Մի անգամ Վարպետի մոտ եկավ մի մարդ ու դիմեց նրան հարցով՝
— Դու իմաստուն ես, ասա, ինչպե՞ս փոխեմ իմ համոզմունքները։
— Իսկ ի՞նչը նրանց հետ այն չէ, ինչու՞ ես դու ուզում փոխել դրանք, — հարցրեց Վարպետը։
— Ես սկսել եմ նկատել, որ իմ համոզմունքները ինձ փակուղի են մտցնում, ինձ ու ուրիշներին բարդ է դրանց հետ, դրանցից ավելի շատ վնաս կա, քան օգուտ։
— Սա քո առաջի՞ն համոզմունքներն են, — կրկին հարցրեց Վարպետը։
— Ոչ, էլի են եղել… Ես չեմ հիշում, թե ինչքան են եղել։
— Իսկ ի՞նչ եղավ դրանց հետ։
Մարդը մտքերի մեջ ընկավ, մի կարճ ժամանակ լռեց, հետո կասկածանքով ասաց՝
— Նույնը, ինչ այս համոզմունքների հետ։ Ես դրանք փոխել եմ ամեն անգամ, երբ հասկացել եմ, որ դրանցից այլևս օգուտ չկա։
— Եթե դու նոր համոզմունքներ գտնես, դրանց հետ նույնը կլինի, ինչ նախորդների։ Դրանք կամ քեզ փակուղի կմտցնեն, կամ կուղղորդեն վատագույն ճանապարհով՝ կստիպեն իրենց պաշտպանել։ Այդ ժամանակ դու կդառնաս քո համոզմունքների ստրուկը ու ամբողջ կյանքդ կծառայես նրանց։
Քեզ համոզմունքներ պետք չեն։ Զբաղվիր իմացությամբ, թող քո գլուխն ոիւ սիրտը բաց։ Այդպես է սկսում ճանապարհը դեպի իմաստություն։
Ալեքսանդր Սվետլով
