ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Կյանքի իմաստը»

Ու ահա եկավ Խորամանկը մարդու մոտ ու հարցրեց՝

— Գիտե՞ս արդյոք, թե ինչու ես ապրում այս աշխարհում։

Ու ասաց մարդը՝

 

— Իհարկե գիտեմ։ Ես ապրում եմ, որ ապրեմ։ Ահա իմ ծնողները, ես պարտավոր եմ հարգել նրանց ու հոգ տանել նրանց մասին։ Ահա իմ կինը, ես պարտավոր եմ սիրել նրան ու հոգ տանել նրա մասին։ Ահա իմ երեխաները, նրանց համար ես աշխատում եմ առավոտից՝ գիշեր, ջանում եմ նրանց տալ այն, ինչ կարող եմ։ Ահա իմ հարևանները, միշտ չի, որ ես նրանց սիրում եմ, բայց ջանում եմ չվիճել նրանց հետ ու չփնտրել շյուղ նրանց աչքերի մեջ։ Ահա իմ Աստվածը, նրան ես աղոթում եմ՝ երբ կարգն է ու նրա պատվիրանները պահպանում եմ։ Բայց գիտեմ ես նաև, որ դու՝ Խորամանկ, հենց այնպես չես քո հարցերը տալիս, այլ ուզում ես ինձ մոլորեցնել։ Դե ասա, թե ինչ ես ուզում, իսկ ես միևնույն է իմ ճանապարհից չեմ շեղվի։

Ու ժպտաց Խորամանկն ու ասաց՝

— Այո, քո աշխարհը փոքր է, մարդ, ու այն, ինչ դու չես տեսնում, դրա մասին չես էլ խոսում ու հարցեր էլ չես տալիս։ 

Այ խոսում էիր դու քո ծնողների մասին։ Սակայն քո ծնողներն էլ են ծնողներ ունեցել, նրանք էլ իրենցը, ու այդպես, մինչև Ադամն ու Եվան։ Ասա, իսկ ինչու՞ էին նրանք ապրում, իրենց ծնողների՞ն էին հարգում, երեխաների՞ն մեծացնում։ Ախր եթե չկա տարբերություն քո սերունդների մեջ, ապա նույն կերպով չէ՞ արդյոք երիտասարդ անտառը կանաչում ամեն գարուն, իսկ աշնանը դառնում ծեր ու կորցնում իր տերևները։ Ու եթե ծառերից մեկը հատեն անտառահատները, կամ էլ ինքն ընկնի ծերությունից ապա արդյո՞ք նրա տեղում չի աճի մի ուրիշը, նրա նմանը։ Ու եթե նայես դու սարից բարձր՝ անտառին, ապա կտեսնե՞ս արդյոք, որ մի ծառի փոխարեն ուրիշն է կանգնած։ Ու չե՞ս ասի դու արդյոք՝ «Այ կանգնած է անտառը, նույնպիսին, ինչպիսին երեկ էր ու նրանում ոչինչ չի փոխվել»։ Այդպիսին չե՞ս նաև դու ձեր մարդկության մեջ։ Ու եթե դու մահանաս վաղը, ապա ո՞վ կտեսնի դա ու կասի՝ «Այ, Մարդ մահացավ»։

Ու եթե նայում եմ ես պտուղներին, ձեր, մարդկային գործերի, որով դուք հպարտանում եք, ապա արդյո՞ք չեմ տեսնում ես, որ միայն ձեր անսահման հպարտության արտահայտումն են դրանք, ու ոչ մի ավել բան։ Ու եթե դու նայեիր, թե ինչպես են քո երեխաները ամրոցներ կառուցում ավազից, ծովի ափին, ապա արդյո՞ք չէիր ծիծաղի, եթե քո երեխաները ասեին՝ «Ահա մենք կացարան ենք կառուցել, արի գնանք ու ապրենք այնտեղ»։ Քանզի գիտես դու, որ մակընթացություն կլինի ու կլվա այդ բոլոր ամրոցները ու քարը՝ քարի վրա, ավազահատիկը՝ ավազահատիկի վրա չի մնա։ Այդպիսին չե՞ն արդյոք քո կառույցներն ու շինությունները՝ ահա կգա մակընթացությունն ու կլվա դրանք ու քարը՝ քարի վրա չի թողնի։ Ու ո՞վ այդ ժամանակ կհիշի դրանց հպարտ շինարարներին ու դրանց բնակիչներին։

Ու ահա խոսում էիր դու քո կնոջ ու հարևանների մասին։ Բայց չի՞ եղել արդյոք այնպես, որ բարկացել ես դու նրանց վրա ու ձեռք ես բարձրացրել, միգուցե ոչ գործողությամբ, բայց սրտում քո։ Ու ասա, չե՞ս ցանկացել արդյոք դու ամենասարսափելի չարը, նրան միայն, ով քո կոշտուկի վրա է կանգնել։ Ու արդյո/ք չես ծեծել դու քո երեխաներին, չնայած որ իմացել ես, որ երեխաներ են նրանք անխելք, ու պատասխան տալ քեզ չեն կարող։ Ու արդյո՞ք չես համարել դու քո հարևաններին՝ կենդանիներ, որոնք արժանի չեն մարդկային անունների։

Ու երբ քո Աստծուն էիր աղոթում դու, ապա արդյո՞ք դու նրանից չես խնդրել պատիժ, քո թշնամիների գլխին։ Չե՞ս խնդրել նրանց նետել հրի ու ծծումբի ծովը, ու նրանց բոլոր հետքերը երկրի երեսից ջնջել։ Ու արդյո՞ք նույնը չեն խնդրել քո թշնամիները։ Ու եթե Աստված կա, ապա արդյո՞ք նա չպետք է նաև քո թշնամիներին լսի։ Ու եթե ասել է քեզ Աստված, որ իր պատվիրանները պահպանես, ապա ինչու՞ ես դու միջոց փնտրում, որ միայն դրանց ձևը թողնես, որ բոլորը տեսնեն թե ինչ բարեպաշտ ես դու, իսկ պատվիրանների իմաստը չես փնտրում։ Քանզի եթե դու փնտրեիր դու դրանց իմաստը քո սրտում նույն ջանասիրությամբ, որով քո մարմինն ես սիրաշահում, ապա արդյո՞ք դու բարեպաշտ չէիր դառնա արդեն կյանքիդ ընթացքում։ Բայց Աստված բարձր է մարմնից քո։

Ու ասաց Խորամանկը, այն չի վատ, մարդ, որ փոքր ես դու ու մեղավոր, ու միշտ չես բարեպաշտ կյանք վարում, նույնիսկ ձեզանից լավագույնները, այլ այն է վատ, որ քեզ աշխարհի պորտն ես համարում ու գլուխդ բարձրացնել չես ուզում։ Ու եթե կատակում ես, ասելով, թե հոգիդ սատանային կվաճառես, որպեսզի այս կամ այն ստանաս, ապա ահա նա, սատանան, կանգնած է քո առջև, ու դու նրան վաճառելու ոչինչ չունես։

Ու ծիծաղեց, ինչպես ընդունված է, Խորամանկը, ու հեռացավ, իսկ մարդը, ինչպես ընդունված է, լաց եղավ։

©

 
 

Այժմ կայքը դիտում են 1686 հյուր