— Ինչպե՞ս բացատրեմ քեզ… — պատասխանեց իմաստունը: — Նայիր երկնքին առավոտյան — դու կտեսնես նրա սահմանը՝ որպես կապույտ գույն, և սահմանի պահապաններին՝ ամպերը:
Նայիր երկնքին գիշերը — և դու կտեսնես, որ սահմանը տեղափոխվել է անսահման հեռավորության վրա, և դրա վկաներն են երկնային լուսատուներն ու աստղերը, ինչպես նաև բազմաթիվ աստղագետ գիտնականներ: Փոխվել է միայն լուսավորությունը, բայց ի՜նչ ազդեցություն:
Այդպես էլ մեզ հետ: Երբ գա գիշերը, մեր գիտակցության համար կգա անսահմանությունը, որը երբեք էլ չէր անհետացել, այլ պարզապես մթագնված էր մեր կյանքի լույսի պատրանքով: