ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Պարողն ու ուսանողը»

Մի անգամ Կասյանը հրապուրվեց էստրադային պարերով և սկսեց պարապմունքների հաճախել։ Մի քանի շաբաթ անց, սկսնակ պարողը ոչ մի շարժ չտեսավ և անտրամադիր գալով իր ընկեր Ելիզարի մոտ, նա ասաց՝

- Ինչ-որ ոչինչ էլ չի ստացվում ինձ մոտ այդ պարերի մեջ - ոչ պլաստիկա ունեմ, ոչ ռիթմ, և ընդհանրապես արդեն այդքան ժամանակ ծախսեցի այդ պարապմունքների վրա ու դատարկ տեղը։

Պարուսույցն էլ է ասում, որ հատուկ ընդունակություններ չունեմ։ Աղջիկ-զուգընկերս էլ առանձնապես չի ուզում ինձ հետ պարապել։ Միգուցե չարժե՞ այլևս պարերով զբաղվել։

Բայց Ելիզարը, կարծես թե ականջի կողքով բաց թողեց ընկերոջ բողոքները։ Ու մի ինչ-որ խորհրդի փոխարեն, նա պատմեց այն մասին, թե ինչ է տեղի ունեցել իր հետ նախորդ օրը՝

- Երեկ ես ուշացա լեկցիայից համալսարան։ Իսկ ուշացած ուսանողներին պահակը ներս չէր թողնում։ Նա ասում էր, թե այդպիսին է ռեկտորատի հրամանը - նրանց, ով մինչև զանգը չի ներս մտել՝ ներս չթողնել։ Ինչքան էլ ես չփորձեցի նրան համոզել, նա մնաց անհողդող։ Ես որոշեցի նույնիսկ աննկատ ներ սողոսկել, բայց ինձ մոտ դա չստացվեց։ Եվ դու գիտե՞ս թե ես ինչ արեցի։ Ես վերև բարձրացա անձրևատար խողովակով մինչև երկրորդ հարկ ու պատուհանից ներս մտա։

Դենիս Խարլամով

 
 

Այժմ կայքը դիտում են 472 հյուր