ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԱԳՐԱՖՈԲԻԱ ԿԱՄ ԿՈՆՏՐԵԼՏՈՖՈԲԻԱ

Կոնտրելտոֆոբիա կամ ագրաֆոբիա – վախ սեռական ոտնձգություններից։

Գոյություն ունեն ինտիմ բնույթի բազմաթիվ ֆոբիաներ։

Դրանցիցի են՝ ագոնոֆոբիան - բռնաբարության զոհ դառնալու վախը, գենոֆոբիան – վախը սեռական ակտից, գինեկոֆոբիան, անդրոֆոբիան – վախը կնոջից, տղամարդուց և այլն։ Այս ցանկին է պատկանում նաև կոնտրելտոֆոբիան – ինտիմ պլանի ոտնձգությունների ենթարկվելու վախը։

Ինչի՞ն են բերում սեռական վախերը

Սեռական կյանքը, ուտելու ու քնելու հետ միասին մտնում են մարդու բազային կարիքների խմբի մեջ։ Դրա անբավարարվածությունը կամ աղավաղված ընկալումը փարձաքար է դառնում, անձի հետագա զարգացման ճանապարհին, խախտելով հոգեկանի ներդաշնակ կառուցվածքը։ Այդ պատճառով էլ ինտիմ բնույթի ֆոբիաները ոչ միայն իրավիճակային դիսկոմֆորտ են առաջացնում՝ դրանք նկատելի աղավաղում են մարդու կյանքը, խանգարելով նրան կառուցել լիարժեք փոխհարաբերություններ հակառակ սեռի հետ, բավարարել իր բազային կարիքները, ամուսնանալ, երեխաներ ունենալ։ Այդպիսի վախերը սովորաբար բերում են այլ հոգեկան և հոգեբանական խանգարումների զարգացման՝ դեպրեսիայի, տագնապային խանգարման, նևրոզների։

Սեռական վախերը, ի տարբերություն ավելի սպեցիֆիկների, խոչընդոտում են աշխարհի հետ լիարժեք և բազմակողմ փոխհարաբերություններին։ Այսպես, եթե ձվից վախը չխանգարեց Ալֆրեդ Խիչկոկին դառնալ կինեմատոգրաֆի անգերազանցելի վարպետ, ապա կոնտրելտոֆոբիայով մարդը դժվար թե կկարողանա հաջողության հասնել, մի ոլորտում, որը կոմունիկացիա է ակնկալում։

Կոնտրելտոֆոբը կարող է յուրաքանչյուր մարդու մեջ տեսնել պոտենցիալ բռնացողի, անկախ տարիքից և մշակութային զարգացման մակարդակից։ Այդ պատճառով էլ այս խնդրով տառապողները ամենատարբեր աստիճանների խուսափումներ են ունենում այլ մարդկանց հետ շփումներ ունենալուց, ինչը խոչընդոտում է հասարակության հետ նորմալ փոխհարաբերություններին, ինդիվիդումի համար կարևոր կոմունիկատիվ կապերի ստեղծմանը և պրոֆեսիոնալ գործունեությանը։ Այս խանգարումը իր անվանումն է ստացել լատիներեն՝ contrectare – դիպչել, այլասերել բառից։ Կարելի է հանդիպել նաև այս ֆոբիայի այլ անվանում՝ ագրաֆոբիա (մի խառնեք ագորաֆոբիայի հետ)։

Ի՞նչ ի նկատի ունենք սեռական ոտնձգություն ասելով

Կոնտրելտոֆոբիան, մեծամասամբ տարածված է կանանց մոտ, բայց տղամարդիկ նույնպես բացառություն չեն կազմում՝ վերջիններիս մոտ այն ավելի շատ արտահայտվում է հոմոսեքսուալ կողմնորոշման շրջանակներում։

Այնպիսի խանգարումը, ինչպիսին ագրաֆոբիան է, առաջանում է որպես սեռական ոտնձգություններից վախ։ Այս տերմինի տակ հասկանում են ինտիմ բնույթի կամայական հետապնդում՝

