ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Գինու՞ մեղքն է արդյոք»

Եկան մի անգամ տիրակալի մոտ նրա երեք մերձավորներ և սկսեցին խնդրել նրան արգելել գինի պետության մեջ, քանի որ հարբեցողության պատճառով նրանց կյանքը քայքայվել էր։

- Ինչու՞ ես դու խմում, - հարցրեց տիրակալը նրանցից յուրաքանչյուրից։

Առաջինն ասաց՝

- Ես խմում եմ, որովհետև չեմ կարողանում ընկերոջս մերժել, որպեսզի նրան չնեղացնեմ։

Երկրորդն ասաց՝

- Ես վախենում եմ, որ սեղանին դրված ողջ գինին կխմեն ուրիշները և ինձ չի հասնի։

Երրորդն ասաց՝

- Ես խմում եմ, որովհետև ինձ ձանձրալի է։

Եվ պատասխանեց տիրակալը՝

- Մի մեղադրեք գինուն ձեր մեղքերի մեջ։ Նախկան խնդրեք արգելել գինի պետության մեջ, ինքերդ սկզբից բուժվեք թուլակամությունից, ժլատությունից և ծուլությունից։

Ալեքսանդր Շուբնիկով

 
 

Այժմ կայքը դիտում են 314 հյուր