ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Թեկնածուների թեստավորում»

Մի կազմակերպությունում անհրաժեշտ էր աշխատակից վարձել։ Տնօրենը , կադրերի բաժնին հանձնարարեց ընտրել լավագույն թեկնածուին։ Ընտրությունն անցնելու համար անհրաժեշտ էր պատասխանել մի արք հարցերի։

Մի որոշ ժամանակ անց, կադրերի բաժնի աշխատակիցը մտավ տնօրենի առանձնասենյակ և ասաց՝

- Դուք սխալ հարցեր եք տվել։ Առաջին առաջադրանքում անհրաժեշտ է պատասխանել թե ինչպես թեկնածուն կգործի առաջադրված իրավիճակում։ Բոլոր թեկնածուները, ում ես այդ հարցը տվել եմ, ինձ հարցնում են, թե ինչ տարբերակներ կան, որոնցից անհրաժեշտ է ընտրել ճիշտ պատասխանը։ Եվ քանի որ տարբերակներ չկան, նրանք չկարողացան պատասխանել։ Ստիպված էի նրանց մերժել։

Այդ ժամանակ տնօրենը հարցին ավելացրեց պատասխանների տարբերակներ։

Հաջորդ օրը, աշխատակիցը զեկուցեց, որ երկու մարդ են եկել։ Առաջին հարցին նրանք երկուսն էլ ճիշտ են պատասխանել, իսկ երկրորդին նրանցից և ոչ մեկը չի պատասխանել։ Երկրորդ հարցը՝ առաջադրանք էր, որտեղ տառ առ տառ պետք էր արտաբերել «ռնգեղջյուր» բառը։ Նրանցից մեկը պատասխանել էր՝ «ռ-գ-ն-ե-ղ-ջ-յ-ու-ր», իսկ մյուսը՝ «ռ-գ-ն-ե-խ-ջ-ու-ր»։ Քանի որ նրանցից և ոչ մեկը չէր արտաբերել տառերի ճիշտ հաջորդականությունը, նա երկուսին էլ մերժել էր։ Տնօրենը վրդովվեց՝

- Բայց դու տեսնում ես, որ առաջինը բառում միայն մեկ սխալ է արել, իսկ երկրորդը՝ երեք։ Ակնհայտ է, որ առաջինն ավելի էր մեզ համապատասխանում։ Նրան պետք էր էլի ստուգե։ Միգուցե նա մեզ հարմար լիներ։

Կադրային ծառայության աշխատակիցը հասկացավ, որ կարևոր է ճիշտ պատասխանին մոտ լինելու աստիճանը։

Հաջորդ օրը նա ուրախ հաղորդեց տնօրենին, որ ընտրել է թեկնածուին։ Տնօրենը հետաքրքրվեց, թե ինչպես է անցել թեստավորումը։ Պարզվեց, որ կրկին երկու հոգի են եկել։ Երկուսն էլ առաջին երկու հարցին ճիշտ են պատասխանել։ Երրորդ հարցում անհրաժեշտ էր ասել այն շինության բարձրությունը, որտեղ նրանք գտնվում են։ Առաջին թեկնածուն ասել է, որ գիտի այդ հարցի պատասխանը։ Սա հայտնի պատմական շինություն է և նա, մինչև սպասում էր հարցազրույցի սկսելուն, ստենդի վրա կարդացել է կարճ ուղեցույց շինության մասին։ Նրա պատասխանը ճշգրիտ էր և կադրային գործակալը նրան ընդունել է աշխատանքի։

- Իսկ ի՞նչ ասաց երկրորդ թեկնածուն, - հարցրեց տնօրենը։

- Նա ասաց, որ չգիտի, բայց խնդրեց սպասել, - պատասխանեց կադրային գործակալը։ - Նա դուրս եկաբ փողոց, ճափեց իր ստվերը, հետո չափեց շենքի ստվերը։ Ինչ-որ հաշվարկներ արեց թերթիկի վրա, հետո վերադարձա և ասաց թիվը։ Նրա պատասխանը այդքան ճշգրիտ չէր քան առաջինին թեկնածուինը։ Նա երկու մետրով սխալվեց։ Այդ պատճառով էլ ես նրան մերժեցի։

Տնօրենը լսելով դա աշխատանքից ազատեց կադրերի գծեվ աշխատակցին։ Իսկ երբ վերջինս հետաքրքրվեց աշխատանքից ազատման պատճառի մասին, նրան ասաց՝

- Շատ ավելի կարևոր է հասկանալ ոչ թե այն, որ պետք է մտածել, այլ այն, թե ինչպես պետք է մտածել։

Անդրեյ Յակուշև

 
 

Այժմ կայքը դիտում են 91 հյուր