Անցնում են օրեր, որոնք դառնում են շաբաթներ: Նա արդեն բավականին ամուր է նստել իմ մեջ: Սկզբից ես փորձում եմ խիզախել: Ինձ ստիպում եմ ժպտալ, փորձելով անցնել մռայլ սաղավարտի միջով, որն ընկած է երեսիս, բայց օրեցօր ժպիտս ավելի շատ հիմար ծամածռություն է հիշեցնում: Աչքերս խամրում են և համարյա ոչինչ չեն արտահայտում: Չնայած ոչ՝ նրանց մեջ դատարկություն և վախ կա:
Խոսքս դառնում է ալարկոտ, իսկ բառապաշարս արդեն համեմատելի է Ֆիմա Սոբակի բառարանի հետ և հետզհետե մոտենում է Էլլոչկա Լյուդոեդկայի բառապաշարին: