Մի գյուղում ապրում էր մի անպետք մարդ։ Նա այնտեղ ի ծներ էր ապրում։ Եվ իր ողջ կյանքում, հարևանները նրանից դժգոհ էին՝ մեկ ինչ-որ մեկի ցանկապատը կկոտրեր, մեկ կկռվեր հարևանների հետ, մեկ էլ վեճի կամ նույնիսկ կռվի պատճառ էր դառնում։ Նա միշտ վեհ մղումնեից էր գործում, բայց իր նպատակներին հասնելու միջոցները ընտրել էր այնպիսի, որ պարտադիր որևէ մեկը տուժում էր կամ դժգոհ էր մնում։ Գյուղի բնակիչները չէին սիրում նրան և քշում էին ամեն տեղից, որտեղ հայտնվում էր։
Մի անգամ լուրեր տարածվեցին, որ մոտակա անտառում ավազակախումբ է հայտնվել։
Անպետք մարդը սկսեց իր իրերը հավաքել։ Եկավ նրա մոտ գյուղապետն ու հարցրեց, թե ուր է պատրաստվում գնալ։
- Ավազակների մոտ կգնամ, - պատասխանեց մարդը։
- Բայց դու ինքդ ես միշտ դեմ եղել այն ամենի, ինչ նրանք անում են, - հակաճառեց գյուղապետը։
- Այո, դեմ եմ եղել… Իսկ ի՞նչ է ինձ մնում անել։ Միայն նրանք ինձ կընդունեն։