ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Լաբիրինթոսի պատկերը»

Պարապմունքների ժամանակ նախադպրոցականները սովորում էին նկարչության տարրական հմտություններ։ Ուսուցչուհին զրուցում էր երեխաների հետ, առաջարկում նկարի թեման և մոլբերտի վրա ցույց տալիս, թե ինչպես հաջորդաբար և որակով կատարել աշխատանքը։ Ուսումնական տարվա սկզբին, հետևելով աշակերտներին, ուսուցչուհին նկատեց, որ մի փոքրիկ չի նկարում բոլորի համար տրված թեման, այլ նկարում է այն, ինչն իրեն է հետաքրքրում։ Երեխան լաբիրինթոս էր նկարում։ Ուսուցչուհին որոշեց խոսել նրա հետ։ Մոտենալով երեխային՝ նա հարցրեց.

— Ինչպե՞ս են գործերդ։

— Լավ,— պատասխանեց փոքրիկն ու պատմեց, որ իրեն դուր է գալիս նկարչության դասը։

Զրույցը շարունակվեց.

— Իսկ դու որտե՞ղ ես ապրում։

Երեխան պատասխանեց.

— Հայրիկը ջիպով մեզ մայրիկի հետ բերում է մինչև շքամուտք։ Մենք մտնում ենք վերելակ… Ու ես մինչև հիմա չգիտեմ, թե որտեղ եմ ապրում։

Գալինա Ստրելկովա

 
 

Այժմ կայքը դիտում են 1321 հյուր