ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԿԱՐՄԻՐ ՀԱՏԱՊՏՈւՂՆԵՐ

Նայելով ամենին ոչ քո աչքերով,

Կթողնես քեզ առանց ճակատագրի և առանց իմացության։

Տեղի է ունեցել սա խոտհունձի ամենաթեժ ժամանակ։ Որոշեց Ֆյոդորը, վերջապես, ամուսնանալ Կատերինայի՝ հարևան աղջկա հետ, ով և գեղեցկությամբ էր առանձնանում բոլորից և խելք բաժանելիս Ատված նրան քիչ չէր տվել։

Միայն թե հարուստ ընտանիքից էր աղջիկը, իսկ Ֆյոդորը՝ ոչ այնքան, չէր կարելի ասել, որ աղքատ էր, բայց դե հարուստ լինելուց էլ շատ հեռու էր։ Այ եթե Ֆյոդորը լսեր մայրական խորհրդին և ամուսնանար Պավլինայի հետ, ով լավ աղջիկ է և նույնպիսի ոչ հարուստ ընտանիքից, ապա իրեն շատ ավելի հեշտ կլիներ։ Բայց Ֆյոդորը հեշտ ճանապարհներ չէր փնտրում՝ մի՞թե նա չէր կարող ամուսնանալ այն աղջկա հետ, ում սիրում էր, ախր նա էլ լավ տղա էր։ Եվ դա էլ էր ճիշտ՝ Ֆյոդորը նախանձելի փեսացու էր և առանց ոսկու պարկերի էլ ամբարներում։ Նա գեղեցիկ էր, լուրջ, օգուտ բերող գործով էր զբաղվում՝ ատաղձագործություն էր անում։ Ընկերները նրա ընտրությունը չէին խրախուսում, չնայած հասկանում էին, որ Կատերինան, ում սիրտն ուզես կարող է գողանալ։

Իսկ Կատերինան, շատ քմահաճ աղջիկ էր, բնավորությամբ։ Նրան, լինում էր որ նույնիսկ տղաները վախենում էին մոտենալ։ Որովհետև եթե որևէ բան նրան դուր չէր գալիս, նա իր սև ունքը բարձրացնում էր, հյուսի վրայի կարմիր ժապավենն ուղղում և այնպես էր անպատկառին խոսքով խայթում, որ վերջինս տեղում ուզում էր գետնի տակն անցնել այդպիսի ամոթից։

Եվ ահա Ֆյոդորը խիզախեց, ծեծել Կատերինայի տան դուռը և հենց շեմից սկսեց ամուսնության առաջարկ անել։ Խոսում էր չնայած երկչոտ, բայց համառորեն։ Եվ ի զարմանս նրա, Կատերինան նրան չվռնդեց, ոչ էլ համաձայնվեց, այլ միայն հարցրեց իր սովորական կրակոտ ձայնով՝

- Կնությա՞ն ես ուզում ինձ տանել։ Ես դեմ չեմ։ Միայն այն բանից հետո, երբ կբերես ինձ կարմիր հատապտուղներ։ Ցանկացած՝ լինեն դրանք դառը, թե քաղցր, թե թթու, միայն թե կարմիր լինեն։

Այդպիսի ընթացքի Ֆյոդորը չէր սպասում։ Իհարկե, նա պատրաստ էր, որ Կատերինայի հետ ամեն բան հեշտ չի դառնալու, բայց որտեղի՞ց այդպիսի տարօրինակ ցանկություն, նա չէր կարողանում հասկանալ։ Սակայն ինչ տարբերություն՝ դա մի օրվա մեջ խրճիթ կանգնացնել չի, այլ միայն անտառից պետք է հատապտուղներ բերի, այն էլ ամառվա ամենա թեժ պահին։ Ֆյոդորը արդեն տեղից վեր կացավ, որպեսզի արագ կատարի սև հոնքերով գեղեցկութհու ցանկությունը, բայց վերջինս նրան կանգնեցրեց՝

- Սպասիր, մի շտապիր այդպես, - ծիծաղեց նա։ - Այ թե ինչքան ես դու ուզում ամուսնանալ։ Հատապտուղները ինձ կբերես այն նույն փայտե փոքրիկ արկղիկում, որը անցյալ աշնանն ես փորագրել։

- Բայց այն քեզ դուր չէր եկել, ու վատն է դա։

- Իսկ ես այդպես եմ ուզում, - պնդեց Կատերինան։

Դե եթե իր թանկագինը կարմիր հատապտուղներ է ուզում անհրապույր փոքրիկ արկղիկում ուզում, ուրեմն թող այդպես էլ լինի։

