ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Ցանկությունների պարկը»

Մի անգամ երկու հրեշտակ տեսան թե ինչպես մի մարդ կորցնելով ոսկե ժամացույցը, ծունկի իջավ, սկսեց հեկեկալ և դեպի երկինք աղաչանքներ հղել, որ օգնեն իրեն գտնել դա։

- Դու նրա պահապան-հրեշտակն ես, ինչու՞ չես օգնում նրան, - ասաց հրեշտակներից մեկը մյուսին։ - Ախր այդ ոսկե ժամացույցն այ այնտեղ է, տան անկյունից այն կողմ է ընկած։

- Դու ինձանից լավ գիտես, որ ցանկությունները, որ ես կարող եմ կատարել նրա խնդրանքով սահմանափակ են, - պատասխանեց մյուսը, հանելով կախարդական պարկը։ - Ահա, տես, երբ նա ծնվեց, այս պարկը լի էր ցանկություններով, որ ես կարող էի նրա համար իրականացնել։ Բայց նա արդեն շատ հաճախ է դիմել ինձ ամենատարբեր խնդրանքներով և նրա ցանկությունները, որը ես կարող էի իրականացնել, հալչել են։ Մնացել են միայն երեք ցանկություն, որ ես կարող եմ իրականացնել նրա համար, բայց ախր նրա կյանքը դեռ այնքան երկար է տևելու։ Մի՞թե ոսկե ժամացույցն արժանի է, որ դրա վրա ծախսվի վերջին երեք ցանկություններից մեկը։

Ալեքսանդ Շուբնիկով

 
 

Այժմ կայքը դիտում են 2052 հյուր