Չքնաղ ապագայում, երբ Արևային համակարգը արդեն բավականին ուսումնասիրված էր իր բնակիչների կողմից, ընթանում էր նոր հարևան համաստեղության նոր մոլորակի յուրացումը։ Երկրացիներին առաջարկվում էր բնակվել այդ մոլորակում։ Այդ մոլորակի օդը, իր քիմիական բաղադրությամբ համապատասխանում էր մարդու չափանիշներին և բնության պայմանները մոտ էին երկրայինին։
Այդ ընթացքում տեխնիկայի զարգացումն արդեն այնքան բարձր մակարդակի էր հասել,
որ տիեզերանավերը կարողանում էին հաշված ժամերի ընթացքում մարդկանց հասցնել մինչև աստղեր։ Սակայն երկրացիները այցելելով այդ մոլորակը, շատ դեպքերում վերադառնում էին։ Այն հարցին, թե ինչը իրենց դուր չի գալիս նոր վայրում, նրանք պատասխանում էին՝
- Այդ մոլորակի վրա երկնագույն արշալույս է, իսկ մենք սովոր են վարդագույնի։
Երկրի կառավարությունը որոշեց թռչողներին ակնոցներ բաժանել, որոնք փոխում էին երկնագույնը՝ վարդագույնի։ Սակայն դա լուրջ արդյունքների չբերեց, որովհետև այդ ժամանակ արդեն մարդիկ սովորեցին առանց ակնոց ապրելն ու համարեցին այն բոլորովին ավելորդ։
Այդ ժամանակ կառավարությունը նոր մոլորակ ուղարկեց քիմիկոս-գիտնականների, որոնց առջև խնդիր էր դրված փոխել արշալույսի գույնը՝ երկրացիների համար սովորականի։ Բայց գիտնականները, հետազոտելով մոլորակի մթնոլորտը եկան եզրակացության, որ արշալույսի վարդագույն գույնը կարելի է ստանալ փոխելով աստղի քիմիական բաղադրությունը, որը արև է հանդիսանում այդ մոլորակի համար և լուսավորում է նրա տարածքը։ Իսկ դա միայն Տեր Աստծո ուժերին է հասու։
Կառավարությունը չգիտեր թե ինչպես լուծի այդ խնդիրը։ Սակայն մի որոշ ժամանակ անց իրավիճակը փոխվեց։ մարդիկ սկսեցին ավելի շատ հետաքրքրվել նոր մոլորակով իսկ հետո էլ արդեն ընդհանրապես սկսեցին թռչել այնտեղ ապրելու ու արշալույսի անսովոր գույնի մասին բողոքներ էլ չհնչեցին։ Ինչու՞։ Կառավարությունը որոշեց պարզել այդ հարցը։
Պարզվեց, որ նոր մոլորակի էր գնացել պոետների մի խումբ, ովքեր հիացմունք էին ապրել յուրահատուկ բնության գեղեցկությունից ու իրենց բանաստեղծություններում գովերգել էին երկնագույն արշալույսն ու փոխել մարդկանց վերաբերմունքը այդ արատասովոր երևույթի նկատմամբ։
Պոետները, ովքեր կարողացել էին օգնել լուծել կարևոր կառավարական խնդիրը, ներկայացվեցին կառավարական պարգևի։
Ալյոնա Ցամի
