ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Երկու ճգնավոր»

Անապատում փրկվում էին երկու ճգնավոր։ Նրանց քարանձավները հեռու չէին իրարից, բայց նրանք երբեք իրար հետ չէին խոսել։ Այդպես նրանք շատ տարիներ էին անցկացրել, ու նրանց փառքը սկսել էր տարածվել ամբողջ շրջանում։

Եվ ահա մի անգամ հաջողվեց սատանային նրանց հոգիների մեջ, երկուսինն էլ միաժամանակ, մի նախաձեռնություն մտցնել՝ ճանապարհվել քաղաք, որտեղ տոն էր։

Նրանք, միմյանց ոչ մի բառ չասելով, վերցրեցին իրենց աշխատանքները՝ կողովներն ու փռոցները, ու մտան քաղաք։ Այնտեղ նրանք վաճառեցին իրենց աշխատանքները ու դրանից հետո երեք օր և երեք գիշեր քեֆ արեցին հարբեցողների ու անառակների հետ, որից հետո հետ գնացին անապատ։

Նրանցից մեկը դառը արտասվում էր ու զղջում՝

— Կորա ես հիմա բոլորովին, անիծված։ Այսպիսի մեղքը ոչ մի կերպ չես քավի։ Անիմաստ կորան հիմա իմ պոլոր պասերն ու հսկումներն ու աղոթքները։ Անմիջապես ես ամեն բան անվերադարձ կործանեցի։

Իսկ մյուսը կողքով քայլում է, ժպտում ու ուրախ ձայնով սաղմոսներ երգում։

— Ի՞նչ ես անում, խելագարվե՞լ ես ինչ է։

— Իսկ ի՞նչ։

— Ինչու՞ դու չես զղջում։

— Իսկ ինչի՞ համար զղջամ։

— Ախր մենք ինչ արեցինք քաղաքում։ Մոռացե՞լ ես։

— Հայտնի է ինչ ենք արել՝ կողովներն ենք վաճառել, սուրբ Մարկոսին ենք խոնարհվել, տաճարներ ենք այցելել ու վանականների հետ զրուցել։

— Դու ի՞նչ է ծաղրու՞մ ես ինձ։ Թե՞ երեկվա զազրելիությունների ժամանակ ինքը սատանան է քո մեջ բնակության հաստատվել։ Անառակների հետ էիր դու զզվելի համբուրվում, անիծված։

— Դե, չգիտեմ թե ում մեջ է սատանան բնակություն հաստատել, արդյո՞ք իմ, երբ ես ուրախանում եմ Աստվածային ընծաներով ու գովերգում եմ Արարչին, որ հնարավորություն է տվել ինձ ճանաչել այն, ինչը բոլորովին ինձ պետք չէ իմ կյանքում, թե՞ քո, երբ դու այստեղ դիվոտում ես ու մեր երանելի հոր Տունն ու Հովվին անվանում ես անառակատուն։

Եվ սաստիկ վշտանալով իր մեղավոր անկումից, ճգնավորը վրա հասավ իր ընկերոջ վրա ու սկսեց ամբողջ ուժով ծեծել նրան։ Դրանից հետո նրանք լուռ գնացին իրենց քարանձավները։

Մեկն ամբողջ գիշեր իրեն տանջում էր, լցնելով անապատը տնքոցներով ու ոռնոցներով, իր մազերն էր պոկում, ընկնում էր գետնին ու ինքն իր գլխին բռունցքներով հարվածում։ Իսկ մյուս ճգնավորը, հանգիստ ու ուրախ սաղմոսներ էր երգում։

Առավոտյան, զղջացողի գլխին միտք եկավ՝ «Ես մեղք եմ գործել Սուրբ Հոգու հանդեպ, ու չկա ինձ ներում ոչ իմ դարում, ոչ էլ ապագայում։ Բայց եթե ես վերջնականորեն կործանված եմ, ապա, ի՞նչ եմ ես անելու այստեղ, անապատում»։ Ու գնաց նա քաղաք ու տրվեց անառակ կյանքի։ Երբ նրան գումար պետք եկավ, նա սպանեց ու թալանեց մի հարուստի։ Հետո նրան ձերբակալեցին, դատեցին ու մահապատժի ենթարկեցին առանց զղջման։

Իսկ այդ ընթացքում, նրա նախկին ընկերը, շարունակելով իր ճգնավորությունը, հասավ սրբության բարձրագույն աստիճանի ու հրաշքներ կատարողի համբավ ձեռք բերեց։ Իսկ երբ եկավ նրա ավարտի օրը, ապա նրա չորացած մարմինը փայլեց ու օդը լցրեց անուշահոտությամբ։ Շուտով նրա հրաշագործ մասունքների վրա տաճար կառուցվեց։

Վլադիմիր Սոլովյով

 
 

Այժմ կայքը դիտում են 1026 հյուր