ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Էգոիստ-Հսկան»

Ամեն օր դպրոցից վերադառնալով, երեխաները, այնպես էր ստացվել, որ մտնում էին Հսկայի այգի խաղալու: Դա մի մեծ գեղեցիկ այգի էր, և խոտն այնտեղ կանաչ էր ու փափուկ: Խոտերի միջից, տեղ-տեղ, աստղերի պես դուրս էին նայում գեղեցիկ ծաղիկների պսակները իսկ 12 դեղձենիները, որոնք աճում էին այդ այգում, գարնանը ծածկվում էին նուրբ մարգարտե-վարդագույն ծաղիկներով, իսկ աշնանը տալիս էին հյութեղ պտուղներ: Ծառերի վրա նստում էին թռչուններ և այնքան քաղցր էին երգում, որ երեխաները թողնում էին իրենց խաղը, որ լսեն նրանց երգը:

— Որքան լավ է այստեղ, — ուրախ գոռում էին մեկմեկու երեխաները:

Բայց ահա մեկ անգամ Հսկան տուն վերադարձավ: Նա իր բարեկամին էր այցելել — կորնուէլյան մարդակեր-Հսկային, ու նրա մոտ հյուրընկալել էր յոթ տարի: Յոթ տարվա ընթացքում նա հասցրել էր խոսել այն ամենից, ինչից ուզում էր, քանի որ առանձնապես զրուցասեր չէր, որից հետո որոշել էր վերադառնալ իր ամրոց, իսկ վերադառնալով, տեսավ երեխաների, որոնք խաղում էին իր այգում:

— Ի՞նչ եք այստեղ անում, — գոռաց նա սարսափելինձայնով և երեխաները փախան:

— Իմ այգին` դա իմ այգին է, — ասաց Հսկան, — և յուրաքանչյուրին դա պետք է պարզ լինի ու հաստատ ոչ ոքի, բացի հենց ինձանից, ես թույլ չեմ տա այստեղ խաղալ:

Եվ նա շրջապատեց իր այգին բարձր պատով ու վրան էլ հայտարարություն ամրացրեց` Մուտքը արգելված է: Խախտողները կպատժվեն:

Նա շատ էգոիստ էր, այդ Հսկան:

Խեղճ երեխաներն այլևս խաղալու տեղ չունեին։ Նրանք փորձեցին խաղալ ճանապարհի վրա, սակայն այնտեղ շատ սուր քարեր ու փոշի կար և նրանց դուր չեկավ այդտեղ խաղալը։ Հիմա, դպրոցից հետո նրանք սովորաբար թափառում էին բարձր պատի կողքերը և հիշում էին չքնաղ այգին, որը թաքնված էր դրա հետևում։

— Ինչքան լավ էր այնտեղ, — ասում էին նրանք մեկմեկու։

Իսկ հետո եկավ Գարունն ու ամենուր ծառերի վրա առաջացան փոքրիկ բողբոջներ և փոքրիկ թռչնակներ և միայն էգոիստ-Հսկայի այգում առաջվա պես ձմեռ էր։ Թռչունները չէին ուզում երգել այնտեղ իրենց երգերը, որովհետև այգում չկային երեխաներ, իսկ ծառերը մոռացել էին, որ ծաղկելու ժամանակն է։ Մի անգամ, մի գեղեցիկ ծաղիկ գլուխը դուրս հանեց խոտերի արանքից, բայց տեսավ հայտարարությունն ու այնպես տխրեց երեխաների համար, որ անմիջապես հետ թաքնվեց հողի մեջ ու քնեց։ Միայն Ձյանն ու Սառնամանիքին այդ ամենը շատ դուր եկավ։

— Գարունը մոռացել է քալ այս այգի, — բոցոկանչեցին նրանք, — և մենք հիմա այստեղ կլոր տարին կթագավորենք։

