Մի անգամ ձեռնամարտի հանդիպեցին երկու հավասար մարմնական կազմվածք ունեցող մարդիկ։ Առաջինը՝ բռնցքամարտիկ էր, իսկ երկրորդը սպորտով ընդհանրապես չէր զբաղվել։ Հաղթեց երկրորդը։
Հետո արդեն ինչ-որ մեկը հարցրեց մենամարտի կազմակերպիչներին՝
- Ինչպե՞ս այդպես ստացվեց, որ բռնցքամարտիկը չհաղթեզ հասարակ մի տղայի։ Ախր դա ծիծաղելի է։
Կազմակերպիչները պատասխանեցին՝
- Մենամարտից առաջ մենք բռնցքամարտիկին ասացինք, որ կռվելու է կառատեիստի հետ, ով դեռ ոչ մի պարտություն չի ունեցել։ Իսկ հասարակ տղային ասացինք, որ իր մրցակիցը, իրականում թույլի մեկն է ու միայն փորձում է տպավորություն թողնել։