ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Բաղդադի գողը»

Ծեր բաղդադի գողը, կիսելով իր հացկերույթը որդու հետ, սովորեցնում էր նրան, հարցնելով՝

— Գիտե՞ս ինչպես գողանաս ոսկին գանձարանից այնպես, որ չփլվեն Բաղդադի պատերը։ Ես կսովորեցնեմ քեզ։

Նա հավաքեց հացի փշրանքները սեղանից մի կույտի մեջ, ու մատնացույց անելով, շարունակեց՝

— Ահա Բաղդադ քաղաքի գանձարանը։ Վերցրու այնտեղից այնպես, որ ժողովուրդը ոչինչ չնկատի ու ոչ մի բանում բողոք չառաջանա։

Որդին մի փոքր հապաղեց, հետո վերցրեց կույտից այնքան, ինչքան համարեց անհրաժեշտ ու ասաց՝

— Հայր, ես քիչ վերցրեցի, դրանից պատերը չեն փլվի։

Բաղդադի գողը ծեր էր ու իմաստուն՝

— Լսիր ինձ, որդիս, ու արա այնպես, ինչպես ես քեզ սովորեցրել եմ։

Նա առանձնացրեց այդ կույտից երրորդ մասը ու ասաց՝

— Այ այս կույտը, որը ես առանձնացրեցի, պատկանում է ժողովրդին, որովհետև ամբողջ ժողովուրդը դրա կարիքն ունի։ Մի խաբիր Բաղդադին։ Այն, ինչ պատկանում է ծողովրդին, թիվ ունի, ու այդ թիվը մեծ չէ։ Մնացածը վերցրու քեզ ու դա արդար է Բաղդադի նկատմամբ։

Գալինա Ստրելկովա

 
 

Այժմ կայքը դիտում են 77 հյուր