ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Ճիշտ կարդալը»

Երկրում, որտեղ ապրում էր Նասրեդդինը, հեղաշրջում տեղի ունեցավ։ Նախկին կառավարությունը տապալվեց և անհրաժեշտ էր նորը ստեղծել։ Նասրեդդինին շատերը գիտեին և նա առանց դժվարության դառավ սենատոր։ Ծառայության բերումով նա պետք է ժողովրդի առջև ելույթ ունենար միտինգներին։ Եվ ամեն բան լավ կլիներ, եթե չլիներ մի խիստ կանոն՝ երկրում ընդունված էր ճառերը կարդալ թղթից, իսկ Նասրեդդինը անգրագետ էր։ Բայց ի շնորհիվ իր հնարամտության, արտասովոր խելքի և ճարտարախոսության արվեստի, նրա ճառերը ամենալավն էին։ Իսկ որպեսզի նրան չմեղադրեն կանոնը խախտելու մեջ, նա իր ձեռքը մի ինչ-որ տեքստով թուղթ էր վերցնում և ձև անում թե այնտեղից է կարդում։

Մի անգամ, մի օտարերկրացի, ով հյուր էր իրենց երկրում, նկատեց, որ Նասրեդդինը տեքստը գլխիվայր է բռնել։ Նա ծիծաղեց և բոլորի ուշադրությունը հրավիրեց այդ ստի վրա։ Նասրեդդինը հանգիստ հայացքն ուղղեց ներկաներին ու ասաց՝

- Գլխիվա՞յր։ Ինչպիսի դատարկ բան։ Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ թղթի դիրքը, եթե դու գիտես թե ինչպես կարդաս։

Անդրեյ Յակուշև

 
 

Այժմ կայքը դիտում են 301 հյուր