ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Ծառի ստվերը»

Աշակերտներից մեկը եկավ Ուսուցչի մոտ կեսօրին։ Ուսուցիչը նստած էր ծառի տակ, թաքնվելով ստվերոյմ կեսօրի արևի շոգ ճառագայթներից։ Մոտենալով Ուսուցչի, աշակերտը հարցրեց՝

— Ուսուցիչ, ճակատագիր կա՞։

— Նստիր այստեղ, ծառի տակ, — հրավիրեց Ուսուցիչն ու շարունակեց։

— Դու հարցրեցիր թե կա՞ արդյոք ճակատագիր։ Կարո՞ղ ես ինձ պատասխանել, թե ինչ է իրենից ներկայացնում այս ծառի ստվերը։

— Երբ արևը լուսավորում է ծառի մի կողմը, մյուս կողմը նրա միշտ մնում է ստվերում։ Իսկ ստվերը, որում մենք նստած ենք, Ուսուցիչ, ձևավորվում է լուսավորված կողմից։ Եթե արևը չլուսավորեր ծառին, ստվեր չէր լինի։

— Ճիծտ է։ Բայց դու մի դետալ մոռացար՝ երբ մենք նստած ենք ստվերում, ծառի լուսավոր կողմը մեզ չի երևում, — ավելացրեց Ուսուցիչը ու շարունակեց։ — Այ մարդու կյանքը նման է ծառի, ճակատագիրը՝ նրա ստվերն է։ Երբեք չի կարող այլ կերպ դառնալ, որ ճակատագիրը լինի ծառ, փնտրելով դրանով, կյանքի լուսավոր կողմը։

— Դու լավ ասացիր, Ուսուցիչ, — շնորհակալությունը հայտնեց աշակետը։

Գալինա Ստրելկովա

 
 

Այժմ կայքը դիտում են 109 հյուր