ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Առակ գեղեցիկ դեմքի մասին»

Գեղեցիկ դեմքը - մեծ երջանկություն է այն մարդու համար, ում այն ուղարկված է և այն մարդու համար, ում երջանկություն է վիճակվել դրանով հմայվել։ Դեմքով գեղեցիկի մտահայեցությունը բարձրացնում է մարդկանց տրամադրությունը և ուրախացնում է նրանց այնպես, ինչպես երկնային լուսատուների երջանիկ համակցությունը։

Գեղեցիկ դեմքը ինքն իրենով բուրում է, իսկ նրա տիրակալը ոչ մի անուշահոտության կարիք չունի։

Գեղեցիկ դեմքը նման է մաքուր ջրի մեջ անդրադարձած արևի։ Այն լուսավորում է նույնիսկ արևի բացակայության ժամանակ, քանի որ դեմքի գեղեցկությունը, արևի և լուսատուների շողալու պես, հանդիսանում է Ամենաբարձրյալի կամքի արտահայտում։

Աշխարհի բոլոր ժողովուրդները գովերգում են դեմքի գեղեցկությունը։ Շատ բաներ այն ամենից, ինչ ստեղծված է Արարչի կողմից, հաճելի են մարդկային հայացքին, սակայն այդ բոլոր արարումների գեղեցկությունը չի կարող երբեք փոխարինել դեմքի գեղեցկությանը, քանզի ուրախությունը մտահայեցությունից երբեք չի կարող համեմատվել ուրախության հետ, որն համակում է մարդկանց գեղեցկուհու կամ գեղեցիկ տղամարդու հանդիպելուց։ Իսկ եթե այդ բարձր ընծան եկել է մարդու մոտ բարի բնավորության հետ, ապա այդ մարդը թանկ է Ատծուն և սիրելի մարդկանց։

Չորս որակ է հայտնի, որոնք բնորոշ են գեղեցիկ դեմքին՝

  • գեղեցիկ դեմքը բարեհաջ է դարձնում նրան, ով այն զննում է։
  • գեղեցիկ դեմքի զննումը մարդուն իրական բավականություն է պատճառում։
  • գեղեցիկ դեմքի տեսքը մարդու մեջ առաջացնում է մեծահոգություն և խիզախություն։
  • Գեղեցիկ դեմքը օգնում է հասնել հարստության և բարձր դիրքի՝ և՛ նրան, ով տիրապետում է դրանով, և՛ նրան, ով դրանով հմայվում է։ 

Եթե մարդուն երջանկություն է վիճակվել առավոտյա ն հմայվել գեղեցիկ տեսքով, ապա ամբողջ օրը նրա երջանիկ կանցնի։

Գեղեցիկ դեմքը իր նկատմամբ հարգանք է ներշնչում։ Այն երիտասարդացնում է ծերին, պատանում վերածում է փոքրիկ երեխայի իսկ երեխան, գեղեցիկ դեմքով, վեր է ածվում հրեշտակի։ Նույնիսկ երբեմն գտնվելով գեղեցիկ դեմքի մոտակայքում, մարդը իր մեջ համոզվածության հորդում է զգում, նրանից նահանջում են անհաջողությունները և նրա գործերը սկսում են ավելի լավ գնալ։

Ասում են թե մարգարեն, թող օրհնի նրան Ալլահն ու ողջունի, մի անգամ ասել է՝ «Այն ամենը, ինչ անհրաժեշտ է, պահանջեք և ստացեք նրանցից, ով Ալլահից որպես ընծա գեղեցիկ դեմք է ստացել»։

Մարդիկ տարբեր կերպով են անվանում գեղեցիկ դեմքերը՝ որոշները համարում են դա սիրո ասպարեզ, մյուսները անվանում են դա աչքերի լույս և քաղցրություն աչքերի համար, երրորդները համարում եմ կյանքի զարդարանք և դրախտի գոյության հաստատում։ Իսկ նրանք, ում համար կիսաբաց են բարձրագույն գիտելիքները, համարում են, որ գեղեցիկ դեմքը ապացուցում է Ալլահի գոյությունը և իրենից ներկայացնում է Նրա բարյացակամության և բարեգթության տեսանելի հետք, որն արտացոլում է Արարչի կողմից ստեղծված աշխարհի գեղեցկությունն ու ներդաշնակությունը։

Որոշ մարդիկ էլ ենթադրում են, որ գեղեցիկ դեմքը, Արարչի կողմից տրվում է որպես պարգև, անցած կյանքում ունեցած վաստակների դիմաց, մյուսները համարում են, որ դա Տիրոջ բարեհաճության պատահական անձրևի ընծա է և ենթադրում են, որ այդ ընծան ստացողը ունակ է հարշքներ գործել և հեշտությամբ գտնել դեպի ճշմարտություն եղած կարճ ճանապարհը։

Օմար Խայամ

 
 

Այժմ կայքը դիտում են 822 հյուր