ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՎԻՇԱՊԻ ԱՉՔԸ։ ՄԻ ՀԱՄԱՍՏԵՂՈւԹՅԱՆ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ

ԱՆծայրածիր տիեզերքում, առանց շտապելու, շարժվում էր աստղերի հսկա կուտակում։

Աստղեր… նրանք այնքան շատ էին, և նրանք բոլորը թռչում էին, ճանապարհից չշեղվելով։

«Այդ Վիշա՜պն է թռչում», - գոռում էին նրանց հետևից բոլոր մոլորակներն ու այլ միայնակ աստղեր։

«Վիշա՞պը», - զարմանում էր կուտակումը։ «Իսկ ի՞նչ բան է վիշապը ու ի՞նչ տեսք ունի այն, - ինքն իրեն հարց էր տալիս նա։ - Ախր ես ուղղակի թռչող աստղեր եմ՝ ոչ ավելին»։

Վերջ ի վերջո, հոգնելով անտեղյակության մեջ արելուց, կուտակումը որոշեց նայել ինքն իր վրա։ Բայց ինչպե՞ս դա անի։

«Միգուցե արժե հե՞տ նայել», - ենթադրեց նա, ու, շրջվեց իր բոլոր բազմաթիվ աստղերով, վայրկենական զգալով, թե ինչպես մի անհայտ, բայց հզոր ուժ սկսեց առանց ձևականության նրան պտտել օղակի մեջ։

Եվ այդ ժամանակ կուտակումը տեսավ նաև իր պոչը, և երկարավուն թեփուկավոր իրանը, և թևերը մեջքի ետևում և այդ ամենին, անկասկած նայում էր աչքերով։

«Նշանակում է, ահա՜ թե ինչ տեսք ունի վիշապը, - բացականչեց կուտակումը։ - Նշանակում է, ահա թե ինչ տեսք ունեմ ես իրականում։ Ահա թե ով եմ ես հանդիսանում»։

Դա անհավանական բացահայտում էր։

Վիշապը կարող էր ինքն իրեն տեսնել միայն կծկվելով, ոլորվելով և նայելով սեփական աչքերով իր ներսը։ Այսպես ձևավորվեց մի նոր համաստեղություն։

Բայց մի՞թե հնարավոր է անընդհատ հմայվել միայն ինքդ քեզնով։ վերջ ի վերջո, դա նույնիսկ անվտանգ չէ։ Վիշապը մտածեց, ու որոշեց, որ այսուհետև, մի աչքով նա կնայի ինքն իր ներսը ու կճանաչի իր էությունը, իսկ մյուս աչքը նրա միշտ ուղղված կլինի դեպի տիեզերք, որտեղ նույնպես զարմանահրաշ բաներ են տեղի ունենում։

Այդ պատճառով էլ նորաստեղծ Համաստեղությունն այդպիսի տեսք ունի, ինչպես մի կծկված վիշապ, որի կենտրոնում այրվում է նրա ամենավառ աստղը՝ նրա աչքը։ Ճիշտ է կամայական պահի Վիշապը կարող է ուղղվել և կրկին դառնալ աստղերի հսկայական կուտակում, որը ազատ թռչում է լայնարձակ Տիեզերքով։

Հին ժամանակներում, երբ իմաստունները պատմել են այս առասպելը, նրանք սովորաբար ավելացնում էին «Այդպես է տեղի ունենում նաև մարդու հետ՝ որպեսզի տեսնի ու ճանաչի իրեն, անհրաժեշտ է կծկվել, ձև ընդունել ու կյանք ապրել։ Իսկ հետո, հնարավոր կլինի կրկին դառնալ ազատ»։

ԱՎԱ ԱՐԴՈ