ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Գազանների արքան»

Մի անտառում մահացավ Առյուծ արքան։ Հավաքվեցին գազանները և սկսեցին որոշել, թե նրա փոխարեն ում ընտրեն անտառի կառավարիչ։ Առյուծի քարտուղարը - Ավանակն ասաց՝

- Ընտրելու ենք ըստ ականջների։ Ում ականջները երկար են, նա էլ կկառավարի։

Սակայն ի հիասթափություն իրեն, երկար ականջները պարզվեց որ Նապաստակինն են։

Իմաստուն Բվեճն ասաց վերջինիս՝

- Խղճա դու անտառն ու գազաններին, մի զբաղեցրու ուրիշի տեղը, ախր դու, Նապաստակ, երբեք չես կարողանա Առյուծ դառնալ։

Բայց չլսեց Նապաստակը՝ Բվեճին և սկսեց Առյուծի փոխարեն կառավարել։

Սկսեց նա բոլոր գազաններին սովորեցնել ականջներով ծափ տալ ու ցատկել մեկ մի կողմի, մեկ մյուս, մինչև չտրորվեցին բոլոր սնկերն ու հատապտուղներն անտառում։ Գազանները սկսեցին բողոքել, բայց չուներ Նապաստակը ոչ հեռատեսություն, ոչ խորամանկություն, ոչ էլ սուր ճանկեր։ Նա ուղղակի բոլորին ականջներով ծափ էր տալիս ու շարունակում էր ցատկոտել։ Հավաքվեցին այդ ժամանակ Արջը, Գայլն ու Աղվեսն ու կերան Նապաստակին, իսկ մեծ անտառը հատեցին ու կիսեցին իրար մեջ։

Ալեքսանդր Շուբնիկով

 
 

Այժմ կայքը դիտում են 1440 հյուր