  • հարձակում, ինտիմ հարաբերությունների բռնի կերպով իրացնելու նպատակով;
  • մարդու կամքին դեմ՝ հպումներ, շոյանքներ, գրկումներ;
  • սեռական ծաղրեր, սպառնալիքներ;
  • ինտիմ մտերմության հարկադրանք;
  • անընդունելի, անհիմն կերպով ինտիմ բնույթի ծառայությունների դիմաց փոխհատուցման պարտադրանք։

Այսինքն, դա սեռական հարաբերությունների կամայական ներգրավումն է, մյուս մարդու կամքին հակառակ։ Սակայն տվյալ հասկացությունը դժվար է որոշել կոնկրետ շրջանակների մեջ, որովհետև տարբեր մշակույթներում այն ունենում է տարբեր սահմաններ։ Որոշ երկրներում, քրեորեն պատժելի են նույնիսկ սեռական բնույթի ձայները, կամ ժեստերը և նույնիսկ ակնապիշ հայացքը։ Մի շարք ժողովուրդների մոտ գոյություն ունեն մանկական խաղեր, որոնք ներառում են սեռական ոլորտը և դրանք համարվում են ընդունելի որոշակի տերիտորիալ խմբի համար։ Ուրիշ հասարակություններում, ավելի խիստ են վերաբերվում այլասերվածությանը կամ ոտնձգություններին։

Օրինակ, Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Ֆիլիպիններում, տարածված մանկական խաղ կա՝ «Կանտյո»։ Խաղացողներից մեկը իրար է միացնում իր ձեռքի ափերը, դուրս մեկնելով ցուցամատերը ու փորձում դրանք մտցնել մյուս խաղացողի անուսի մեջ։ Գործողությունը տեղի է ունենում այն պահին, երբ «զոհի» ուշադրությունը այլ բանի վրա էէ սևեռված և նա «խարդավանքի» չի սպասում։ Խաղն իր անվանումը ստացել է ճապոներեն կանտյո՝ հոգնա բառից։ Վերը նշված երկրների համար դա համարվում է զվարճանք։ Մեր հանրությունում, նման «զվարճանքը» կարելի է գնահատել որպես անընդունելի։

Ինչպե՞ս է ծնվում ինտիմ բնույթի ոտնձգություններից վախը

Կոնտրելտոֆոբիան շատ հաճախ զարգանում է վերապրված սեռական բռնության արդյունքում։ Մարդիկ տարբեր կերպով են վերապրում այդ դառը փորձը։ Որոշ մարդիկ իրենց մեջ ուժ են գտնում իրավիճակը հաղթահարելու։ Մյուսները, կամայական գնով ձգտում են պատժել իրենց նեղացնողներին։ Որոշներն էլ սեռական կյանքի ընթացքում հաճույք ստանալու դժվարություններ են ունենում։

Մի առանձին խմբի մոտ էլ առաջանում է է ագրաֆոբիա։ Այդ մարդիկ՝ զգայուն են ու հուզական, ոչ կայուն հոգեկանով, լավ զարգացած ֆանտազիայով։ Սեռական բռնությունը դառնում է նման մարդու, ավելի հաճախ կնոջ համար ծանրի տրավմայի ենթարկող գործոն, ինչն էլ կտրուկ հեղաշրջում է կատարում զոհի հոգեկանի մեջ։

Յուրահատուկ տրավմատիկ է դառնում բռնությունը, որը վերապրվում է մանկական տարիքում։ Ֆոբիայի զարգացման համար նաև նշանակություն ունի երեխայի նկատմամբ որոշակի չարաշահումները։ Այս դեպքերում հասկացության մեջ է մտնում ոչ միայն երեխաների հետ այդնիսի փաստերի առկայությունը, ինչպիսիք են վագինալ, օրալ, անալ սեռական կյանքը, այլև սեռական օրգաններն ի ցույց դնելը, պոռնոգրաֆիկ լուսանկարների ցուցադրումը, երխային ստիպելը, որ մասնակցի պոռնոգրաֆիկ ֆիլմերի, լուսանկարների ստեղծման գործընթացում։

Սեռական չարաշահմանն են դասում մերկ վիճակում գտնվող մարդուն թաքուն հետևելը, քնի մեջ, ալկոհոլի կամ թմրանյութների հարբածության տակ գտնվող, անգիտակից վիճակում գտնվող մարդու նկատմամբ ինտիմ գործողություններ իրականացնելը։

