ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Քարը»

Մի անգամ, մի մարդ մի ահռելի սարի մեջ թունել փորեց։ Մուտքի մոտ նա դրեց մի շատ մեծ քար, որի վրա գրեց՝ «Այս սարի միջով կանցնի նա, ով կշարժի այս քարը իր տեղից»։

Այդ ժամանակից շատ դարեր անցան։ Շատ կամավորներ գտնվեցին, այդ քարի համար։ Բայց միայն թե այդ քարը, առ այսօր իր տեղում է գտնվում, ու յուրաքանչյուրը կարող է գնալ ու տեսնել այն։

Ու շատերը չեն հավատում, որ մի մարդ է դա արել, որ այստեղ ոչ մի խաբեություն չկա։ Ու շատերը, նայելով այդ քարին, սարսափում են ու շատերն են ուզում իրենց ուժերը փորձել։

Ու եկավ այդ վայր մի մարդ ու ասաց՝

— Ամոթ է այդ մարդու առաջ, ով փորել է ողջ սարը, իսկ մարդկանց համար որպես վկայություն, որ դա արել է, միայն քար է դրել։

Ու որոշեց շարժել քարը։

Շատ թե քիչ ժամանակ անցավ, փորձեց մարդը տարբեր հարմարանքներ, որպեսզի շարժի քարը, բայց ապարդյուն։

Ու մեղադրեց իրեն, ու իր խղճի վրա տխրեց, մտածելով՝ «Արդյո՞ք գայթակղության համար չի դրել այս քարը, որպեսզի մարդը դրան խփվելով կոտրվի, կորցնելով հավատը կյանքի նկատմամբ։ Արդյո՞ք բարի իր մտադրությունները ոչնչացնելու համար չի, որով նա յուրաքանչյուր գործի է մոտենում։ Ու ինչի՞ կնմանվի մարդը, տեսնելով, որ իր բոլոր ջանքերը ապարդյուն են»։

Ու շատ բան իր մեջ վերապրեց ու մտածեց մարդն ու այդպես նա չարչարվեց։

Մի անգամ առավոտյան, նա կանգնեց քարի առջև ու տեսավ, որ նրա վրա ոչ մի քերծվածք չկա այն պահից, երբ նա սկսել էր դրա վրա չարչարվել։ Իսկ ինքը՝ մարդը քիչ բան չէր վերապրել՝ մարդը հոգի ուներ, իսկ հիմա դրա փոխարեն սև անցք էր դարձել։ Հիշեց նա իր խոսքերը, երբ նոր էր ձեռնամուխ լինում աշխատանքին, քմծիծաղ տվեց կրծքի ցավից ու ասաց՝

— Այդ մարդը, որպես իր չարչարանքի նշան է այստեղ այդ քարը դրել։ Բայց ո՞վ կկարողանա տեսնել նրա աշխատանքի արդյունքը, եթե այսպիսի քար է դրված մուտքին։ Ես նույնիսկ քերծվածք չկարողացա անել դրա վրա։ Ո՞վ կկարողանա տեսնել իմ աշխատանքի արդյունքը։

Ու հանկարծ, քարը տեղաշարժ եղավ ու դուռը բացվեց ու տեսավ մարդը, այն, ինչ պետք է տեսներ։ Իսկ երբ վերադարձավ, ոչ ոք նրան չհավատաց։ Որովհետև այն քարը, առ այսօր իր տեղում է, ու յուրաքանչյուրը կարող է գնալ ու նայել դա։

Գալինա Ստրելկովա

 
 

Այժմ կայքը դիտում են 958 հյուր