ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Համբերության միջոցը»

Մի մեգապոլիսում մի իմաստուն էր ապրում ու նա ուներ մի աշակերտ։ Աշակերտը՝ խուլիգան էր, հաճախ վատ արարքներ էր գործում և միշտ չէր, որ քաղաքավարի էր շրջապատի հետ։ Բայց նրա դաստիարակը շատ իմաստուն ու արդար մարդ էր և այդ պատճառով էլ պատասխանատվություն էր վերցրել դաստիարակելու ամենաանսանձ տղային։ Իսկ աշակերտը զարմանալիորեն ընդունակ էր և փութեռանդ, ամեն բան օդից ըմբռնում էր։

Նա շատ էր կարդում, կրոն էր ուսումնասիրում, վարվելակարգ էր սովորում և նրա վարքը ավելի լավն էր դառնում։ Բայց նրա մոտ մի պրոբլեմ էր մնացել, որը նա չէր կարողանում հաղթահարել։ Եվ այդ ժամանակ երիտասարդն այդ ժամանակ դիմեց իր դաստիարակին։

- Ուսուցիչ, - ասաց երիտասարդը, - ես մի պրոբլեմ ունեմ՝ որտեղ էլ որ գտնվեմ, որտեղ շատ մարդ կա՝ շուկայում, օրինակ, հերթում, մեծ շրջապատի մեջ, միշտ հայտնվում են մարդիկ, ովքեր սկսում են ինձ նյարդայնացնել։ Այդ զրույցները, հրմշտոցը, ինչ-որ մեկի տհաճ ծիծաղը կամ ճպճպացնելը, չպպացնելով համբուրվելը… Մի խոսքով ես սկսում եմ նյարդայնանալ, իսկ երբեմն էլ հավասարակշռությունս կորցնում եմ։

- Ես գիտեմ այդ զգացողությունը, երբ դու տրամադրություն չունես, իսկ կողքիդ ինչ-որ մեկը տհաճ ծիծաղում է կամ ճպճպացնում, կամ ուղղակի մի ինչ-որ բան է անում, որը քո սրտով չէ։ Ես ինքս եմ հաճախ հանդիպում այդ պրոբլեմին։

- Այ դա։ Ես սկսում եմ գժվել, բայց որպեսզի հավասարակշռությունս չկորցնեմ ու ինչ-որ մեկին վրա չտամ, ես ուղղակի հեռանում եմ, թողնում եմ իմ բոլոր գործերը և հեռանում եմ, մենակ թե դրան չտեսնեմ։

- Այ տեսնում ես, դու ինքդ գտել ես միջոց, թե ինչպես այդ վիճակից դուրս գաս։ Հեռանալով նյարդայնացնող աղբյուրից, դու հեռանում ես վեճից, որը կարող է տեղի ունենալ։ Համապատասխանաբար դու հեռանում ես քո գործերից, որով դու զբաղվում էիր այդ աղբյուրի մոտ։ Այդ իրավիճակում դու հաղթում ես ինքդ քեզ, այլ ոչ պրոբլեմին։

Հիմա իմ միջոցը լսիր՝ այլևս կարիք չկա ինչ-որ տեղ հեռանալ, որպեսզի զսպես քո սատանային։ Պետք է ի սկզբանե թույլ չտալ նրան ի հայտ գալ։ Սովորի նրանց ներել - այդ բոլոր անկիրթներին, կոպիտներին և զզվելիներին։ Սովորիր ներել նրանց Հիսուսի պես, երբ նա իր խաչը Գողգոթա էր բարձրացնում։ Հաջորդ անգամ, երբ քեզ ինչ-որ մեկը կնյարդայնացնի, ուղղակի հիշիր Հիսուսին, ինչպես էին բոլորը նրա վրա թքում ու նրան հայհոյում, ինչպես էին նրան ծեծում ու մտրակում, ու ինչպես էր նա ասում՝ «Աստված իմ, ներիր նրանց, քանզի չգիտեն թե ինչ են անում»։

Դենիս Խարլամով

 
 

Այժմ կայքը դիտում են 1705 հյուր