ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Որդեգրված որդին»

Կար չկար երկու ցեղ կար, որոնք միմյանց հետ թշնամություն էին անում։ Ու այնպես պատահեց, որ մեկը, մյուսներին գերի վերցրեցին։ Առաջնորդները հանդիպեցին միմյանց ու մեկն ասաց մյուսին՝

— Ես ու իմ զորականները՝ ուժեղ ենք։ Ես ուզեցա կործանել քո ժողովրդին՝ տղամարդկանց սպանել, կանանց պատվազրկել, երեխաներին մահացնել։ Բայց ես դա չարեցի։ Եվ այդ բանի համար, որ ես դա չեմ արել, տուր ինձ այն, ինչ ես կխնդրեմ։ Ու կապրենք մենք խաղաղության մեջ։

Այդպես էլ պայմանավորվեցին առաջնորդները։ Ու այդպես եղավ՝ ինչ լավ բան ծնվում էր մի ցեղում, որպես հարկ տրվում էր մյուս ցեղին։

Գերեվարված առաջնորդի ընտանիքում որդի ծնվեց։ Ու հայրը չէր ուզում տալ նրան ծառայելու, այլ ուզում էր հրաժարվել խաղաղությունից ու պատերազմ սկսել։ Բայց ժողովուրդը մեղադրեց առաջնորդին, ժողովրդի լավագույն որդիների նկատմամբ անարդարության մեջ։ Առաջնորդը համաձայնվեց ժողովրդի հետ ու տվեց որդուն։ Այսպես, գերեվարված առաջնորդի որդին դարձավ հաղթող-առաջնորդի որդեգրված որդին։

Երբ տղան տասներկու տարեկան էր, նա հարցրեց՝

— Այդ ի՞նչ ժողովուրդ է, որ մեզ հարկ է տալիս։

Նրան պատասխանեցին՝

— Թույլ ցեղ է, այն բանի համար, որ քո հայրը նրանց չի վնասում, նրանք ամեն տարի վճարում են։

Երբ տղայի տասնվեց տարին լրացավ, նա հարցրեց հորը՝

— Դու հարկ ես վերցնում թույլերից, ո՞վ է քո Աստված։

Ու առաջնորդը որոշեց, որ եկել է ժամանակը ձեռնադրման։ Բերեց տղային նա բարձր սարի գագաթ, լծեց եզների փոխարեն մարտակառքին ու բաց թողեց ցած։ Ոտքերով հողին դեմ առնելով, տղան պահում էր ահռելի մարտակառքը, որպեսզի չընկնի ու չզոհվի դրա անիվների տակ։Երբ նա հասավ լեռան ստորոտին, հայրը նրան դիմավորեց ու հարցրեց՝

— Հասկացա՞ր թե ով է իմ Աստված։

— Ի փառ նրա դու նույնիսկ որդուդ չխնայեցիր, — պատասխանեց տղան։

Ու լսեց առաջնորդը նրա խոսքերում մեծ սպառնալիք, բայց ցույց չտվեց։

Երբ երիտասարդի քսանմեկ տարին լրացավ, նա մտավ հոր ննջասենյակ առանց թակելու ու ապշեց, տեսնելով հոր անզոր մարմինը առանց զրահի։ Գիշերը երիտասարդին բռնեցին ու գամեցին ահռելի քարին։

Մի քանի օր անց, սովից ու ծարավից մեռնող պատանուն բերեցին առաջնորդի մոտ ու նետեցին մերկ գետնին։ Մոտենալով նրան, առաջնորդը հարցրեց՝

— Ուզում ես մեռնել, թե՞ քարը հովացրեց քո բանականությունը։

Երիտասարդը պատասխանեց՝

— Քարը հովացնում է նրանց բանականությունը, ով ուզում է մահանալ։ Քարը հովացնում է նաև նրանց բանականությունը, ով ուզում էր ըմպել կյանքի մաքուր ջուրը։ Եթե դու մարտակառքի նման լինեիր, ես քեզ կզսպեի, բայց դու զորական ես, ով ուժեղ է քանակով։ Եթե ես մահակոճղի վրա տեղ զբաղեցնեմ, ապա այլևս ոչինչ չի հովացնի իմ գլուխը։ Գործի դիր քո սուրը, քանզի դու այն անվանել ես «քո ողորմությունը»։

— Ի՞նչ ես դու ուզում, — հետքրքրասիրությամբ հարցրեց առաջնորդը։

— Դու՝ առաջնորդն ես ու տիրակալը, դու պետք է իմանաս թե ինչ է ինձ անհրաժեշտ։

— Արդար է, — հպարտությամբ ասաց առաջնորդը։ — Բայց դու դեռ չես ճանաչել իմ ողորմածությունը։ Ես քեզ որդու պես եմ սիրել։ Եթե ես քեզ որդու պես չսիրեի, ապա օձ կմատուցեի քեզ հացի փոխարեն, ցույց տալով քեզ կյանքի գայթակղությունները։ Ուզու՞մ ես ես քեզ զորականներ տամ, ու դու առաջնորդ դառնաս։ Նրանք կհնազանդվեն քեզ ու քեզ տիրակալ և հայր կանվանեն։ Իսկ քո հանգստի մասին ինքդ հոգ կտանես, եթե նույնիսկ կատես ամեն բան, ոչ ոք չի տեսնի քո ատելությունը։ Իսկ միգուցե ուզում ես, որ բա՞ց թողնեմ քեզ ես։ Քեզ «դուրս կշպրտեն թագավորության դարպասներից», ու դու ազատ կլինես խոսել ամեն ինչ, բայց քեզ ոչ ոք չի լսի։

Երիտասարդը լռում էր։ Առաջնորդը մեծամտորեն նայեց նրան ու ասաց՝

— Քո հայրը քեզ տվել է որ ծառայես ինձ, այդ պատճառով հնազանդվիր ու հաճոյացիր, քո հոր ու նրա ժողովրդի հիշատակի հարգանքից։ Իմ Աստվածը հոգ է տանում, որ նրանք ամրանան իրենց անզորությունների մեջ։

Ստվերը ծածկեց երիտասարդի դեմքը։ Բայց հետո, բարձրացնելով աչքերը նա համոզվածությամբ նայեց առաջնորդին ու ասաց՝

— Քո կամքին չեմ հնազանդվում ես, այլ իմ հոր կամքին՝ ես կծառայեմ քեզ։ Եվ այնպես կծառայեմ, որպեսզի իմ ծառայության մեջ չլինի ոչինչ, որ դու չես իմանա։

Ու նրա ծառայության առաջին շաբաթում, առաջնորդին հայտարարվեց, որ ժողովուրդը, որ իրեն հարկ էր վճարում, ցրվել է։

Գալինա Ստրելկովա

 
 

Այժմ կայքը դիտում են 1215 հյուր