ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Ցորեն, մետաղադրամներ, պանիր և գինի»

Հին ժամանակներում ապրում էր մի իմաստուն – հարուստ, շռայլ և անշահախնդիր։ Առանց հաշվելու նա փող էր ծախսում բարի գործերի վրա և շուտով նա այնքան աղքատ դարձավ, որ հաց գնելու գումար չուներ։ Շրջապատում բոլորը նրան շարունակում էին հարուստ համարել և ոչ ոք չէր կռահում նրան օգնել։ Մի անգամ նրա մոտ մարդիկ եկան և խնդրեցին որ նա բերքի ծես կատարի։

- Լավ, - ասաց իմաստունը։ - Ծեսի համար ինձ անհրաժեշտ կլինի ցորեն, պանիր, գինի և 10 ոսկեդրամ։

Երբ ամեն բան բերել էին, նա կարգադրեց աշակերտներին ցորենը բաժանել 12 հավասար մասերի և որքան հնարավոր է հավասարաչափ լցնել իր տան հատակին, դասավորեց հավասար չափերով պանիրը իր պատուհանագոգերին, հարթ մասով դեպի արևը, դանդաղ իջեցրեց ոսկեդրամները գինով լի սափորի մեջ և իրականացրեց ծեսը։

Երբ նա հանգստացավ, աշակերտները մոտեցան նրան և հարցրեցին՝

- Ուսուցիչ, հավանաբար դու տեսիլք էիր տեսել… Ինչու՞ այդքան էականորեն դու փոխեցիր ծեսը, ներառելով դրա մեջ ցորեն, ոսկեդրամներ, պանիր և գինի։

- Որպեսզի ստիպված չլինեմ ողորմություն խնդրել, - ուղղակի պատասխանեց իմաստունը։

Ալեքսանդր Շուբնիկով

 
 

Այժմ կայքը դիտում են 329 հյուր