ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Եղնիկների որս»

Սուրբ եղնիկի մասին զրույցը վաղուց էր պատմվում որսորդների միջավայրում։ Նրբագեղ և գեղանի, ոսկե կոտոշներով, նա գրավել էր որսորդների սրտերը, որոնք ցանկանում էին գեթ մեկ աչքով տեսնել «անտառի աստվածուհուն»։ Մի անգամ չէր, որ նա սրնթաց վազելով ու հոգնածություն չզգալով կործանել էր գոռոզ որսորդներին։ Ու հավատալիք կար, որ նա, ով կկարողանա որսալ նրան, անհամար հարստություն կունենա ու փառք ամբողջ կյանքում։

Մի անգամ, մի որսորդ մտածեց որսալ չքնաղ եղնիկին։ Հավաքելով այն ամենն ինչ անհրաժեշտ էր, նստեց նա ձին ու հեռացավ իր տնից։

Ժամանակը գնում էր, օր օրի հետևից, տանելով որսորդին անտառի խորքը։ Բազմաթիվ կենդանիների հանդիպեց որսորդը իր ճանապարհին, բայց ցանկալի եղնիկի հետքը նույնիսկ չկար։ Եվ ահա, միա անգամ, անտառի մութ մացառուտներում կարճատև երևաց լուսաշող հայացքը, որը կարելի էր համեմատել միայն արևի առաջին շողի հետ։ Որսորդը, առանց հապաղելու նետվեց հետևից։ Ինչպես թռչունն է թռչում, այդպես էլ հազիվ գետնին դիպչելով, ճախրեց եղնիկը։ Գիշատիչի պես, տոգորված աչքերով, նրա հետևից թռչում էր որսորդը։ Ամուր սեղմելով իր ձեռքերում օղապարանը։

Եվ անհայտ էր, թե որքան այդ հետապնդումը կշարունակվեր, եթե չլիներ պատահականությունը։ Եղնիկը, իրեն հատուկ թեթևությամբ, թռչեց թմբի վրայով ու ընկավ մի ոչ մեծ փոսի մեջ, որը խիտ աճած էր մամխով։ Մամխի ճյուղերը ամուր գրկեցին նրա գոտկատեղը, նա ուզեցավ դուրս պրծնել, սակայն սուր փշերը ամուր պահում էին նրան։

«Այ քեզ հաջողություն», — ուրախացավ որսորդը, կանգնեցնելով տաքացած ձիուն։ Առանց կողմնակի օգնության, եղնիկը չէր կարող դուրս գալ թակարդից։

Որսորդին մնում էր միայն օղապարանը գցել, դուրս քաշել եղնիկին մամխի միջից ու գերուն հասցնել գույղակ։ Բայց որքան մեծ էր որսորդի ցանկությունը իր որսով հպարտանալու, այնքան էլ նա ուժեղ խղճի խայթ էր զգում։ «Այ կքշեմ ոսկե եղնիկին գյուղ, բոլորը կտեսնեն, ու կփառաբանեն իմ անունը, հարցախեղդ կանեն, թե ինչպես ինձ հաջողվեց որսալ եղնիկին։ Ի՞նչ պիտի ասեմ։ Եթե ճիշտն ասեմ, որսորդները կդադարեն ինձ հարգել, ու կառավարիչը չի տա եղնիկի համար այնքան, որքան նա արժե»։ 

Եղնիկը ուժեղ վիրավոր էր ու վախեցաց։ Չնայած նրա գերու կարգավիճակին, բազմաթիբ վերքերից հոսող արյունին, եղնիկը, աստվածային, ձգող գեղեցկություն էր ճառագում։

Որսորսը եղնիկի վզին գցեց օղապարանը, մյուս ծայրը կապեց ծառին, ու ձեռքը վերցնելով դաշույնը սկսեց կտրատել մամխի ճյուղերը։ Երբ եղնիկը ազատված էր փոսից, նա այնպես ուժեղ ձիգ տվեց, որ ծառը, որին նա կապված էր ճայթեց։

— Դա քեզ պինդ պահում է, — ասաց որսորդը։

Ու լսեց որսորդը, կարծես իր բառերի արձագանքը՝

— Դա քեզ պինդ պահում է։

Ու մտածեց որսորդը՝ «Կանեմ այսպես, կխախտեմ պատվիրանի օրենքը ու կլինեմ իմ խղճի կողմից հետապնդվող մինչև վերջին օրերս։ Խղճի զոհաբերությունը, Աստծուն ցանկալի է»։ Ու այսպես արեց։ Բերեց եղնիկին գյուղ, վաճառեց այն կառավարիչին, նշանակալի փառք ձեռք բերեց երկրում, ու զարմացավ, որ խիղճն այլևս իրեն չի տանջում։

Խիղճն ու փառասիրությունը անհամատեղելի են մարդու մեջ։ Ընտրելով խիղճը, մարդը ազատ է արձակում աստվածային եղնիկին։ Ընտրելով փառասիրությունը, մնում է նրա գերին ողջ կյանքում։

Գալինա Ստրելկովա

 
 

Այժմ կայքը դիտում են 300 հյուր