- Ուսուցիչ, ինձ թանաք ու թուղթ տուր։ Ես ուզում եմ գիրք գրել, - խնդրեց մի անգամ աշակերտը՝ Վարպետից։
- Իսկ ի՞նչ գիրք է լինելու դա, - հետաքրքրվեց վերջինս։
- Ես դեռ չեմ մտածել, բայց զգում եմ, որ պետք է ինչ-որ բան գրել։
Ախր ես արդեն բավականաչափ ապրել եմ, որպեսզի մտքերս հավաքեմ մի ամբողջ գրքի համար։ Եվ մարդիկ էլ են սպասում – ես խոստացել եմ։ Հո չեմ կարող ամոթով մնալ։
- Գնա, ոչ քո ժամանակը վատնիր, ոչ իմ, - գլուխը տարուբերեց Վարպետը։
Մյուս անգամ աշակերտը եկավ հոյակապ տրամադրությամբ և հենց շեմից արդեն բացականչեց՝
- Ուսուցիչ։ Այս անգամ դու անպայման ինձ թանաք և թուղթ կտաս։ Ես իմ գրքի համար սյուժե եմ մտածել։ Այն կլինի չափազանց գրավիչ, իրականում վիթխարի, իսկ կարևորը – մեզ հռչակավոր կդարձնի՝ ինձ, որպես քո աշակերտ և քեզ – որպես իմ ուսուցիչ։
- Դու դեռ պատրաստ չես գրել քո գիրքը, - հոգոց քաշեց Վարպետը։
Երրորդ անգամ աշակերտն եկավ Վարպետի մոտ ու նստեց դռան մոտ ոչ մի բառ չասելով։
- Ինչու՞ դու չես խնդրում այն, ինչի համար եկել ես։ Մի՞թե փոշմանել ես գրել, - զարմացավ վարպետը։
- Ոչ, չեմ փոշմանել։ Ես արդեն գրել եմ այն, - պատասխանեց աշակերտը։
- Եվ որտե՞ղ է այն։
- Ամենուր։ Ես գրել եմ այն երկնքում թռչունների թռիչքով, տերևների վրա վաղորդյան ցողի կաթիլներով, մշուշի մեջ արևի ճառագայթներով, գետնի տակի ջրերի հոսքով… Ես այն գրել եմ ամեն տեղ, որովհետև չէի կարող գրել։ Բառերն ինձանից դուրս էին պրծնում, ինձ անհրաժեշտ էր խոսել, ես գիտեի – իմ գիտելիքները կօգնեն մարդկանց։ Ես դա արել եմ նրանց համար և միայն նրանց համար։
Վարպետը ժպտաց, հանեց թուղթն ու թանաքն ու դրեց իր աշակերտի առջև։
Անժելիկա Շինկար
