ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Մռայլ առօրյա»

Ամբողջ օրը անհանգիստ Յուրայի գլխից չէր դուրս գալիս մի արտահայտություն, որը նա լսել էր բակում, մռայլ օրերի մասին։ Մտերիմներից մեկը այդպես էլ ասաց, որ յուրաքանչյուր տոներից հետո միշտ գալիս է հենց այդ առօրյան և որ ստիպված ես լինում երկար սպասել, թե երբ կրկին կհամակեն ուրախ, վառ օրերը։

Տուն վերադառնալով, Յուրան ընթրիքի ժամանակ հարցրեց հորը՝

- Ասա խնդրում եմ, իսկ ի՞նչ բան է մռայլ առօրյա։ Ինչ-որ բոլորովին խամրած ու անհետաքրքիր օրե՞ր։

- Մռայլ առօրյա՞ն։ Դա այն օրերն են, որոնց դու մոռացել ես գունավորել, - ժպտաց հայրը։

Ալեքսեյ Չերդակով

 
 

Այժմ կայքը դիտում են 55 հյուր