Ձյունը ծածկեց խոտը իր հաստ սպիտակ թիկնոցով, իսկ Սառնամանիքը նկարազարդեց ծառերը արծաթե ներկով։ Դրանից հետո Ձյունն ու Սառնամանիքը իրենց հյուր հրավիրեցին Հյուսիսային Քամուն, և նա թռավ եկավ։ Ոտքից գլուխ նա փաթաթված էր մորթիներով և ամբողջ օրը փոթորկում էր նա այգում ու ոռնում վառարանի ծխատարի մեջ։

— Ինչ հոյակապ տեղ է, — ասաց Հյուսիսային Քամին։ — Մենք պետք է հյուր հրավիրենք Կարկուտին։

Եվ այդժամ հայտնվեց կարկուտը։ Օր օրի, ժամերով նա թմբկահարում էր ամրոցի տանիքին, մինչև չկոտրեց բոլոր կղմինդրները, իսկ հետո, որքան ուժ ուներ անցավ այգով։ Նա մոխրագույն շորեր ուներ և նրա շնչառությունը սառցե էր։

— Չգիտեմ թե ինչու է Գարունն այսպես ուշանում, ժամանակն է արդեն որ գա, — ասաց էգոիստ-Հսկան, նստած պատուհանի մոտ ու նայելով իր ցուրտ, սպիտակ այգուն։ — Հուսամ եղանակը շուտով կփոխվի։

Բայց Գարունն այդպես էլ չեկավ, չեկավ Ամառը։ Աշունը ոսկե պտուղներ բերեց յուրաքանչյուր այգում, բայց նույնիսկ աչք չնետեց Հսկայի այգուն։

— Նա շատ մեծ էգոիստ է, — ասաց Աշունը։ Եվ Հսկայի այգում միշտ Ձմեռ էր և միայն Հյուսիսային Քամին և Ձյունը, Կարկուտն ու Ցրտահարությունն էին պար գալիս ու պտտվում ծառերի մեջ։

Մի անգամ Հսկան արթնանալով իր անկողնում նուրբ երաժշտություն լսեց։ Այդ երաժշտությունը նրան այնքան քաղցր թվաց, որ նա մտածեց թե արդյո՞ք իր ամրոցի կողքով չեն գնում թագավորական երաժիշտները։ Իրականում դա միայն մի փոքրիկ կանեփահավ էր, որը երգում էր իր պատուհանի տակ, բայց Հսկան այնքան վաղուց չէր լսել թռչունների երգ իր այգում, որ կանեփահավի ծլվլոցը՝ նրան աշխարհի ամենագեղեցիկ երաժշտություն թվաց։ Եվ անմիջապես Կարկուտը դադարեց պար գալ նրա գլխավերևում ու Հյուսիսային Քամին դադարեց իր ոռնոցները իսկ կիսաբաց պատուհանից ներս մտավ մի հիասքանչ բույր։

— Երևի Գարունը ամեն դեպքում վերջապես եկավ, — ասաց Հսկան, վեր թռավ անկողնուց և պատուհանից դուրս նայեց։

Եվ ի՞նչ նա տեսավ։

Նա մի բոլորովին անսովոր պատկեր տեսավ։ Երեխաները սողոսկել էին այգի, պատում եղած մի փոքրիկ անցքով և բարձրացել էին ծառերը։ Նրանք նստած էին բոլոր ծառերի վրա։ Որտեղ էլ որ Հսկան հայացք չգցեր — յուրաքանչյուր ծառի նա տեսնում էր մի ինչ-որ երեխայի։ Եվ ծառերն այնքան ուրախ էին նրանց վերադարձին, որ անմիջապես ծաղկեցին ու կանգնած էին, հանդարտ տատանելով իրենց ճյուղերը երեխաների գլուխների վերևում։ Իսկ թռչունները ճախրում էին այգում ու ոգևորությունից դայլայլում, և ծաղիկները դուրս էին նայում կանաչ խոտի միջից ու ժպտում։ Դա մի թովիչ տեսարան էր և միայն այգու մի անկյունում դեռևս Ձմեռ էր։ Դա ամենաթաքնված անկյունն է և Հսկան այնտեղ տեսավ մի փոքրիկ տղայի։ Նա այնքան փոքր էր, որ ձգվելով չէր կարողանում հասնել ծառի ճյուղերին և միայն պտտվում էր նրա շուրջ ու լաց լինում։ Եվ խեղճ ծառը ամբողջովին, մինչև գագաթը պատված էր եղյամով և ձնով իսկ նրա վրա պտտվում ու ոռնում էր Հյուսիսային Քամին։

