Մի անգամ աշակերտները, որոնք եկել էին Ուսուցչի մոտ նրան լսելու, հարցրին.
— Ուսուցի՛չ, պատմի՛ր մեզ Հոգու մասին։
Ուսուցիչը նայեց մրգերով լեցուն մեծ սկուտեղին և, դրանից վերցնելով միայն մի դեղձ, ասաց.
— Ահա՛, դեղձը։ Մարդն ուտում է նրա քաղցր պտղամիսը, իսկ կորիզը թողնում է։ Միջուկը պտղի էությունն է։ Կորիզը պտղի էության էությունն է, առանց որի դեղձենի չի աճի։ Կարելի է ջարդել կորիզը և տեսնել, թե ինչ կա դրա ներսում։ Բայց այդժամ դուք դրանից այլևս դեղձենի չեք աճեցնի։ Մարդու հոգին նման է պտղի միջուկին։ Ոգին հոգու էության էությունն է, իր ամրությամբ այն նման է մարդու Ճշմարտությունը պահպանող կորիզին։
— Ուսուցի՛չ, բայց ինչպե՞ս տեսնել ճշմարիտը՝ առանց հենց ինքնին կորիզը ջարդելու,— հարցրին աշակերտները։
Եվ Ուսուցիչը պատասխանեց.
— Ոչ թե մարդն է հաստատում Ճշմարտությունը, այլ Ճշմարտությունն ինքն է հաստատում մարդուն։ Մի՞թե ճշմարիտ պնդում չէ՝ «մի՛ ջարդիր կորիզը»․․․ Ով հավատում է դրան՝ տեսնում է ճշմարտությունը։ Իսկ ով կորցնում է իր հոգին, ինչպես դեղձի միջուկն ուտելիս, դրանով իսկ նրա մեջ սփոփանք չգտնելով, իր ոգու ամրությամբ է սփոփվում։
Գալինա Ստրելկովա