Առանց հապաղելու Ֆյոդորը անտառ գնաց։ Գնում է, ու իր հավատն էլ չի գալիս, որ մի երկու ժամ հետո իր աննման Կատերինան իրեն երկար սպասված «այո»-ն կասի։ Բայց չգիտեր Ֆյոդորը մի բան, և որտեղից իմանար, որ հենց այնպես այս աշխարհում ոչինչ չի լինում։ Եհ, հենց այնպես չէր Կատերինան կարմիր հատապտուղներ ուզել ամռան ամենաթեժ պահին, որովհետև դրանք ուղղակի անտառում չկային։ Այ թեկուզ գլուխդ պատով տուր, չկան ու վերջ այստեղ։ Ֆյոդորը ինքը չհավատաց նման անհաջողությանը։ Ախր ինքն էր մի քանի օր առաջ այդ նույն անտառով անցնում և այստեղ ամեն բան կոտրատվում էր ազնվամորիի հասած հատապտուղներից, իսկ վայրի ելակ այնքան կար, որ մի անգամով չէիր տանի։ Ու՞ր կորավ այդ ամենը։ կարծես կախարդություն լիներ։ « Մի՞թե իմ Կատերինան վհուկ է», - հանկարծ մտածեց Ֆյոդորը։ - «Միգուցե ընդհանրապես չկապվե՞մ նրա հետ։ Միգուցե այնքան է՞լ սխալ չեն իմ ընկերները և մայրս էլ խելացի խորհու՞րդ է տվել, որ իմ ճակատագիրը Պավլինայի կողքին է»։ Բայց նա հիմար մտքերն իրենից քշեց ինչպես կպչուն ճանճերին են քշում և որոշեց գնալ մինչև վերջ։

Միայն թե արևը սկսեց մայր մտնել իսկ հատապտուղներ չկային ու չկային։ «Մի՞թե իմ ճակատագիրը չէ նա», - հունից դուրս եկավ Ֆյոդորը։

- Ասում ես քո ճակատագիրը չէ, - վեր թռավ նա աղջկական զրնգուն ձայնից։

Շուռ եկավ և տեսավ՝ իր առջև մի փխրուն աղջիկ է կանգնած, ասեղնագործած տոնական հագուստով, վզին՝ կարմիր հատապտուղներից ուլունքներով։ Այդ ուլունքները անմիջապես նկատեց Ֆյոդորը՝ դրանց մեջ էր նրա փրկությունը։

- Ահա, - ծիծաղեց աղջիկը, նկատելով այդ ագահ հայացքը, - հենց նրանք են՝ կարմիր հատապտուղները։ Օգնե՞մ քեզ գեղեցիկ տղամարդ։

- Եվ օգնիր, - նույն ձևի կրակոտ պատասխանեց Ֆյոդորը, չնայած չէր հասկանում թե որտեղից այս, աստված գիտի որտեղից հայտնված անծանոթուհին, իր մասին ամեն բան գիտի։

- Իսկ հաստա՞տ սրանք հատապտուղներ են, - խորամանկ կկոցեց աչքերը աղջիկը։

- Իսկ էլ ի՞նչ, - շփոթվեց Ֆյոդորը։ - Կարծես թե հատապտուղներ են։

- Դե ուրեմն պարզիր քո շինվածքը։

Հանեց աղջիկը վզից ուլունքները, պոկեց թելը և դառը բռինչի հասած հատապտուղները լցվեցին տգեղ արկղիղկի մեջ։

- Տես, հիմա հասցրու այս հատապտուղները քո սիրած էակին, - ուրախանում էր աղջիկը։

- Անպայման կհասցնեմ, - հանկարծ կասկածեց Ֆյոդորը։ - Ինչու՞ պետք է չհասցնեմ։

- Տար-տար, - ծիծաղում էր նա։ - Միայն թե չմոռանաս ստուգել՝ հատապտուղներ ես դու տանում թե՞ ոչ։ Թե չէ, կբերես սիրելիիդ ոչ այն, ինչ խնդրել է։ Իսկ այլևս նման հաջողություն՝ ինձ հանդիպել, բաժին չի ընկնի, իսկ դու ինքդ, ոչ մի հատապտուղ էլ չես գտնի, որովհետև ցանկության աչքերով ես ամեն բանի նայում։

Այդ խոսքերով աղջիկը փախավ։ Ֆյոդորը նույնիսկ աչքը չհասցրեց թարթել, որ նրա հետքն էլ կորավ։ Ինչ-որ սատանայություն էր ու վերջ։ Բայց երկար չտանջվեց կասկածներով Ֆյոդորը՝ վերջապես երկար փնտրած հատապտուղները նա հայթայթել էր և ապագան այսուհետ պարզից էլ պարզ էր։