— Բարձրացիր ինձ վրա, տղա, — ասաց Ծառը ու խոնարհեց իր ճյուղերը մինչև գետին։

Բայց տղան չէր կարողանում հասնել դրանց — նա շատ փոքր էր։

Եվ Հսկայի սիրտը հալվեց երբ նա պատուհանից դուրս էր նայում։

— Ինչպիսի էգոիստ եմ եղել ես, — ասաց նա։ — Հիմա ես գիտեմ, թե ինչու Գարունը չէր ուզում գալ իմ այգի։ Ես այս փոքրիկ տղային կնստացնեմ ծառի գագաթին ու կքանդեմ պատը, և իմ այգին դարեդար կդառնա մանկական խաղերի վայր։ Նա իրականում շատ ազդված էր նրանից, թե ինչ է արել։

Եվ ահա, ոտքերի թաթերի վրա նա իջավ աստիճաններից, զգուշորեն բաց արեց շքամուտքի դռան կողպեքը ու դուրս եկավ այգի։ Բայց հենց միայն երեխաները տեսան Հսկային, նրանք այնքան վախեցան, որ անմիջապես փախան և այգում կրկին Ձմեռ եկավ։ Չփախավ միայն փոքրիկ տղան, որովհետև նրա աչքերը լի էին արցունքով և նա նույնիսկ չնկատեց Հսկայի հայտնվելը։ Իսկ Հսկան զգուշ մոտեցավ նրան հետևից, զգուշությամբ բարձրացրեց նրան գետնից ու նստեցրեց ծառի վրա։ Ու ծառը նույն պահին ծաղկեց ու նրա վրա թռան եկան թռչուններն ու երգեր երգեցին, սավառնելով ճյուղից ճյուղ իսկ փոքրիկ տղան գրկեց Հսկայի վիզը ձեռքերով ու համբուրեց։ Եվ այդ ժամանակ ուրիշ երեխաները տեսնելով, որ Հսկան դադարեց չար լինել, հետ վազեցին ու նրանց հետ էլ վերադարձավ Գարունը։

— Հիմա այս այգին ձերն է, — ասաց Հսկան ու վերցրեց մեծ կացինն ու քանդեց պատը։

Եվ բնակիչները, կեսօրին շուկա ճանապարհվելով տեսնում էին Հսկային ով խաղում էր երեխաների հետ ամենաչքնաղ այգում, որպիսին կարող է լինել աշխարհում։

Ամբողջ օրը երեխաները խաղում էին այգում, իսկ երեկոյան նրանք մոտեցան Հսկային, որպեսզի նրան բարի գիշեր մաղթեն։

— Իսկ որտե՞ղ է ձեր փոքրիկ ընկերը, — հարցրեց Հսկան։ — Տղան, ում ես նստացրեցի ծառի վրա։ — Նա շատ էր դուր եկել Հսկային, որովհետև համբուրել էր իրեն։

— Մենք չգիտենք, — պատասխանեցին երեխաները։ — Նա ինչ-որ տեղ գնաց։

— Անպայման փոխանցեք նրան, որ նա չմոռանա վաղն այստեղ գալ, — ասաց Հսկան։

Բայց երեխաները պատասխանեցին, թե չգիտեն թե որտեղ է ապրում այդ տղան, քանի որ երբեք նախկինում նրան չեն տեսել, ու այդ ժամանակ Հսկան շատ տխրեց։

