Կիրակի առավոտյան երկու կին գնացին տաճար աղոթելու իրենց ամուսինների համար։ Կանանցից մեկը այրի էր, ու տեսնելով աղքատներին, որոնք նստած էին տաճարի մոտ, նրանց ողորմություն տվեց։ Մյուս կինը, ով կողքով էր քայլում, ոչ ոքի չողորմաց և նայելով իր ուղեկցի առատաձեռնությանը, խղճաց նրան՝
— Ինչու՞ ես դու այդքան առատաձեռն ողորմություն տալիս աղքատներին։ Ես գիտեմ, որ ինքդ էլ քիչ գումար ունես, ու հանգուցյալ ամուսնուդ համար դու քիչ ես ստանում։
— Ես այն բանի համար եմ ողորմություն տալիս, որ նրանք տաճարի մոտ են նստած։
— Էկո, դու շատ դյուրահավատ ես, այստեղ ոչ բոլորն են աղքատ։ Նրանցից շատերը քեզանից հարուստ են, ավելի լավ են սնվում քան քո երեխաները։
— Քո ամուսինը՝ դատավոր է։ Վիճակվե՞լ է նրան դատել նման մարդկանց։
— Այսպիսի աղքատների համար օրենքում ոչինչ չկա։ Նրանք չեն գողանում, մարդիկ իրենք են նրանց ողորմություն տալիս։ Այդ պատճառով էլ նրանք անհանգստանալու բան չունեն, բացի մի բանից՝ որ ինչ-որ մեկը թաքուն չնկատի ու չառևանգի իրենց հարստությունը։
Մոտենալով տաճարի դռներին, այրիին մոտեցավ մի տղա ու ողորմություն խնդրեց։ Տղայի տեսքը, այրիի աչքերի համար ծանր էր։ Դատավորի կինը ասաց տղային՝
— Ի՞նչ ես նստել ոչ թե հերթի սկզբում այլ վերջում։ Քո վրա արդեն ողջ ողորմությունը վերջացավ։
Այրին մատից հանեց իր ամուսնու ամուսնական մատանին ու տվեց այն ծեր պառավին, ով այդ տղայի հետ էր, իսկ տղային ասաց՝
— Գնա, որդիս, տաճար, ու աղոթիր մեր Տիրոջը իմ համար, քանի որ ես էլ եմ Նրա ողորմությանը ապավինում։
Գալինա Ստրելկովա