Տունդարձի ճանապարհը նրան սովորականից կարճ թվաց, որովհետև նա սիրո թևերի վրա էր թռչում իր միակի մոտ, տարօրինակ անծանոթուհու պատվերով, անընդհատ արկղիկը բաց անելով։ Եվ երբ վերջին անգամ նայեց արկղիկի մեջ, միանգամից քարացավ՝ ոչ թե հատապտուղներ նա այնտեղ տեսավ, այլ արյունե նիստերով փայլփլող թանկարժեք քարեր։

«Միգուցե ապակինե՞ր են, ինչ-որ», - անվստահությամբ պտտեց նա քարերը իր ձեռքում։

Թանկարժեք քարերից, հասկանալի է, որ նա բան չէր հասկանում և կյանքում էլ երբեք չէր տեսել։ Կանգնել է Ֆյոդորը և պատկերացում էլ չունի թե ինչ անի այս ընծայի հետ՝ Կատերինայի տան դուռը ծեծի ու ցույց տա իր զարմանալի գտածոն, թե՞ կրկին անտառ վազի հատապտուղ փնտրելու։ Չնայած մյուս կողմից, ի՞նչ վատ նվեր է, որ։ Եթե այս քարերը թանկարժեք լինեն, Կատերինան և Ֆյոդորը, մինչև իրենց կյանքի վերջը անհոգ կապրեն։ Արդյո՞ք դրա մասին չէր երազում Ֆյոդորը իր ողջ կյանքի ընթացքում։ Եթե այս քարերը իրական են, ապա նա կարող է մի ժամվա ընթացքում, աղքատից՝ հարուստ մարդու վերածվել և մորը կկարողանա լավ տուն գնել և կնոջը բաժին կհանի։ «Իսկ եթե Կատերինան այս հարստությունը միայն իրեն վերցնի՞, - նրան այրեց այս միտքը։ - Ախր այս ամենը, իրավմամբ իրենն է»։ Եվ ի՞նչ այդ ժամանակ։ Կրկին նրան անհրաժեշտ կլինի աշխատել վաղ առավոտից մինչև ուշ գիշեր, որ ուտելու բան ունենա և հագնելու բան ունենա։

Բոլորովին մոլորվեց Ֆյոդորը, իր գլխում ծագած բազմաթիվ մտքերից գլուխը սկսեց պտտվել։ Նա միայն սառը օդը ռնգերով ներս խոր քաշեց, և գլխավերևի խամրած աչքերին աչք գցեց, ու հետո որոշեց վազել Մատվեյի, տեղացի դարփնի մոտ, ով թանկարժեք քարերից ավելի լավ էր հասկանում։ Ցույց կտա Ֆյոդորը նրան մի քարը, իսկ վերջինս թող ասի՝ թանկարժեք է, թե հենց այնպես, մի ինչ-որ ապակու կտոր։ Այ դրանից հետո, հանգիստ խղճով կարելի է գնալ և ամուսնանալ։

«Կասեմ, - դարփնոցի ճանապարհին որոշում էր Ֆյոդորը, - որ սա իմ մորաքույրից ժաղանգություն է։ Անհրաժեշտություն չկա, որ բոլորը իմանան, որ ես հարստություն եմ գտել»։

- Լավ ժառանգություն է քեզ բաժին հասել, - ասաց դարփինը, քարը երկար ուսումնասիրելուց հետո։ - Կարմիր ադամանդ է սա։ Կյանքում նման բան չէի տեսել, միայն լսել էի։

- Իսկ դու համոզվա՞ծ ես, - ուրախությունից թպրտաց Ֆյոդորի սիրտը։

- Համոզված եմ։ Կարմիր ադամանդ է։ Էհ, - խորամանկ ժպտալով հոգոց հանեց Մատվեյը, - բախտդ բերել է մորաքույրի առումով։ Այ ինձ եթե ինչ-որ բան էլ ժառանգություն թողնեն, ապա դա վհուկի լոռամիրգ կլինի, քանի որ իմ հարազատներին դու լավ գիտես։ Եվ երեսակած է քարը հոյակապ։ Էհ, աշխատանքի չի այլ հիացմունք։ Անմիջապես վարպետի ձեռքը երևում է։

Իսկ Ֆյոդորը, միայն քրտինքն է դեմքից մաքրում, ու դժվարությամբ լեզուն պտտում իր գլխին ընկած երջանկությունից՝

