ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Բակապանն, աղջիկն ու քամին»

Բակապանն ավլում էր աշնանային թափված տերևները։ Մեկ էլ հանկարծ, չգիտես որտեղից, մի թեթև քամի փչեց, և տերևները, պարելով, պտտվեցին բակապանի շուրջը։ Իրեն ավելով վարպետ զգալով՝ բակապանը որոշեց տերևները մի կույտի մեջ հավաքել, բայց ոչինչ չէր ստացվում։ Քամին ծիծաղում էր նրա վրա, տերևները սահում-փախչում էին նրա ավելից։

Բակ դուրս եկավ մի աղջնակ և տեսավ, թե ինչպես է բակապանն ընկել թափված տերևների հետևից։

Ծիծաղելով նա վազեց բակապանի մոտ ու սկսեց որսալ անհնազանդ տերևները։ Բակապանը, նկատելով իր օգնականին, ժպտաց։ Վազվզոցից շառագունած՝ աղջիկը հարցրեց բակապանին.

— Ո՞վ է այստեղ գլխավորը։

Բակապանը ձգվեց լարի պես, ինչպես դիրքում կանգնած պահապան-զինվորը, և հաստատակամորեն պատասխանեց.

— Ե՛ս։

— Դե ուրեմն կանգնեցրո՛ւ քամուն։

— Լսո՛ւմ եմ։

Բակապանը, ավելն առաջ պարզած, փորձում էր որսալ քամին, ինչպես կատվի ձագը կորսար փախչող արևի շողքը։ Աղջիկը նայում էր խաղացող բակապանին ու հաճույքից ծիծաղում։ Հետո բակապանը կանգ առավ ու ասաց աղջկան.

— Ինձ համար շատ հաճելի էր քեզ զվարճացնելը, բայց ես պետք է աշխատեմ։

— Շնորհակալություն,— բակապանին երախտագիտություն հայտնեց աղջիկն ու հավելեց,— Ինչպիսի՜ երջանկություն է, որ դու չորսացիր քամուն։

Գալինա Ստրելկովա

 
 

Այժմ կայքը դիտում են 447 հյուր