ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Արջուկի կասկածը»

Կար-չկար աշխարհիս երեսին մի արջուկ կար և նրան, իր հետ կապված խիստ կասկածներ էին կեղեքում՝ արդյո՞ք նա կդառնա նույնքան մեծ, ինչպես այլ արջեր, թե ոչ։ Եվ չնայած, նրան իր ավագ ընկերները բազմաթիվ անգամներ համոզել էին ու ասել – նա նրանց չէր հավատում։ Գալիս էր լճակի մոտ, նայում իր արտացոլմանն ու մռայլ սրտով նստում գետնին։ Նստում ու դարդ էր անում։

 

«Այդ ինչպե՞ս է այդպես լինում, - ինքն իրեն հարց էր տալիս արջուկը, - ինչու՞ են շրջապատում բոլորը մեծ, իսկ ես մինչև հիմա դեռ փոքր եմ։ Երևի թե էլ երբեք չեմ մեծանա»։

Այդպես էր անցնում նրա յուրաքանչյուր օրը – թախծով ու տանջանքներով։

Ձմեռ եկավ։ Բոլոր արջերը քնեցին և արջուկը նույնպես։ Ձմեռը այդ տարի երկար էր ու ցուրտ։ Արջուկը հաճախ քնի մեջ շուռումուռ էր գալիս (համառ կասկածները նրան նույնիսկ քնի մեջ հանգիստ չէին տալիս)։

Երբ եղանակը տաքացավ և հողի վրա սկսեցին երևալ երիտասարդ ծիլեր, արջուկը առաջին հերթին շտապեց լճակի մոտ, որպեսզի նայի թե ինչքան է մեծացել այս ժամանակում։ Նրա ամբողջ զգացմունքները տարված էին այդ հարցով։ Սակայն երբ նա նայեց իրեն, ապա տեսավ նույն արջուկին, որին հիշում էր դեռ ձմռան սկզբից։ Սրտնեղեց արջուկը, մռնչաց և սկսեց թաթերով խփել իր արտացոլանքին։ Երկար խփեց, բարկացած, թափելով իր ողջ չարությունը ջրի վրա։

Երկար չլռող ձայնի վրա վազելով եկան այլ գազաններ՝ սկյուռիկներ, նապաստակներ, խլուրդներ, արջեր։

- Դուք բոլորդ ինձ խափել եք, - գոռում էր արջուկը, - ասում էիք ինձ թե կդառնամ մեծ և ուժեղ, իսկ ես առաջվա պես փոքր ու թույլ արջուկ եմ։ Դուք խաբեբաներ եք։

Իսկ նրա արջև կանգնած գազանները, լռեցին ու երկչոտ թյուրիմածության մեջ ընկան, տեսնելով թե ինչպես է մի ահռելի արջ կատաղած ծեծում ջուրը։

Ալեքսեյ Չերդակով

 
 

Այժմ կայքը դիտում են 1190 հյուր