ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Անճոռնի սյունը»

Մի մարդ մի չքնաղ տուն ստացավ։ Մի ամբողջ օր նա հմայվում էր դրանով, սակայն երեկոյան նկատեց հեռավոր պատի մոտ մի ծուռումուռ անճոռնի սյուն։ Թվաց այդ մարդուն, որ փչացնում է այդ սյունն ամբողջ տեսքը։ Չուզեց նա չարչարվել և տաշել այդ անճոռնի սյունը, նա քաշքշեց ու հանեց այն։

Ողջ մնացած երեկոն հմայվում էր այդ մարդը չքնաղ տեսարանով, սակայն հազիվ գիշերել էր, որ սարսափելի դղրդյուն հնչեց։

Սարսափով նա տեսավ, որ առանց սյան, տան տանիքը կորացել է ուղիղ իր գլխավերևում և սկսել է փլվել։ Շատ օրեր ու գիշերներ նա պահեց այն իր ուսերի վրա, անիծելով ինքն իրեն իր հիմարության համար, մինչև նրա ոտքերը չթուլացան և չմահացավ նա փլատակների տակ։

Ալեքսանդ Շուբնիկով

 
 

Այժմ կայքը դիտում են 1737 հյուր