- Իսկ որքա՞ն այսպիսի քարի համար կտան, - հարցուփորձ արեց։

- Ինչա՞ն, - մտքում գցեց բռնեց Մատվեյը։ - Քեզ մի քարե տան կբավարարի, որի մասին երազել ես։ Միայն թե պետք է իմանաս թե ում ես վաճառում՝ գնորդներ կլինեն, որ կուզենան խաբել քեզ։ Ճիշտ է ունեմ ես մի գնորդ աչքիս տակ՝ լավ գին կտա և ավել ոչինչ չի վերցնի։ Ծանոթացնե՞մ քեզ նրա հետ։

- Ծանոթացրու, - համոզված ասաց Ֆյոդորը։

Եվ այդ րոպեների ընթացքում ամեն բան որոշեց՝ քարերը նա կվաճառի, իսկ հատապտուղների ետևից, հաջորդ օրը կգնա։

Մատվեյը ի զարմանս, չդանդաղեց, այլ արագ մոտեեցավ դարփնոցի դռանը, բաց արեց այն՝

- ներս եկեք, - կանչեց նա ինչ-որ մեկին մթությունից։

Եվ տեսավ Ֆյոդորը իր առջև Կատերինային։ Նա իհարկե կարող էր ինչ-որ բան հորինել, ինչ-որ կերպ արդարանալ, բայց ինչպե՞ս, երբ ամեն բան այնպես էլ պարզ էր։ Միայն մի բան, կարղացավ նա արտաբերել դողդղացող ձայնով՝ «Ներիր»։ Իսկ Կատերինան միայնտխուր ժպտաց ի պատասխան և հետաքրքրվեց, թե ուր է ամբողջ արկղիկը։ Ֆյոդորը մեղավոր հանեց արկղիկը ծոցից և աչքերը չբարձրացնելով տվեց նրան։ Կատերինան միայն կշտամբանքով գլուխը տաուբերեց՝

- Մի՞թե դառը հատապտուղներն ինձ համար ափսոսեցիր։

Խելքը թռցրեց Ֆյոդորը, խելագար աչքերով նայեց արկղիկի մեջ, իսկ այնտեղ իրոք բռինչի հատապտուղներ են, հատապտուղներ՝ այլ ոչ թանկարժեք քարեր։

- Ինչպե՞ս, - դողն ընկավ Ֆյոդորի մարմինը։ - Ինչպե՞ս է դա հնարավոր։

Կատերինան միայն ի պատասխան քմծիծաղ տվեց՝

- Ասեցի ես քեզ, որ ամեն ինչին ցանկության աչքերով ես նայում, այդ այդ պատճառով էլ այսպես ստացվեց։

- Հիմարություններ են այդ ամենը, - բացականչեց նա։ - Ախր մատվեյն էլ քար տեսավ։ Դե ասա նրան, - օգնության դիմեց նա դարբնին։

- Ինչ ինձ պատվիրվել է, այն էլ տեսել եմ, - անվրդով արձագանքեց մատվեյը, - դրա համար էլ ես դարբին եմ։

- Եհ, Ֆյոդոր, - տխուր գլուխը տարուբերեց Կատերինան, - դու էլ ստուգումը չանցար։ Իսկ ես բոլորից շատ էի քեզ հավատում, դու ինձ ազնիվ, բարի ու սիրող էիր թվում։ Քեզ մեջ էլ սխալվեցի։ Եվ դրա համար այս պահից ամեն բան սխալ կտեսնես, ինչպես ժողովուրդն է ասում՝ թարս ու շիտակ։

Այդ բառերով Կատերինան հեռացավ, և այլևս գյուղում նրան ոչ ոք չտեսավ, նրա ծնողների հետքն էլ կորավ։

Երկար ուշքի չէր գալիս Ֆյոդորը։ Ինչ էլ նա ինքն իրեն չասեր, ինչ արդարացում էլ իր համար չհորիներ, մի բան իր մեջ նա չէր կարողանում խլացնել՝ Կատերինայի նմատմամբ սերը։ Այ ինչ հեռացել էր նա գյուղից, այդ սերն ավելի ուժեղ էր բորբոքվել։ Ֆյոդորն ինքը չէր հասկանում, թե ինչ է իր հետ կատարվում։ Ախր պատրաստ էր նա այսպիսի ճակատագրի շրջադարձի՝ Կատերինան ախր միշտ նրան քմահաճ էր թվում, իսկ հիմա ամեն նույնիսկ այնպես ստացվեց, որ նույնիսկ վհուկ էր նա։ Սակայն սիրում էր նա ուժեղ, ամեն բանից ուժեղ։

