեց:
Այդ ընթացքում, մերթ ընդ մերթ ելույթ էր ունենում դիրիժորի և դաշնակահարի դերում: 1899թ. նա մեկնեց հյուրախաղերով Անգլիա: Նույն տարվա աշնանը ամուսնացավ նրա պատանեական ժամանակի սերը՝ Վերա Սկալոնը:
Դեպրեսիան նրան բաց չէր թողնում և նա ստիպված եղավ դիմել իր ժամանակների հայտնի հիպնոթերապևտ Ն. Ս. Դալին, ով հանդիսանում էր Ռախմանինովի արվեստի ջերմ սիրահարը: Դալը ներշնչում էր նրան՝. «դուք երիտասարդ եք և պետք է աշխատեք» օգտագործելով այնպիսի մեթոդներ, որոնց ժամանակակից հոգեթերապիայում անվանում ենք կառուցողական վիզուալիզացիայի մեթոդ: Նա ստիպում էր կոմպոզիտորին անընդհատ պատկերացնել և մտածել այն մասին, որ նրա ստեղծագործությունը կունենա մեծ հաջողություն: Հենց այդ փուլում էլ ստեղծվեց Ռախմանինովի հանրահայտ «Երկրորդ դաշնամուրային կոնցերտը», որի երկրորդ և երրորդ մասը նա նվիրեց Դալին: Կոնցերտի վերջի մասը դառավ ուրախության և կյանքի նկատմամբ սիրո ապոֆեոզ: Համերգը ավարտված էր և առաջին անգամ ամբողջությամբ կատարվեց 1901 թ.:
Հաջորդ 16 տարիները Ռախմանինովի համար ամենաերջանիկ և արդյունավետ տարիներն էին, որոնք ընդհատվեցին 1917թ-ի հեղափոխությամբ: Նա ստիպված եղավ լքել Ռուսաստանը: 1918թ. մի քանի ամիս անց կացնելով Սկանդինավիայում, աշնանը տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ էլ ապրեց մինչև կյանքի վերջը: Էմիգրացիայի տարիներին նա նույնպես վերապրեց դեպրեսիա, որը սակայն իր ծանրությամբ ավելի թեթև էր, սակայն ավելի երկարատև, քան պատանեական տարիներինը: Այդ ընթացքում նա ստեղծեց վեց ստեղծագործություն, որոնց թվում «Երրորդ սիմֆոնիան» և «Պագանինիի թեմայով Ռապսոդիան»: Նա գրում էր՝ «Հեռանալով Ռուսաստանից ես կորցրեցի ստեղծագործելու ցանկությունս: Կորցնելով հայրենիքս ես կորցրեցի ինձ: Քոչվորի համար, ով զրկվել է իր երաժշտական արմատներից, սովորույթներից և հայրենի հողից, չի մնում ոչ մի ուրիշ սփոփանք քան ոչ տագնապալի հիշողությունների չփլուզվող լռությունը»: