Հանձնելով Քրիստոսին քահնայապետերին, Հուդան տաճարի գետնին նետեց եռեսուն արծաթեդրամները ու նետվեց ուր աչքերն էին կտրում, որպեսզի կախվի։ Նրան հանդիպեցին մի քանի աշակերտներ։ Հուդայի դեմքից կռահելով, նրա տանջանքների ողջ չափը ու նրա մտադրությունները, նրանք հարցրեցին, թե ինչն է ստիպում նրան այդպես ողբալ։ Եվ Հուդան պատասխանեց նրանց, ասելով՝
— Ոչ թե ուղղակի ողբում եմ, այլ զայրացած եմ,
որովհետև պարզվեց որքան զզվելի սրիկաներ են այդ քահանայապետերը։ Նրանք առաջարկեցին ինձ տաս արծաթեդրամ, որպեսզի ես իրենց հանձնեմ Հիսուսին։
Այդ ժամանակ աշակերտները հարցրեցին նրան՝
— Եվ դու համաձայնվեցի՞ր։
— Ոչ իհարկե, ես հրաժարվեցի։ Բայց քահանայապետերը, այդ սարսափելի սրիկաները, առաջարկեցին ինձ հանձնել իրենց Քրիստոսին քսան արծաթեդրամի դիմաց։
— Եվ դու համաձայնվեցի՞ր, — կրկին հարցրեցին աշակերտները։
— Ոչ, իհարկե, ես մերժեցի։ Բայց սրիկաները չէին հանգստանում ու նրանց այնքան դաժանություն ունեցան առաջարկել ինձ երեսուն արծաթեդրամ այն բանի համար, որ ես նրանց հանձնեմ Քրիստոսին։
— Եվ դու համաձայնվեցի՞ր, — երրորդ անգամ իրենց հարցը տվեցին աշակերտներ։
— Ցավոք, այո, — պատասխանեց Հուդան։ — Ես համաձայնվեցի։
— Ահ, — բացականչեցին աշակերտները, — հիմա մենք հասկանում ենք, թե ինչու ես դու որոշել կախվել — ախր քեզ վրա Քրիստոսի անմեղ արյունն է, իսկ մեղքը, որ գործել ես դու, նույնիսկ մահով հնարավոր չէ քավել։
— Օ, ոչ, — պատասխանեց Հուդան։ — Ես նետվեցի ուր աչքերս կտրում են, որպեսզի կախվեմ, որովհետև երեսուն արծաթեդրամը, որը նրանք ինձ տվեցին, պարզվեց, որ կեղծ են։
Օսկար Ուայլդ