Սկզբից նա չհասկացավ, թե ինչպիսի անեծք ընծայեց իրեն նա։ Եդ ինչպե՞ս, ամեն բանի ոչ այնպես նայել։ Չհասկացավ մինչ այն պահը, երբ չսկսեց նորից իր սովորական արհեստով զբաղվել՝ ատաղձագործությամբ։ Այ այստեղ էլ ամեն բան պարզվեց։ Ինչ Ֆյոդորը չէր անում, ամեն բան այնպես չէր ինչպես մարդկանց էր թվում։ Այ օրինակ, Իլյաի պատվերով դուռ էր պատրաստում։ Պատրաստել է, կարծես թե գեղեցիկ է այն, աչքդ չէր կարողանում կտրել՝ հոյակապ փորագրություններ են, յուրաքանչյուր ելևեջ սիրով է փորված, քանի որ սա միակ գործն է, որ ուրախություն է բերում։ Իսկ արդյունքում՝ Իլյան ասաց, որ այսպիսի այլանդակությունը նույնիսկ մարդկանց ցույց տալ չի կարելի և հրաժարվեց վճարել։ Դեռ վերջում էլ կշտամբեց, թե Ֆյոդորը բոլորովին վատն է դարձել իր գործում, եթե այսպիսի ծուռ դուռ է իր պատվիրատուներին ուզում վաճառել։ Դե ի՞նչ անես։ Սկսեց Ֆյոդորը հարնարվել՝ սկսեց ամեն բան վատ, անհրապույր պատրաստել, ինչից իր մարմինը դող էր ընկնում այնքան նրանք իրեն վան էին թվում։ Չէր էլ ուզում դա անել, բայց դե ապրել է պետք։ Եվ ահա թե ինչն էր հրաշալին՝ այլանդակություն է ստեղծել, ուղղակի մաքուր այլանդակություն, որի տեղը աղբամանն է, իսկ մարդիկ այն գովում են, հիանում նրա վարպետությամբ։

Հասկացավ նա, որ այլևս այսպես չի կարող ապրել, ուժ չունի։ Գլուխը պտտվում էր այսպիսի կյանքից։ Հասավ նրա, որ ուզեցավ իրեն ջրախեղդ անել, քանի որ լույս աշխարհի վրա ամեն բան նրան զզվելի էր դարձել։ Այստեղ էլ նրան տեղացի մի պառավ օգնեց։ Նկատեց նրան այդ վիճակում գետի ափին ու ձայն տվեց՝

- Ի՞նչու ես այդպես չարչարվում։ Քո սիրո պատճառո՞վ ես տանջվում։ Ախր լիներ թե ում համար քեզ տանջեիր՝ վհուկ է նա, իրական վհուկ, բոլորը դրա մասին գիտեին, միայն դու հանգիստ չէիր մնում քո սիրով։ Մոռացիր դու նրան և ահա Վավլինայի հետ ամուսնացիր, քո սիրած գործով կզբաղվես և ամեն բան կշտկվի։

Նստեց նրա կողքին Ֆյոդորը, և բողոքեց՝

- Իմանայիր դու, պառավ, թե ինչի մասին ես խոսում։ Ամեն բան այդպես հեշտ կլիներ, եթե այսպես չլիներ... Չեմ կարողանում ես հասկանալ, թե ինչպես եմ ապրում, ինչ եմ տեսնում, ինչ անում, և ինչի է այս ամենը նման։ Սիրած աշխատանք ունեի, իմ հոգու հանգստությունն էր, հիմա դա էլ չունեմ։ Այ ինքդ դատիր՝ անում եմ ես ինչ-որ բան ամբողջ սրտով ու սիրով – բոլորը ինձ հայհոյում են, իսկ մի իրականում անպետք ու տգեղ բան եմ անում – գովում են։ Նայում եմ ես Պավլինկային՝ ախր հիմար է նա, տգեղ, չար և նախանձ, սև հոգի ունի։ Իսկ ինձ ասում են, որ բարի աղջիկ է, ու այնպիսի գեղեցկուհի է, որ դեռ փնտրել է պետք։ Ու՞մ հավատամ։ Ինչպե՞ս ապրեմ։ Ու ընդհանրապես, արդյո՞ք սա կյանք է։

- Էհ, - հոգող քաշեց պառավը ի պատասխան, - իմ թշվառ։ Մի՞թե դա դժբախտություն է։ Ես մտածում էի, թե դու սիրուց ես այսպես տանջվում, իսկ այստեղ, տես թե ինչ է։ Ախր դա շատ հեշտ է շտկելը՝ դու մարդկանց լսի ու քեզ մոտ ամեն բան լավ կլինի։ Մարդիկ քեզանից շատ գիտեն, ավելի լավ են տեսնում, ճիշտ։

