ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Աննա Կլեվսկայայի իրական պատմությունը»

Աննա Կլևսկայային Անգլիա ուղեկցող շքախմբում մի երիտասարդ գեղեցիկ ազնվական կար: Աննայի հոգում մի տարօրինակ զգացմունք արթնացավ երիտասարդ պալատականի նկատմամբ և նավի վրա նրանք սիրեկաններ դարձան: Բայց ինչպե՞ս նրանք պետք է թաքցնեին իրենց սիրավեպը: Բարձրաձայնելը կնշանակեր կործանում: Եվ Աննան իր դեմքին ցեխ էր քսում ու հագնում էր անհարմար կոպիտ հագուստներ, վեր ածվելով տգեղ հրեշի, ինչպիսին էլ նա ներկայանում էր Հենրիխին:

Բայց անցան տարիներ, ու մի անգամ բազեներով որսի ժամանակ Հենրիխը երգեցողություն լսեց, որը հնչում էր ոչ հեռու գտնվող բացատից: Կին էր երգում և նա ոտքի կանգնեց ասպանդակների վրա, ցանկանալով տեսնել նրան, ում ձայնը գերել էր նրան: Եվ նա տեսավ Աննա Կլևսկայային, երիտասարդ գեղեցկուհուն: Նա երգում էր սիրեկանի գրկում:

Օսկար Ուայլդ

 
 

Այժմ կայքը դիտում են 379 հյուր