Սեռական չարաշահումն ու բռնությունը, հատկապես մանկական տարիքում, հիմնային դեր է խաղում կոնտրելտոֆոբիայի առաջացման գործընթացում։

Ուրիշ պատճառների դասին են դասվում՝

  • բռնության էլեմենտներով ֆիլմերի դիտումը։ Տվյալ դեպքում մեծ դեր ունի ինդիվիդի հիվանդագին ֆանտազիան, որը պրոեկտում է իր տեսածը;
  • դեռահասի հետապնդումը, նվաստացումը, ծաղրը, հատկապես հակառակ սեռի հասակակիցների կողմից։ Այդ ընթացքում զոհի մոտ ձևավորվում է հակառակ սեռի դեմքի կերպարը, որպես վտանգավոր, դաժան։ Հետագայում, ծաղրի զոհը, բոլոր նման անձանցից ագրեսիա և այլ սպառնալի գործողություններ կսպասի, իսկ տվյալ կոնտեքստում՝ ինտիմ բնույթի ոտնձգություններ։

Կոնտրելտոֆոբի վարքը

Կոնտրելտրոֆոբի գործողությունները կախված են ֆոբիայի արտահայտվածությունից։ Ծանր աստիճանի ֆոբիայի արտահայտվածության դեպքում, հիվանդը ամեն տեղ վտանգ է զգում։ Եթե տառապողը՝ կին է, ապա պրակտիկորեն բոլոր տղամարդիկ, որոնք հանդիպում են նրա ճանապարհին, նրա մեջ տագնապ են սադրում, բացառություն են կազմում մտերիմ տղամարդիկ՝ հայրը, եղբայրը։ Սովորաբար նման տոտալ հակազդումը հանդիսանում է սեռական բռնության արդյունք։

Աղջկա մոտ, ով վերապրել է բռնմության էպիզոդ, պահպանվում է ստորացվածության զգացմունքը։ Նա իրեն կեղտոտ է զգում և յուրաքանչյուր տղամարդ, ով իրեն ժպտում է, ընկերաբար գրկում է, նրա մոտ պանիկ վախ է առաջացնում։ Կինն իրեն անօգնական է զգում, նրա մոտ առաջանում է տագնապ։

Կոնտրելտրոֆոբի հակազդումը կարող է լինել անկանխատեսելի։ Մի դեպքում կինը վախից քարանում է։ Սիրտը սկսում է արագ աշխատել։ Շնչառությունը արագանում է։ Նա գլխապտույտ է զգում։ «Զոհի» մոտ ձևավորվում է զզվանք՝ պոտենցիալ նեղացնողի նկատմամբ։ Նա ջանում է արագ հեռանալ իրադարձությունների վայրից։

Երկրորդ տարբերակը՝ «զոհի» կողմից ագրեսիայի արտահայտումն է։ Ագրաֆոբը ընդունալ է բռունցքներով վրա հասնել «բռնություն գործադրողի» վրա, ապտակել, իր պատպանության համար օգտագործել ձեռքի տակ ընկած իրերը։

Մեծ դեր է խաղում այն փաստը, թե ինչ տարիքում է «զոհը» ենթարկվել տրավմատիկ իրադարձության։ Եթե տրավմայի է ենթարկվել ամուսնացած կինը, ապա նրա մոտ կարող է առաջանալ վախ սեփական ամուսնուց։

Մանկական տրավման, սկզբունքորեն խոչընդոտում է ամուսնությանը։ Կամայական կոնտրելտրոֆոբի համար անհնար են դառնում ինտիմ հարաբերությունները։

Եթե կոնտրելտրոֆոբերից որոշները մշտապես վախ են զգում, ապա մյուսները իրավիճակային տագնապի մեջ են ընկնում, երբ գիտակցության մեջ դուրս է լողում նեգատիվ իրադարձության պատկերը։ Հնարավոր է, որ կինը տեսնի երիտասարդի, ով նման է իրեն նեղացնողին։ Այդ դեպքում, նա սեռական ոտնձգությունից անհաղթահարելի վախ կզգա, ուղղակի կողքով անցնելուց։