- Մտածու՞մ ես, - հուսադրվեց Ֆյոդորը։

- Իսկ ինչու՞ մտածեմ, ես դա գիտեմ։ Դու, թշվառ, փորձում ես քո աչքերով աշխարհին նայել, իսկ քո աչքերը դրանք ինչ՝ կարող են խաբել։ Իսկ շատ աչքերը երբեք չեն խաբի՝ մարդիկ ամեն բան տեսնում են, ամեն բան գիտեն, բոլորը հո չեն խաբի։ Այնպես որ ամուսնացիր Պավլինկայի հետ, ու ատաղձագործությամբ զբաղվիր այնպես, ինչպես զբաղվում էիր, իսկ մարդիկ քեզ քո դժբախտության մեջ չեն թողնի՝ կօգնեն։

Դե ինչ, եթե այդպես է ճիշտը, ապա թող լինի այդպես, որոշեց Ֆյոդորը և ամեն բան արեց այնպես, ինչպես մարդիկ էին իրեն խորհուրդ տալիս՝ և ամուսնացան նրանք Պավլինայի հետ ու հավատաց նա, որ վերջինս բարի է ու գեղեցիկ, իր արհեստի մեջ էլ նա առաջընթաց ունեցավ, քանի որ իրեն ամեն բան մադրիկ էին հուշում։ Պարզվեց, որ այդքան էլ հիմար չէին նրանք, իր համագյուղացիները՝ իրենից լավ էին ատաղձագործություն հասկանում։

Այդպես էլ հավանաբար կապրեր Ֆյոդորը, եթե չլիներ Կատերինան, ում մոռանալ չէր կարողանում։ Ապրում էր նա Ֆյոդորի սրտում և վերջինս իր հետ ոչինչ անել չէր կարող։ Չնայած լինում էր, որ մտածում էր, թե ամեն ինչի մեղավորը անեծքն է, ու իրականում իրեն միայն թվում է, որ սիրում է նրան։ Բայց ինչպե՞ս խաբես սիրտդ ու հոգիդ։ Այ դա նա հասկանալ չէր կարողանում։ Եվ ինչու՞ բոլորը գիտեն, թե որն է գեղեցիկ, որը՝ ոչ, որն է լավ և որը՝ վատ։ Այդ հարցերը ավելի ու ավելի հաճախ սկսեցին նրան տանջել, հատկապես այն բանից հետո, որ նա Ֆոմային՝ խրճիթ կառուցեց։ Վերջինս Ֆյոդորից ոչ մի քայլ չէր հեռանում՝ դե դա հասկանալի էր, ախր խրճիթ էր կառուցում, պետք է ապրեր այնտեղ, սակայն այդ խրճիթը այնպես այլանդակ ստացվեց, որ Ֆյոդորը դրա հետ չկարողացավ համակերպվել։ Դրան էլ գումարած, նոր տան կողքին ժողովուրդ հավաքվեց, ու սկսեց գովալ խրճիթը ու նաև Ֆյոդորին։ Հասավ նրան, որ վերջինիս՝ «Վարպետ – Աստծուց» անվանեցին։ Այ այստեղ էլ Ֆյոդորը չդիմացավ ու բոլոր համագյուղացիների դեմքին արտահայտվեց՝ որ զզվելի է այն, տգեղ ու անհրապույր, որ որ մի երկու տարի էլ կանգնած չի մնա, որովհետև Ֆոման ընդհանրապես շինարար չի ու ավելի լավ է ոչխար արածեցնի, քան ընդհանրապես ատաղձագործության մեջ քիթը խոթի։ Չմոռացավ հիշել նա նաև իր կնոջը՝ Պավլինային, ով նույնպես այստեղ կանգնած էր ու իր սիրելի ամուսնու գործին՝ դժգոհ ու ծակող հայացքով էր նայում, թե տես ինչ անիրական գեղեցկություն տուն է, իսկ իրենցը՝ միայն ամոթ է ունենալ։ Իսկ մարդիկ նույնիսկ չնեղացան, մատով պտտեցին քունքի մոտ, ու փորձեցին հանգստացնել Ֆյոդորին, իմանալով նրա ոչ հեշտ պատմությունը։ Իսկ նա, դրանից ավելի գազազեց, բոլորի ետևից թքեց ու հեռացավ ուր աչքերն էին կտրում։

