ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Երկու գյուղ»

Մի երկրում, իրար հարևան երկու գյուղ կար։ Եվ դրանցում ամեն բան իրար նման էր, բացի մի բանից՝ մի գյուղում ապրում էին նրբանկատ մարդիկ, որոնք իրենց խոսքերը կշռադատում էին, որպեսզի չվիրավորեն դիմացինին, իսկ մյուղ գյուղում մարդիկ ասում էին այն, ինչ մտքին գալիս էր, բոլորովին չմտահոգվելով, թե արդյոք դա հաճելի կլինի լսել դիմացինին։

Առաջին գյուղում մարդիկ հասկացան, որ շատ ավելի հեշտ է հոգ տանել այն մասին, որ դիմացինին անհանգստություն չպատճառվի,

որպեսզի չվիրավորեն նրան, որպեսզի նա չնյարդայնանա ու չվիրավորվի։ «Ինչպես որ ուզում ես քեզ հետ վարվեն, այդպես էլ վարվիր ուրիշների հետ», - սա էր նրանց սկզբունքը։ Եվ իրենք էլ որոշել էին, որ նախկան կարծիք արտահայտելը պետք է մանրակրկիտ մտածեն, որպեսզի ուրիշներին անհանգստություն չպատճառեն։ Այդ գյուղում բոլորը ժպտում էին, միմյանց հաճոյախոսում էին ու գոհ էին հաստատված կարգ ու կանոնից։

Երկրորդ գյուղում, մարդիկ հասկացան, որ ավելի պրակտիկ է միմյանց ճիշտն ասել, անկախ նրանից, թե դա հաճելի է, թե ոչ։ Եվ նրանք սովորեցին ադեկվատ ընդունել կամայական ինֆորմացիա, չնեղանալ դատարկ բաներից, հարգել դիմացինի կարծիքը և ընդունել նրան այնպես, ինչպես նա կա։

Երբ առաջին գյուղ՝ երկրորդից մարդ էր գալիս, նրան դժվարությամբ էին հանդուրժում։ Ջանում էին նրա հարցը արագ լուծել և արագ ճանապարհել, քանի որ նա բոլորին անհանգստություն էր պատճառում նրանով, որ շատ անտակտ էր։ Եթե երկրորդ գյուղ՝ առաջինի բնակիչն էր այցելում, նրան զգուշությամբ էին մոտենում, քանի որ ոչ ոք մինչև վերջ համոզված չէր, թե ինչ է նրան իրականում անհրաժեշտ և ինչ է թաքնված այդ արտաքին քաղաքավարության ետևում։

Երկրորդ գյուղը լավ էր ապրում, իսկ այ առաջինում, մշտապես ինչ-որ տհաճ բաներ էին տեղի ունենում՝ մեկ ինչ-որ մեկը խանութն էր թալանում, մեկ ինչ-որ մեկի տունն էր այրվում, մեկ ինչ-որ մեկին գիշերը ծեծում էին դիմակավոր մարդիկ այնպես, որ ցերեկով չես հասկանում թե ով է դա արել։

Մի անգամ հանդիպեցին անտառում, սունկ հավաքելուց այդ երկու գյուղերի երկու բնակիչներ և զրույցի բռնվեցին։

- Բարի հաջողում հայրենակից։ Ինչպե՞ս եք։

- Ձեզ համար մեկ չի՞, թե ինչպես եմ։ Դու ավելի լավ է ասա, թե ինչու՞ եք անընդհատ միմյանց սուտ ասում։ Ինչու՞ ճիշտը չեք խոսում։

- Հասկանում եք, ճիշտը միշտ չի հաճելի լինում։ Եվ ինձ շատ ավելի հեշտ է չասել տհաճ ճշմարտությունը, քան դիմացինին թույլ տալ դա վերապրել։ Դե մենք էլ ահա, իրար խնայում ենք՝ այսօր ես մեկին կխղճամ, վաղը՝ ինձ կխղճան։

- Բայց դու հասկանում ես չէ, որ դիմացինին ճիշտը չասելով, Դու քեզ վրա պատասխանատվություն ես վերցնում այն բանի համար, որ նա ճիշտը չի իմանա։

- Ի՞նչ պատասխանատվություն։ Ամեն բան կանցնի։

- Իսկ Ձեր չարագործությունները, քեզ թվում է որտեղի՞ց են լինում։

- Այդ ամենը պատահականություն է։ Ամեն բան էլ կլինի՝ մարդիկ տարբեր են…

Առաջին գյուղի բնակիչները այլ վայրեր էին մեկնում, նրանց մոտ նոր մարդիկ էին գալիս, ընտանիքներ էին կազմվում և ամեն բան շարունակվում էր ինչպես նախկինում՝ դժբախտություններ, կողոպուտներ և ավազակություններ։ Իսկ երկրորդ գյուղի բնակիչները չէին կարողանում ուրիշների հետ ընտանիք կազմել, որովհետև ոչ ոք նրանց տանել չէր կարողանում։ Այդ բնակիչները բոլորը ծերացան և մահացան։ Այդպես էլ դադարեց գոյություն ունենալ երկրորդ գյուղը։ Եվ երբ մարդիկ եկան այդ գյուղի վերջին մահացած ծերունու տուն, ապա տեսան, որ նրա պատին կավճով գրված էր՝ «Ճիշտը կենսունակ չէ»։

Անդրեյ Յակուշև