ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Օրվա առակ՝ «Բվեճներն ու Նապաստակը» Լեոնարդո դա Վինչի

Ճյուղի վրա նստած, երկու բվեճ հետևում էին նապաստակին, ով վազում էր աշնանային հնձած դաշտով, կարծես նրա հետևից մի շների ոհմակ էր ընկել:

- Խեղճ նապաստակ, - ասաց բվեճներից մեկը: - Նա նույնիսկ խիզախություն չունի թաքնվել բնի մեջ:

- Ինչու՞, - հետաքրքրվեց մյուսը:

- Որովհետև վախենում է:

- Տարօրինակ է: Ինչի՞ց պետք է վախենա իր սեփական տան մեջ:

- Բոլոր նապաստակներն են այդպիսին, - պատասխանեց առաջին բվեճը: - Նրանք ապրում են հավերժ վախի մեջ, իսկ վախի աչքերը մեծ են: Հատկապես հիմա, երբ տերևաթափ է սկսել, նապաստակները, թափվող տերևների բազմագույն անձրևից, փախչում են խելագարի պես: Նրանց վախեցնում է բնության մեջ ցանկացած փոփոխություն:

- Այսինքն, նապաստակները վախկոտ են:

- Իհարկե: Այ այս նապաստակը վազում է առանց հետ նայելու դատարկ դաշտով, մինչև չընկնի թակարդի մեջ կամ էլ դիպուկ որսորդի նշանակետի տակ:

Ճիշտ են ասում՝ ով վախով է ապրում, նա վախից էլ զոհվում է:

ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