Շատ կարևոր է տարբերակել իռացիոնալ վախը սեռական ոտնձգություններից՝ ռացիոնալից։ Եթե աղջիկը քայլում է մութ, նեղ, անմարդ փողոցով ու նրա հետևից կրնկակոխ մի անծանոթ տղամարդ է քայլում, ապա վախը լիարժեք արդարացված է։ Տվյալ դեպքում, նա պաշտպանական ֆունկցիա կկատարի՝ աղջիկը կարագացնի քայլերը և կջանա արագ դուրս գալ մարդաշատ վայր։ Ծայրահեղ դեպքում, նա «կմիանա» ցանկացած անցորդի, որպեսզի բռնարարը նրանից պոկ գա, որովհետև վերջինս վկաների ներկայությամբ հարձակում չի գործի։

Ֆոբիայի մասին խոսում ենք, երբ մարդու համար սեքսուալ առումով բոլորովին էլ ոչ մի վտանգ չկա։ Օրինակ, տղամարդն իր հայացքը հառել է մի գրավիչ կնոջ կամ գործընկերը ընկերական ժպտացել է, ու այդ ժամանակ աղջիկը ընկնում է տագնապի մեջ։ Նրա մոտ համոզվածություն է լինում, որ հիմա կեղտոտ ձևով սեռական ոտնձգություն է լինելու իր նկատմամբ։ Արդյունքում նրան պարալիզացնում է վախը, վրա է հասնում պանիտ ատական։

Ծանր դեպքերում ագրաֆոբերը վախենում են տնից դուրս գալ, լիովին սահմանափակում են «պոտենցիալ սպառնալիքի» հետ շփումը, հաճախ լիովին սահմանափակում են հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումն ընդհանրապես։

Երբեմն տեղի է ունենում այնպես, որ կոնտրելտրոֆոբին ուղեկցում են նաև այլ հոգեկան խանգարումներ՝ դեպրեսիա, այլ ֆոբիաներ։ Փոխազդելով մեկմեկու վրա, նրանք ստիպում են վերջինիս գնալ ծայրահեղ միջոցների։

Բուժում

Կոնտրելտրոֆոբիան՝ բարդ խանգարում է, այն պահանջում է մասնագետի միջամտություն։ Կոնտրելտրոֆոբը դիմում է հոգեբույժի, հոգեթերապևտի, հոգեբանի կամ սեքսոլոգի։ Իհարկե նա չի ասի՝ «Ես կոնտրելտրոֆոբիա ունեմ, օգնեք ինձ, խնդրում եմ»։ Բայց վարքի տարօրինակությունների մասին պատմելը նրա ուժերի մեջ է։ Եթե դեպքը բացիթող վիճակում է, անհրաժեշտ է համոզել հիվանդին բուժման նպատակահարմարության մեջ։

Ի սկզբանե, մասնագետը որոշում է խանգարման պատճառները։ Դրանից է կախված բուժման տակտիկան։ Եթե ֆոբիայի պատճառ է հանդիսանում վերապրված բռնությունը, ապա անհրաժեշտ է հասկանալ ագրաֆոբի վախի կառուցվածքը։ Այս դեպքում Ագրաֆոբի մոտ պահպանվում է բացասական հուզական լիցք՝ տրավման ուղեկցող հիշողություններ, մտքեր, զգացմունքներ։

Հուզական լարվածությունը, հոգեթերապևտը կարող է հանել ամենատարբեր մեթոդիակներով՝ հոգեվերլուծություն, կոգնիտիվ-վարքային թերապիա, հիօնոթերապիա, ՆԼԾ։

Բայց գոյություն ունի նաև մարմնի հիշողություն։ Դա մարմնի մեջ եղած ուժեղագույն լարվածությունն է, սկսած կրունկներից վերջացրած գլխի գագաթով, որը քարացնում է, պարալիզացնում է, և որը մարդը զգում է տրավմատիկ փորձը հիշելիս։ Մարմնի հիշողությունը վերացվում է հիպնոսի և մարմնա-կողմնորոշիչ թերապիայի միջոցով։

Միայն համալիր հոգեթերապիայով է հաջողվում ազատել մարդուն նեգատիվ հիշողություններից ու նրա մեջ ներմուծել վարքի նոր մոդել, այդպիսով նրան ձերբազատելով խանգարումից։