Պապը թոռան հետ քայլում էր փողոցով։ Անկյունից թեքվելով նրանք տեսան մարդկան մի մեծ ամբոխ, որը շարժվում էր գլխավոր հրապարակի ուղղությամբ, տանելով ինչ-որ գրառումներով տրանսպարանտներ և բարձրայան գոռալով «Հեռացիր…», որից հետա արտաբերում էին շատ այլ տարբեր բառեր։ Թոռը հարցրեց՝
- Պապիկ, իսկ ու՞ր են նրանք գնում։
- Կառավարության շենքի մոտ։
- Իսկ ինչու՞։
- Ուզում են, որ կառավարությունը հեռանա։
- Իսկ կառավարությունը վա՞տն է։
- Չգիտեմ։ Բայց ես նաև չգիտեմ ոչ մեկին, ով ավելի լավն է։ Եթե որևէ մեկն ավելի լավը լիներ, ապա նրա վրա բոլորը ուշադրություն կդարձնեին և կընտրեին հաջորդ ընտրություններում։
- Իսկ ինչու՞ հեռացնել կառավարությանը, եթե ավելի լավը չկա։
- Հասկանում ես, մարդիկ միշտ ուզում են ոչնչացնել այն, ինչ չեն հասկանում։ Մի անգամ, իմ երիտասարդ տարիներին մի այսպիսի դեպք տեղի ունեցավ։ Մեր շինարարություն եկավ մի երիտասարդ աշխղեկ։ Նոր էր ավարտել, շատ բան գիտեր, հավանաբար գերազանցիկ էր եղել։ Մոտեցավ նա մի անգամ մի անբանի, ով վատ էր աշխատում՝ ամեն բան դանդաղ ու անորակ էր անում, և սկսեց նրան պատմել այն մասին, թե ինչու է շատ կարևոր աշխատանքի որակը, ինչու է կարևոր աշխատանքի արտադրողականությունը։ Պատմեց՝ ամբողջ շինարարության ընթացքում, յուրաքանչյուր աշխատողի անձնային պատասխանատվության մասին, որ շատ կարևոր է յուրաքանչյուրին ջանալ աշխատել այնպես, որ վերափոխելու կարիք չլինի։ Լսեց նրան լուռ այդ բանվորը և երբ աշխղեկը ավարտեց, նրան ասաց՝
- Գիտես, ես ոչինչ չհասկացա այն ամենից, ինչ դու ինձ ասացիր։ Սակայն դրա փոխարեն ես կարող եմ մռութիդ տալ և դրանից հետո էլ չլարվել։
Հին դարերում, երբ գործարաններում հայտնվեցին հաստոցներ, մարդիկ դրանց իմաստը չհասկանալով փորձում էին դրանք փչացնել։ Մարդիկ չէին հասկանում փողի իմաստը և երազում էին, որ կգա օր, երբ փող չի լինի…
- Եվ ի՞նչ է պետք անել, պապիկ։
- Իսկ ելքը մեկն է՝ սովորել։ Պետք է ամեն բանից գլուխ հանել, որպեսզի ոչ ոք չկարողանա քեզ խաբել։ Եթե այն բանվորը հասկանար իր աշխատանքը, նա կկարողանար աշխղեկին ըստ էության պատասխանել։ Սակայն իրականում, նա չհասկացավ, որ աշխղեկը ճիշտ էր։
Անդրեյ Յակուշև
