ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Պտուղները»

Մի մարդ կին ուներ։ Եվ հենց որ կինը որևէ բանում մեղավոր էր լինում ամուսնու առջև, նա ստիպում էր կնոջը հող ուտել։

Ու ողջ կյանքի ընթացքում կինն այնքան հող կերավ, որ նրա արգանդից (որովայնից) սկսեց ծառ աճել։ Եվ ծառը մեծացավ՝ դառնալով բարձր, սլացիկ ու այնքան շքեղ, որ նրա ճյուղերն ու տերևները ծածկում էին երկինքը։

Իսկ երբ ծառի վրա հայտնվեցին պտուղները, որոնք մարգարտի պես խաղում էին արևի տակ, ամուսինը որոշեց համտեսել դրանք։ Նա սկսեց մագլցել մոմի պես հարթ բնով։ Սակայն սայթաքեց, ընկավ և մահացու ջախջախվեց։

Գալինա Ստրելկովա

 
 

Այժմ կայքը դիտում են 1440 հյուր