- Դժվար է համառների հետ շփվել, - բողոքեց մի անգամ աշակերտը՝ Ուսուցչին։ - Դրանց հետ ուզում ես այնքան վիճի կամ ապացուցի, մինչև ձայնդ կտրվի, միևնույն է, նրանք իրենցին են մնում, չհամաձայնվելով ընդունել քո տեսակետը։ Եվ նույնիսկ չեն հասկանում, թե ինչքան ծիծաղելի տեսք ունի կողքից նրանց համառությունը։
- Իսկ հաճա՞խ ես դու փորձում վերահամոզել ուրիշի, - հարցրեց Ուսուցիչը։
- Միշտ, - բացականչեց աշակերտը։ - Բայց ամեն անգամ հասկանում եմ, որ դա անիմաստ է։ Համառ մարդը՝ մինչև վերջ համառելու է։
- Արի քեզ մի պատմություն պատմեմ, - ժպտաց Ուսուցիչը։ - Մի անգամ ես տեսա, թե ինչպես են երկու այծ հանդիպում նեղ արահետի վրա։ Նրանցից և ոչ մեկը չէր ուզում ճանապարհը զիջել։ Յուրաքանչյուրն ուզում էր առաջինն անցնել։ Պոզերով իրար հանգուցված, նրանք սկսեցին պայքարել, փորձելով մեկմեկու հրել մի կողմ։ Ես այդպես էլ չգիտեմ թե նրանցից ով հաղթեց, քանի որ հոգնեցի սպասել և շարունակեցի ճանապարհս։ Իսկ հիմա պատասխանիր ինձ՝ ո՞վ էր այդ երկու այծերից ավելի համառ։
Աշակերտը մտքերի մեջ ընկավ, իսմ հետո տխուր ժպտաց՝
- Ես հասկացա, Ուսուցիչ… Նրանք բացարձակ միանման էին իրենց համառության մեջ։
Անժելիկա Շինկար
