ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Երկու ձի»

Մի անգամ դաշտում հանդիպեցին երկու ձի, մեկը՝ խնամված, մյուսը՝ «կաշի ու ոսկոր»։ Եվ հարցրեց նիհար ձին՝

- Մենք նույն ժամանակ ենք ծնվել։ Ինչու՞ են ինձ կերակրում միայն ծղոտով, ցուրտ ցախանոցում, իսկ դու ունես այն ամենը, ինչ ցանկանում ես։

- Իմ տերը նոր գիտություններ է կիրառում, և դաշտում նրա փոխարեն ամեն բան անում են խելացի մեքենաները, - պատասխանեց խնամվածը։ - Այդ պատճառով էլ, ինձ նա միայն կերակրում է և պատրաստում ձիարշավի։ Իսկ ինչո՞վ է զբաղվում քո տերը։

- Ցանում է ու հնձում։

- Խելացի մեքենաներո՞վ։

- Ոչ։

- Իսկ ինչպե՞ս։

- Այնպես, ինչպես նրա պապը սովորեցրել է նրա հորը՝ ինձնով, արորով և ապուպապի մանգաղով։

Ալեքսանդր Շուբնիկով

 
 

Այժմ կայքը դիտում են 1430 հյուր