Իսկ ինքը չգիտեր, թե ուր գնար, միայն թե բոլորից հեռանար, հեռու լիներ նրանց կարծիքներից, ախր տեսնում էր ամեն ինչ, կույր չէր, տարբերում էր, թե որն է այլանդակ, իսկ որը՝ գեղեցիկ։ Ինչ կապ ունի այստեղ անեծքը, երբ նայում է նա ամեն բանի իր աչքերով, իր այլ ոչ ուրիշի։ Եվ ահա, երբ նրա մոտ եկավ այդ գիտակցումը, անմիջապես կարծես Ֆյոդորին բաց թողնվեց, կարծես ցիցը կրծքից դուրս քաշեցին հանեցին։ Առաջին անգամ կյանքում նա անհավանական երջանկություն զգաց, որ ամեն բանի նայում է իր աչքերով։ Միգուցե դա միակ բանն է, որը նա սովորել է իր ամբողջ կյանքի ընթացքում, որը պատկանում է միայն իրեն։

Երկար նա այդպես երջանիկ ու ուրախ քայլեց, մինչև չմթնեց, ու չնկատեց նա, որ ողջ այդ ժամանակ նա քայլում էր ոչ թե իրեն ծանոթ արահետով, այլ ամենաիսկական ճանապարհով, ու անտառ այստեղ բոլորովին էլ չկար, այլ շուրջ բոլորը մերկ դաշտեր էին փռված, իսկ գլխավերևում առկայծում էին աստղերը, յուրաքանչյուրը՝ հավկիթի չափ։ Ֆյոդորն ի ծնե այսպիսի մեծ ու գեղեցիկ աստղեր չէր տեսել։ Բայց ամեն դեպքում, ու՞ր էր նրան տանում այդ ճանապարհը։ Բայց միայն տեսնում է - առջևում մի փայտյա պալատ է բարձրանում և ինչն է զարմանալի՝ չի կարողանում Ֆյոդորը ասի՝ գեղեցիկ է այդ պալատը, թե՞ տգեղ։ Պալատը՝ պալատի պես է՝ հուսալի, ամուր, լավորակ, երևում է, որ վարպետը, իր գործի գիտակ է։ «Մի՞թե անեծքը ավարտվեց», - նրա մեջ միտք առկայծեց։ Եվ տեսնում է Ֆյոդորը, որ պալատից, իրեն ընդառաջ Կատերինան է դուրս գալիս իրեն ծանոթ փայտյա տուփը ձեռքին, ու այնպես բարյացակամ է ժպտում, կարծես նրանց մեջ դավաճանություն ու նեղացածություն չի էլ եղել։ Խոնարհվեց նա Ֆյոդորին, ինչպես մի թանկ հյուրի, իսկ վերջինս, թշվառը, բոլորովին շփոթվեց, ու չգիտի թե ինչ ասի, միայն ի պատասխան խոնարհվեց ու նայում է Կատերինային իր բոլոր երկու աչքերով ու չի կարողանում կշտանալ։ Նույնքան գեղեցիկ էր նա ու ցանկալի։

- Դե ինչ, - հարցրեց նրան Կատերինան, - հիմա երջանի՞կ ես։

Ֆյոդորը այդ հարցի վրա բոլորովին էլ չզարմացավ։

- Երջանիկ եմ։ Ինքս չգիտեմ թե ինչու։

- Որովհետև սովորել ես ամեն ինչի քո աչքերով նայել՝ առանց ցանկությունների, մոլորությունների, հիմարությունների, այլ այնպես, ինչպես կա, ինչպես քեզ ի ծնե տրված է։ Ինչու պետք է դժբախտ լինես։ Այդ խնդիրը հաղթահարեցիր և այդ պատճառով ներում եմ ես քեզ։ Ու անեծքս քո վրայից հանում եմ։

- Եվ ես ամեն ինչ ճի՞շտ կտեսնեմ, ինչպես նախկինու՞մ, - ուրախացավ Ֆյոդորը։

Միայն ծիծաղեց ի պատասխան Կատերինան։

- Ամեն ինչ առաջվա պես կլինի, բացարձակ ամեն բան։ Իսկ ահա քեզ իմ կողմից նվեր, - մեկնեց նա փայտա տուփը։

Ֆյոդորը նայեց տուփի մեջ ու տեսավ, որ այն լի է իրենց ցավի չափ ծանոթ թանկարժեք քարերով։

- Դու սա էր ուզում չէ՞, - հարցրեց Կատերինան։ - Ուրեմն վերցրու քո պարգևը։ Հիմա այլ կյանք քեզ մոտ կսկսի։

Միայն թե չուրախացավ այդ պարգևով Ֆյոդորը։ նայում է քարերին, իսկ ինքը չգիտի՝ ճի՞շտ է, որ քարեր է տեսնում նա, թե՞ առաջվա պես դրանք բռինչի պտուղներ են։ Ո՞նց հասկանա։