Ամեն օր, դասերից հետո երեխաները գալիս էին Հսկայի հետ խաղալու, բայց փոքրիկ տղան, ում այդքան սիրել էր Հսկան, այլևս երբեք չեկավ այգի։ Հսկան հիմա շատ աբրի էր վերաբերվում բոլոր երեխանբերին, բայց կարոտում էր իր փոքրիկ ընկերոջն ու հաճախ նրա մասին հիշում։

— Ինչքան կուզեի նրան տեսնել, — անընդհատ ասում էր Հսկան։

Տարին անցնում էր տարու հետևից և Հսկան ծերացավ ու զառամյալ դառձավ։ Նա այլևս չէր կարողանում խաղալ այգում ու միայն նստում էր իր խոր բազկաթոռի մեջ, նայում էր երեխաներին ու նրանց խաղերը և հմայվում էր իր այգով։

— Ես շատ չքնաղ ծաղիկներ ունեմ, — ասում էր նա, — բայց չկան աշխարհում ավելի գեղեցիկ ծաղիկներ քան երեխաներն են։

Մի անգամ, ձմեռային մի առավոտ, Հսկան հագնվելով պատուհանից դուրս նայեց։ Նա հիմա Ձմեռվա նկատմամբ տհաճություն չուներ, քանի որ գիտեր, որ Գարունը ուղղակի քնել է, իսկ ծաղիկները հանգստանում են։

Եվ հանկարծ նա սկսեց աչքերը տրորել ու շարունակ նայում էր պատուհանից դուրս: Իսկ նրա աչքերի առջև իրականում կախարդական տեսարան էր բացվել: Այգու ամենախուլ անկյունում մի ծառ էր կանգնած, ամբողջովին պատված չքնաղ սպիտակ գույնով: Նրա ճյուղերը մաքուր ոսկուց էին, իսկ դրանցից կախված էին արծաթե պտուղներ, իսկ ծառի տակ կանգնած էր այն տղան, որը ժամանակին Հսկային այդքան դուր էր եկել:

Ուրախությունից իրեն կորցրած աստիճաններով ներքև վազեց հսկան ու նետվեց այգի: Արագ քայլերով նա քայլեց խոտերի վրայով ուղիղ դեպի երեխան: Բայց երբ մոտեցավ, նրա դեմքը զայրույթից կարմրատակեց և նա հարցրեց`

— Ո՞վ է խիզախել քեզ այդ վերքերը հասցնել:

Քանի որ տղայի ձեռքի ափերին նա տեսավ` երկու մեխերից առաջացած վերքեր, և մանկական ոտնաթաթերին նույնպես կային երկու մեխից առաջացած վերքեր:

— Ո՞վ է խիզախել քեզ այդ վերքերը հասցնել, — գոռաց Հսկան: — Ասա ինձ և ես կվերցնեմ իմ մեծ թուրն ու կխոցեմ մեղավորին:

— Ոչ, — պատասխանեց մանուկը: — Ախր այս վերքերը Սերն է ծնել:

— Ասա` ո՞վ ես դու, — հարցրեց Հսկան և պատկառելի վախը համակեց նրան ու նա երեխայի առջև ծունկի իջավ:

Իսկբերեխան ժպտաց Հսկային ու ասաց`

— Մի անգամ դու թույլ տվեցիր ինձ խաղալ քո այգում իսկ այսօր եսվքեզ կտանեմ իմ այգի, որն անվանվում է Դրախտ:

Եվ հաջորդ օրը, երբ երեխաները վազեցին այգի, նրանք Հսկային մահացած գտան` նա պառկած էր ծառի տակ, որը ամբողջովին պատված էր սպիտակ գույնով:

Օսկար Ուայլդ

 
 

Այժմ կայքը դիտում են 647 հյուր