ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՀՐԵ ԹՌՉՈւՆԸ

Լսեց մի անգամ Իվանը մի պատմություն կախարդական թռչունի մասին։ Նրա փետուրները ոսկե կրակով են այրվում, աչքերը կարծես երկու աստղեր, գիշերային երկնքում շողացող։ Հրաշքներ էր այդ կախարդական թռչունը կատարում՝ երջանկություն էր բերում նրանց, ում հաջողվում էր նրա պոչից բռնել։ Եվ անվանվում էր այդ թռչունը՝ հրե թռչուն։

Երկար փնտրեց կախարդական հրե թռչունին Իվանը և վերջապես գտավ նրան, գեղեցկագույնին՝ եղեգների մեջ էր նա նստած ու փետուրներն էր մաքրում։ Գաղտագողի մոտեցավ նրան Իվանը ու բռնեց նրա պոչից։

Ու այլևս չկարողացավ թռչունը դուրս պրծնել Իվանի ամուր ձեռքերից։

Բերեց Իվանը հրե թռչունին տուն, վանդակը դրեց և հմայվում է չտեսնված հրաշքով։ Իսկ թռչունը միայն թախծոտ նայում է նրան, ողբալի գոռում։ Իսկ Իվանը սպասում է՝ մի օր սպասեց, երկրորդը, երրորդը, թե շուտով, այ, երջանկությունը՝ ոսկով նրա վրա կթափվի, հաջողությամբ կշոյի։ Միայն թե երջանկությունը չէր շտապում հանդիպման Իվանի հետ։

Ի սրտե ձեռքը թափ տվեց Իվանը ու որոշեց օգնության դիմել իմաստուն ծերունուն, որն ապրում էր հեռավոր մեղվանոցից հեռու։ Եկավ նրա մոտ Իվանը ու ասում է՝

- Որսացի ես հրե թռչունին, հենց պոչից էլ բռնեցի, իսկ երջանկություն չունեմ ես։

Դե ի՞նչ պատասխանի դրան ծերունին։ Նա հոնքերի տակից Իվանին նայեց, մռայլվեց, հոգոց հանեց՝

- Դու ոչ այն թռչունին ես հրե թռչունի տեղը դրել։ Ոչ այն թռչունին ես որսացել։ Իրական հրե թռչունը փոքրիկ է, մոխրագույն, բոլորովին աննկատ։ Տերևների ու խոտերի մեջ է թաքնվում։ Նրան գտնելը շատ դժվար է։ Քո խելքով դու նրան չես գտնի ու քո ճարպկությամբ նրան չես որսա։ Միայն այնպիսի հիմարները, ինչպիսին դու ես, հավատում են, որ կախարդական թռչունը գեղեցկությունով է հարուստ։ Ու դա շատ լավ է, թե չէ կորսայիք դուք կախարդական թռչնակին, ու նրան ազատությունից կզրկեիք, կկործանեիք, ընդ որում անիմաստ ու նույնիսկ սիրտը չէր դողա։ Այնպես որ գնա, Իվան, տուն, անմեղ թռչնակին վանդակից բաց թող ու ապագայի համար հիշիր հետևյալը՝ ոչ այն ամենը, ինչ փայլում է՝ ոսկի է, ու ոչ այն ամենը ինչ մարդիկ ասում են՝ ճշմարտություն։

ԱՎԱ ԱՐԴՈ