Իսկ Կատերինան միայն ավելի բարձր սկսեց ծիծաղել, ինչից Ֆյոդորը փշաքաղվեց, ու նույնպահին Կատերինան անհետացավ, իսկ նրա հետ հալվեց նաև պալատը, իսկ շուրջը, ինչպես և պետք է լիներ, տխուր աղմկում էր խուլ անտառը, այն նույն անտառը, որը Ֆյոդորը մանկուց գիտեր՝ այ այնտեղ, մորուտի թփերի ետևում, բարյացակամ լուսավորվում էին իր հարազատ գյուղի պատուհանները։ Ու այնպիսի թախիծ իջավ Ֆյոդորի վրա, որ բառերով չես նկարագրի – կրկին այդ կասկածները։

Երկար նա այդպես կանգնած մնաց, հայացքը չկտրելով քարերից, իսկ հետո շրջվեց ու գնաց որսորդական տնակի ուղղությամբ։ Այնտեղ իր ընկեր Տիմոֆեյն էր ապրում։ Տիմոֆեյը, թեկուզ և զարմացավ այդպիսի ուշ հյուրին, բայց կերակրեց, լսեց նրան, իսկ վերջում նայեց փայտյա տուփի մեջ, ու ասաց՝

- Ես ինչ-որ քարեր տեսնում եմ, սակայն թանկարժեք են թե ոչ, չգիտեմ։ Քարեր են ու վերջ։ Ես այդպիսի քարեր տեսել եմ, ապակու կտորներ են ու վերջ այստեղ։ Մեր կողմերում դրանցից շատ է պատահում։ Դրանք ինձ պետք չեն։ Ես որսորդ եմ, այլ ոչ թե գանձեր որոնող։ Իսկ դու, ավելի լավ է Մատվեյի մոտ, նա դրանից հասկանում է։

Միայն թե Ֆյոդորը չէր հանդարտվում։

- Իսկ եթե այստեղ հատապտուղնե՞ր են, սովորական կարմիր հատապտուղնե՞ր։

Տիմոֆեյը միայն ուսերը թոթովեց ի պատասխան՝

- Դե եղբայր, դու գիտես։ Նույնսիկ չեմ էլ պատրաստվում քեզ հետ վիճել։ Այստեղ, քեզ համար ինչ ասես կարող է լինել։ Ինքդ որոշիր։ Մարդկանց հարցրու։ Նրանք այսպիսի բաներում ավելի լավ են հասկանում։ Ես գիտեմ թե ինչ եմ ես տեսնում, ու թքած ունեմ – այստեղ հատապտուղներ են, թե քարեր, թե գույնզգույն ապակու կտորներ, իրենք միևնույն է ինձ պետք չեն։ Այ եթե այստեղ մորթի լիներ, այդ ժամանակ ես քեզ անպայման հստակ կասեի թե ինչ եմ տեսնում։

Այդպես էլ ոչնչով Ֆյոդրը հեռացավ իր ընկերոջ տնից, ատելությամբ նայեց քարերին, դեն նետեց դրանք փայտյա տուփով հանդերձ, իսկ ինքը վերադարձավ իր կնոջ, Պավլինկայի մոտ։ ՈՒ տեսավ նա, որ սպասում էր նա իրեն, անհանգստանում, իսկ ինքը՝ գեղեցիկ, հայացքը բարի ու քնքուշ։ Ու պարզվում է, որ Կատերինայից բոլորովին էլ վատը չի։ Ներողություն խնդրեց նա կնոջից։ Իսկ վերջինս բոլորովին էլ չէր նեղացել։ Ու ապրեցին նրանք հաշտ ու համերաշխ։ Երբեք մինչ այդ ադպես չէին ապրել։ Համագյուղացիների հետ նույնպես նա հաշտվեց։ Ու ատաղձագործ էր նա բավականին լավ։ Ճիշտ է մինչև կյանքի վերջը այդպես էլ չկարողացավ հասկանալ, թե արդյոք գեղեցիկ է, թե տգեղ, այն ինչ ստեղծում է և թե այն ժամանակ անտառում նա հուսահատությունից անհամար հարստություն էր դեն նետել, թե՞ այն նույն դառը բռինչի պտուղները, որոնք նրան այդքան չարիք բերեցին։ Լինում էր, դուրս էր գալիս խրճիթից երեկոյան, շնչում էր սառը օդը, խամրած աստղերին էր նայում և ասում՝ «Իմ բոլոր դժբախտությունները այդ հատապտուղներից են։ Բոլոր դժբախտությունները»։ Բայց ամեն անգամ ինչ-որ բան նրան ի պատասխան արձագանքում էր՝ «Մի՞թե ամեն բան դրանցում է...»։ Եվ իրոք, դրանցու՞մ է։

ԱՎԱ ԱՐԴՈ