ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Գեղեցկություն ըստ ցանկության»

Մի երիտասարդ ոչ մի կերպ չէր կարողանում իրեն կյանքի ուղեկից գտնել՝ մեկ նրան թվում էր թե դեմքը բավարար գեղեցիկ չէ, մեկ կազմվածքը բավարար գրավիչ չէ, մեկ նիհար է, մեկ գեր… Սակայն մի անգամ նրա բախտը բերեց – նա հանդիպեց կախարդի, ով խոստացավ լուծել նրա խնդիրը։

- Վերցրու այս լուցկու հատիկը, - ասած հրաշագործը, մեկնելով այն պատանուն։ - Հենց պատրաստ լինես, կոտրիր այն կամայական աղջկա առջև, և նա հետզհետե կդառնա այնպիսի, ինչպիսին դու ուզում ես։

Եվ ահա նկատեցին պատանու ընկերներն ու ազգականները, որ նա սկսել է մի աղջկա հետ հանդիպել։ Իսկ վերջինս, օր օրի դառնում է ավելի ու ավելի գեղեցիկ։ Շուտով նրանք ամուսնացան։

Սակայն մի տարուց բոլորը սկսեցին նկատել, որ աղջիկը սկսել է ավելի վատ տեսք ունենալ։ Եվ դեմքի հետ է ինչ-որ բան կատարվել, և կազմվածքն է դադարել այլևս այդքան գրավիչ լինել։ Եվ բոլորից շատ վշտացել էր պատանին։

Նա գտավ այն հրաշագործին, ով ժամանակին իրեն լուցկու հատիկն էր տվել և զայրացած գոռաց նրա վրա՝

- Դու ինձ խաբեցիր։ Կախարդությունը դադարել է աշխատել։ Ինչու՞։

- Այն չի դադարել աշխատել, - պատասխանեց նրան հրաշագործը։ - Քո ընտրյալի արտաքին տեսքը ճշգրիտ համապատասխանում է քո ցանկություններին։ Ուղղակի Դու սկսել ես նրա մեջ թերություններ փնտրել։

Անդրեյ Յակուշև